14:44 13.04.2025
Ջորջիայի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, որ դինամիկ մարտական տեսախաղերի սիրահարների մոտ ուղեղի տեսողական հատվածներում ֆունկցիոնալ և կառուցվածքային կապը մեծացել է։ Հետազոտությունը հրապարակվել է Brain Sciences (BrainSci) գիտական ամսագրում։
Մարդու ուղեղը տեսողական տվյալները մշակում է երկու հիմնական ուղիներով՝ դորսալ (թիկնային) և որովայնային հոսանքներով։ Առաջինը պատասխանատու է շարժման և տարածության ընկալման համար, իսկ երկրորդը՝ ճանաչում է առարկաները և դրանց դետալները։
Փորձին մասնակցել են 28 խաղացողներ (որոնք խաղում էին շաբաթական հինգ ժամից ավելի) և 19 ոչ խաղացողներ (որոնք խաղում էին 30 րոպեից պակաս): ՄՌՏ-ի միջոցով գիտնականները վերլուծել են նրանց ուղեղի ակտիվությունը թեստի ընթացքում՝ կետերի շարժման ուղղությունը որոշելու համար։
Փորձառու խաղացողների մոտ հայտնաբերվել է, որ բարձր է ֆունկցիոնալ կապը: Նրանց մոտ ավելի զարգացած են կառուցվածքային կապերը դորսալ հոսքում: Նրանք նաև ավելի լավ են արձագանքել շարժողական թեստերին:
Ուսումնասիրությունը հաստատում է, որ էքշն խաղերը կարող են ամրապնդել տեսողական տեղեկատվության մշակման հետ կապված նեյրոնային կապերը։ Սակայն դեռևս պարզ չէ՝ սա խաղերի հետևանք է, թե՞ խաղացողների ուղեղի բնորոշ առանձնահատկություն։
Հետագա հետազոտությունները կօգնեն հասկանալ, թե արդյոք տեսախաղերը կարող են օգտագործվել ճանաչողական հմտությունները մարզելու համար։
22:55 26.07.2025
Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտոբուսները. կա 9 վիրավորՀուլիսի 26-ին, արտառոց ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Քոչար, Կիևյան և Վազգեն Առաջին փողոցների խաչմերուկում՝ Բարեկամության մետրոյի հարևանությամբ` էստակադայի մոտ, բախվել են «Zhong Tong» և «MAN» մակնիշի 2 ավտոբուսները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար […] ...
22:48 26.07.2025
«Միլանը» գոլառատ խաղում հաղթել է «Լիվերպուլին»«Միլանը» Հոնգ Կոնգում ընկերական հանդիպում է անցկացրել «Լիվերպուլի» հետ և հաղթել 4-2 հաշվով։ Դուբլ է գրանցել Նոա Օկաֆորը, դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել Ռաֆայել Լեաուն ու Ռուբեն Լոֆտուս-Չիկը, անգլիական ակումբից գոլերը խփել են Դոմինիկ Սոբոսլայն ու Կոդի Գակպոն։ «Լիվերպուլը» հաջորդ ընկերական խաղում հուլիսի 30-ին Ճապոնիայում կմրցի «Յոկոհամայի» դեմ։ «Միլանն» էլ հուլիսի 31-ին կհանդիպի ավստրալական […] ...
22:39 26.07.2025
Դեսպան Աֆյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը համաշխարհային բնապահպանական օրակարգի առաջխաղացման գործումՀուլիսի 26-ին ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը Հնդկաստանի Փենջաբի և Հարիանայի նահանգային կենտրոնական Չանդիգար քաղաքում, մասնակցելով բնապահպանական նշանակության արարողությանը, կարևորել է Հայաստանում կայանալիք COP17-ի անցկացումը: Այս մասին հայտնել են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից: Դեսպան Վ. Աֆյանն իր խոսքում, մասնավորապես, նշելով շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված համընդհանուր գործելու հրատապության մասին, ընդգծել է հաջորդ տարի Երևանի համաշխարհային կենսաբազմազանության քննարկումների կենտրոնում […] ...
22:25 26.07.2025
WP. Գերմանիան Ուկրաինային է փոխանցել երեք Patriot համակարգԳերմանիան արդեն երեք Patriot համակարգ է մատակարարել Կիևին և ներկայումս բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ լրացուցիչ համակարգեր մատակարարելու և փոխարինողներ ստանալու վերաբերյալ: Այս մասին հայտնել է The Washington Post թերթը՝ հղում անելով աղբյուրներին: «Բեռլինն արդեն երեք (Patriot) համակարգ է մատակարարել Ուկրաինային և բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ լրացուցիչ համակարգեր մատակարարելու և փոխարինողներ ստանալու վերաբերյալ, […] ...
22:17 26.07.2025
Ես 16-րդ մարզպետն եմ ու մինչև հիմա խոսում ենք անօթևանների խնդրի մասին․ զրույց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետԱյսօր «Հեռանկարը» հյուրընկալել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին: Անդրադարձ է եղել հիմնականում մարզի խնդիրներին՝ մարզպետարան – քաղաքապետարան հարաբերություններին, փողոցաշինությանը, անօթևան ընտանիքների բնակարաններով ապահովման հարցին, որը արդիական է եղել Շիրակի բոլոր մարզպետների ժամանակ։ «Ես 16-րդ մարզպետն եմ ու մինչև հիմա խոսում ենք անօթևանների խնդրի մասին, դա իրականում շատ ցավալի է։ Մենք մեր սենյակներում խոսում ենք մարդկանց […] ...
22:08 26.07.2025
Թաիլանդը և Կամբոջան դադարեցրել են մարտական գործողությունները անձրևների պատճառովԹաիլանդի և Կամբոջայի զինված ուժերը ստիպված են եղել ժամանակավորապես դադարեցնել մարտական գործողությունները սահմանային գոտիներում՝ ուժեղ անձրևների պատճառով։ Այս մասին հաղորդում է The Nation թերթը՝ հղում անելով Թաիլանդի զինված ուժերի հայտարարությանը։ Տեղեկատվության համաձայն՝ Թաիլանդի և Կամբոջայի զինված ուժերը շարունակում են պահպանել իրենց դիրքերը անբարենպաստ եղանակային պայմաններում։ Միաժամանակ նշվում է, որ հակամարտության գոտում իրավիճակը տեղական ժամանակով կեսօրից […] ...