17:30 09.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի դաշնային նախարարության միջև ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության մասին մտադրության համատեղ հռչակագիր:
Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշը:
Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով երկու բարեկամական երկրների միջև փոխհամագործակցությունը, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը՝ ի շահ երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման:
«Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները նոր թափ են ստացել հատկապես մշակույթի ոլորտում: Այս փաստաթուղթն էլ համագործակցության ընդլայնման վկայություն է»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով երկու երկրների համատեղ նախընթաց ծրագրերի արդյունավետ իրագործումը:
Դեսպան Կլաուդիա Բուշը, շնորհավորելով կարևոր փաստաթղթի ստորագրման առիթով, նշել է, որ հուշագիրն ամուր հիմք է ավելի հիմնավոր համագործակցության համար:
«Գերմանական կողմը կարևորում է երկկողմ համագործակցության խորացումը հատկապես մշակույթի և կրթության ոլորտներում»,- ասել է դեսպանը:
Մտադրության համատեղ հռչակագրի շրջանակում կողմերը խրախուսում են փորձի և մասնագետների փոխանակումը երկու երկրների համապատասխան հաստատությունների և կազմակերպությունների միջև, ինչպես նաև համագործակցությունը գրականության, թատրոնի, կինեմատոգրաֆիայի, երաժշտության, կերպարվեստի, թանգարանների, գրադարանային գործի, հրատարակչության, հուշարձանների և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում: Խրախուսվում են նաև Հայաստանում և Գերմանիայում մշակութային և կրթական կապերի փոխգործակցությունն ամրապնդող հաստատությունների ստեղծումն ու գործունեությունը:
19:50 02.05.2025
Մայրաքաղաքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայիսի 6-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Մասնավորապես՝ Բաղյան փողոցից դեպի Գյուրջյան փողոց նախկին թույլատրված աջ և ձախ երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ» ուղղությունով»,- ասվում է հաղորդագրությունում: ...
19:44 02.05.2025
Կլիմայի փոփոխության գործընթացում «շրջադարձային կետերը» անխուսափելի ենԿլիմայի փոփոխության գործընթացում «շրջադարձային կետերը» անխուսափելի են: Ինչպես տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, Էքսետերի և Համբուրգի համալսարանների գիտնականների նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եթե գլոբալ քաղաքականությունը շարունակվի այնպես, ինչպես կա, կլիմայական բազմաթիվ «շրջադարձային կետեր» կարող են առաջանալ: «Շրջադարձային կետ» է համարվում այն, երբ փոքր փոփոխությունը համակարգը տեղափոխում է նոր վիճակի՝ առաջացնելով զգալի և […] ...
19:39 02.05.2025
Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է աշխատանքի վետերաններիԱշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր նախարարությունում հյուրընկալել է աշխատանքի վետերաններ՝ 89-ամյա Թամարա Կարապետյանին և 86-ամյա Ռազմիկ Աբրահամյանին, ովքեր բնակվում են պետության ենթակայությամբ գործող շուրջօրյա խնամքի հաստատություններում։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց՝ երկարամյա աշխատանքային գործունեության և ունեցած վաստակի համար։ Վերջիններս նախարարին պատմել են իրենց գործունեության, խոսել աշխատելու […] ...
19:30 02.05.2025
Տելեգրամի միջոցով թմրանյութ ձեռք բերած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմինՔրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 27-ամյա երիտասարդը առցանց եղանակով թմրամիջոց է ձեռք բերել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին Բջնի-Քաղսի ավտոճանապարհին 27-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Ալֆա ՊՎՊ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված: Երիտասարդը հայտնել է, որ այն անձնական օգտագործման համար ձեռք […] ...
19:20 02.05.2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասըՔննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ և բնակարանների վաճառքով զբաղվող ընկերության սեփականատեր Ա.Մ.-ն նույն ընկերության տնօրեն Գ.Վ.-ի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, այդ միջոցով շահույթ ստանալու նպատակով՝ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում կառուցվող բազմաբնակարան շենքից 2022-2024 թվականների ընթացքում իրացրել է բնակարաններ՝ կառուցվող շենքից անշարժ գույք […] ...
19:14 02.05.2025
Կիրանցի առօրյան. սահմանազատումից մեկ տարի անցՄեկ տարի առաջ՝ 2024-ի ապրիլի 23-ին, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը: Արդյունքում սահմանազատվեց 12 կմ-ոց հատված: Անվտանգային ինչպիսի՞ հարց է լուծվել, մեկ տարվա ընթացքում ի՞նչ է փոխվել սահմանամերձ այս գյուղերում ապրող մարդկանց կյանքում: «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» նկարահանող խումբը եղել է Կիրանցում ՝ զրուցելու տեղացիների հետ և նրանց առօրյայի ու զգացողությունների մասին […] ...