Իրանի արտգործնախարարը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հիմնական նպատակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+24.09 oC

Իրանի արտգործնախարարը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հիմնական նպատակը

15:55 08.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացում Իրանի գլխավոր նպատակը Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցների վերացումն է։ Իրանի միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Ինչ վերաբերում է բանակցությունների թեմաներին, բնական է, որ բոլորը կարող են արտահայտել իրենց ենթադրությունները կամ ցանկությունները։ Մենք ձգտում ենք ապահովել Իրանի ժողովրդի շահերը, իսկ մեր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ և օրինական է: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը նույնպես հաստատել է մեր ծրագրի օրինականությունը։ Վստահության ստեղծման դիմաց, իհարկե, պետք է հանվեն կեղծ մեղադրանքների հիման վրա Իրանի նկատմամբ անարդարացիորեն կիրառված պատժամիջոցները։ Բանակցություններում մեր հիմնական նպատակը Իրանի ժողովրդի իրավունքների իրացումն է և Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը»,- ասել է Արաղչին, որին մեջբերում է իրանական պետական ​​IRNA գործակալությունը։

Իրանի արտգործնախարարն այնուհետ հաստատել է, որ Իրանի և ԱՄՆ-ի պաշտոնյաները շաբաթ օրը Օմանում կհանդիպեն բարձր մակարդակի անուղղակի բանակցությունների համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը վկայում է ամերիկյան իշխանությունների հակասական մոտեցման մասին․ Բաղայի

15:22 01.05.2025

Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը վկայում է ամերիկյան իշխանությունների հակասական մոտեցման մասին․ Բաղայի

ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները նպատակ ունեն խաթարել զարգացող երկրների միջև հարաբերությունները, Թեհրանը կդիմադրի Վաշինգտոնի տնտեսական ճնշմանը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Իրանի և մի շարք այլ պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ՝ Իրանի […] ...

SHANTNEWS

15:00 01.05.2025

SHANTNEWS

Երևանն առաջին հերթին մարդիկ են, ովքեր աշխատում են մեր քաղաքի բարօրության համար․ Ավինյան

14:53 01.05.2025

Երևանն առաջին հերթին մարդիկ են, ովքեր աշխատում են մեր քաղաքի բարօրության համար․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ․ «Երևանն առաջին հերթին մարդիկ են, ովքեր աշխատում են մեր քաղաքի բարօրության համար։ Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց հետևողական աշխատանքով ամեն օր ստեղծում են ավելի բարեկարգ, հարմարավետ, մաքուր ու կանաչ Երևան, ինչպես նաև բոլոր աշխատավորներին, ովքեր […] ...

AP. Սկորսեզեն նկարահանելու է ֆիլմ հանգուցյալ Հռոմի պապի մասնակցությամբ

14:37 01.05.2025

AP. Սկորսեզեն նկարահանելու է ֆիլմ հանգուցյալ Հռոմի պապի մասնակցությամբ

Կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն աշխատում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին վավերագրական ֆիլմի վրա, հաղորդում է Associated Press-ը։ «Մարտին Սկորսեզեն նկարահանում է վավերագրական ֆիլմ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին, որը կուսումնասիրի հանգուցյալ պապի աշխատանքը կինեմատոգրաֆի հետ՝ որպես նրա կողմից կենդանության օրոք հիմնադրված համաշխարհային կրթական նախագծի մի մաս», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Գործակալության տվյալներով՝ «Ալդեաս՝ նոր պատմություն» […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:17 01.05.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

​Երևանում մայիսի 1-ի երեկոյան, 2-6-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: ​​ Մարզերում մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-4-ի գիշերը, 3-ին առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի […] ...

Դպրոցականների խմբին վրաերթի ենթարկած տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է նրանց սպանել

13:35 01.05.2025

Դպրոցականների խմբին վրաերթի ենթարկած տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է նրանց սպանել

Ճապոնիայի Օսակա քաղաքում դպրոցականների ուղղությամբ մեքենան վարած 28-ամյա տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է սպանել նրանց, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը։ «Ես ամեն ինչից հոգնել էի։ Ուզում էի մեքենայով վրաերթի ենթարկել դպրոցականներին և սպանել նրանց», – ոստիկանությանը տված նրա խոստովանությունը մեջբերում է «Կիոդո» լրատվական գործակալությունը։ Տղամարդը ձերբակալվել է սպանության փորձի կասկածանքով։ Ավելի վաղ NHK-ն հայտնել […] ...

BACK_TO_TOP