ԲՀԿ նախընտրական շտաբում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+24.09 oC

ԲՀԿ նախընտրական շտաբում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

15:53 23.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում տեղի ունեցած դեպքի հանգամանքները:

Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից, 2018թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, դեպքի վայրի զննություն է կատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Բաշինջաղյան փողոցի 188/5 հասցեում տեղակայված նախընտրական շտաբում, որին մասնակցել են նաև նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները՝ ծառայություն իրականացնելով շտաբի մուտքի դռան մոտ՝ քննչական գործողությանը մասնակից չհանդիսացող քաղաքացիների մուտքը հիշյալ տարածք արգելելու նպատակով:

Ըստ զեկուցագրի՝ ժամը 19:10-ին, երբ Ոստիկանության աշխատակիցները զննության արձանագրությունը ծանոթացման համար ներկայացրել են մասնակիցներին, նշված շտաբի աշխատանքները համակարգող Գ.Գ-ն կոչ է արել շտաբի դռների մոտ հավաքված քաղաքացիներին ներխուժել շտաբ, ջարդուփշուր անել ամեն ինչ և վերցնել դեպքի վայրի զննությամբ վերցված տեսախցիկների տեսագրման սարքը:

Բացի այդ, Գ.Գ.-ն, քաշքշուկ հրահրելով, վնասել է մուտքի դռան փեղկը՝ այդկերպ հնարավորություն ընձեռելով դրսում գտնվող 30-40 մարդու ներս մտնել՝ անտեսելով ոստիկանության աշխատակիցների՝ շինությունից դուրս գալու և իրականացվող գործողություններին չխոչընդոտելու օրինական պահանջները: Այնուհետև միջադեպին ներկա գտնվող անձինք, հրելով և քաշքշելով, բռնություն են գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, ինչը զուգորդվել է հայհոյանքներով և բղավոցներով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ

10:50 26.06.2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Կարևորելով միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության աջակցությունը Կոմիտեի կայացման և կարողությունների զարգացման գործընթացում՝ Արթուր Նահապետյանը նշել է, որ կոռուպցիան այսօր ոչ միայն առանձին երկրների խնդիր է, այլև անդրազգային երևույթ, որի դեմ պայքարի գործում շատ կարևոր է միջազգային համագործակցությունը, […] ...

«Ալ Նասրը» հեռացրել է Ստեֆանո Պիոլիին

10:45 26.06.2025

«Ալ Նասրը» հեռացրել է Ստեֆանո Պիոլիին

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը» հայտարարել է գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին հեռացնելու մասին: Ակումբն X սոցիալական ցանցում տեղեկացրել է, որ Պիոլիի հետ հեռացել են նաև նրա մարզչական շտաբի անդամները: «Ալ Նասրը» շնորհակալություն է հայտնել իտալացի մասնագետին կատարած աշխատանքի համար: Պիոլին 2024 թվականի աշնանն էր գլխավորել «Ալ Նասրը» և տիտղոս չէր նվաճել: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:40 26.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ-ն լիովին կամ մասնակի դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր

10:35 26.06.2025

ԱՄՆ-ն լիովին կամ մասնակի դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր

Հիմք ընդունելով 2025 թ․ հունիսի 9-ից (արևելյան ժամանակով ժամը 00:01-ից) գործող Նախագահական հրամանագիրը, ըստ որի՝ սահմանափակվում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ՝ երկիրը օտարերկրյա ահաբեկիչներից, ինչպես նաև ազգային և հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգներից պաշտպանելու համար, ԱՄՆ-ն լիովին կամ մասնակիորեն դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր՝ առաջնորդվելով ԱՄՆ ազգային […] ...

Հունիսի 29-ից կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը

10:30 26.06.2025

Հունիսի 29-ից կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը

Հունիսի 29-ից հուլիսի 6-ը Տավուշում, երրորդ տարին անընդմեջ, ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվեն ամենամյա բանակային խաղեր՝ ուժային կառույցների միջև: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում ...

Հյուսիսային պողոտան ազատվել է ինքնակամ շինությունից

10:22 26.06.2025

Հյուսիսային պողոտան ազատվել է ինքնակամ շինությունից

Հյուսիսային պողոտա 2 հասցեում ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված խորտկարան։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: «Քաղաքային միջավայրը բարեկարգելու նպատակով շարունակվում են ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժման աշխատանքները»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP