«Կրթական գործընթացների թվայնացմանը պետք է մոտենալ քաղաքացու տեսանկյունից». Ժաննա Անդրեասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

«Կրթական գործընթացների թվայնացմանը պետք է մոտենալ քաղաքացու տեսանկյունից». Ժաննա Անդրեասյան

13:23 09.04.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է կրթական գործընթացների թվայնացման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Աշխատանքային խումբը ձևավորվել է ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ ի կատարումն Հայաստանի թվայնացման ռազմավարության միջոցառումների ծրագրի:

Նիստին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Արաքսիա Սվաջյանը:

Միջգերատեսչական աշխատանքային խմբում ներգրավված են տարբեր կառույցների՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Արդարադատության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Էկոնոմիկայի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի քաղաքապետարանի, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ներկայացուցիչներ: Ծրագրի աջակիցը Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունն է:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով աշխատանքային խմբի անդամներին, ընդգծել է, որ կրթական ծրագրերում թվային տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ աշխատանքների արդյունքն առաջին հերթին պետք է տեսանելի լինի քաղաքացիների համար:

«Պետք է հասկանալ, թե որ իրավիճակներում է քաղաքացին առնչվում կրթություն ստանալու իրավունքի իրացմանը, և կրթական ծառայություններին հասանելիության և բարելավման առումով ինչպիսի ազդեցություն կունենա կրթական գործընթացների թվայնացումը: Հիմնական նպատակն է՝ հարցերին մոտենալ վերջնական շահառուի՝ քաղաքացիների տեսանկյունից՝ հստակեցնելով նրանց կարիքը կրթական հաստատության, պետության կամ այլ մարմինների հետ հարաբերություններում:

Պետք է հասկանալ՝ որքանո՞վ է տարբեր գործառույթների թվայնացումն իրականում հեշտացնում քաղաքացիների համար տարաբնույթ հարցերի կարգավորման ճանապարհը: Արդեն իսկ իրականացված և նախատեսվող աշխատանքները պետք է նպաստեն, որ մի շարք գործընթացներ քաղաքացիների համար դառնան ավելի մատչելի, հասանելի և դյուրին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ կրթության թվայնացման գործընթացում առաջիկա կարևոր անելիքը ճանապարհային քարտեզի կազմումն է: ԿԳՄՍ նախարարը նաև նշել է, որ կան մշակված մեթոդաբանություններ, որոնք կարող են կիրառելի լինել տարբեր ծառայությունների բարելավման համար:

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանի խոսքով՝ նախատեսվում է իրականացնել տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն՝ գործընթացն ամբողջացնելու նպատակով:

Նշենք, որ Հայաստանի թվայնացման ռազմավարությամբ նախատեսվում է՝ կյանքի իրադարձությունների թվայնացումը կբարելավի հանրային ծառայությունների որակը՝ նպաստելով քաղաքացիների և հանրային տարբեր շերտերի կարիքների ապահովմանը՝ ձևավորելով քաղաքացուն միտված ծառայությունները (User centered): Թվայնացման գործընթացների շրջանակում նախատեսվում է նվազեցնել փաստաթղթաշրջանառությունը, ֆիզիկական գրասենյակներ այցելությունները և այլն:

Թվայնացման արդյունքում կբարելավվեն առցանց հարթակում հասանելի կրթական ծառայությունները՝ երեխային մանկապարտեզում և դպրոցում գրանցումը, բուհեր և ՄԿՈՒ հաստատություններ ընդունելությունը, հաստատության փոփոխությունը, ավարտական վկայականների ստացումը և այլն: Միաժամանակ, թվային կդառնան նաև մի շարք այլ ծառայություններ՝ աջակցության ծրագրերին դիմելը, կրթական հարթակներին հասանելիությունը և ինտերակտիվ տվյալների փոխանակումն այլ գերատեսչությունների հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

13:34 27.07.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել

13:16 27.07.2025

AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել

Առնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

13:01 27.07.2025

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

12:49 27.07.2025

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

12:34 27.07.2025

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

12:22 27.07.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...

BACK_TO_TOP