Խորհրդարանում հյուրընկալվել է Կասպյան քաղաքականությունների կենտրոնի Միացյալ Թագավորության գլխավոր խորհրդական Դեյվիդ Մորանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+20.09 oC

Խորհրդարանում հյուրընկալվել է Կասպյան քաղաքականությունների կենտրոնի Միացյալ Թագավորության գլխավոր խորհրդական Դեյվիդ Մորանը

19:36 09.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը հանդիպել է Կասպյան քաղաքականությունների կենտրոնի Միացյալ Թագավորության գլխավոր խորհրդական, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին:

Մերի Գալստյանը ներկայացրել է բնապահպանական կառավարման եւ մասնավորապես կլիմայի փոփոխության դեմ պայքարի օրակարգում ՀՀ կառավարության, Ազգային ժողովի եւ այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ձեռնարկված գործողությունները: Մասնավորապես, պատգամավորը ներկայացրել է ՀՀ կառավարության ներքո ձեւավորված միջգերատեսչական հանձնաժողովների աշխատանքների շրջանակներում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի եւ Փարիզյան համաձայնագրի դրույթներից բխող հանձնառությունների կիրարկման ընթացքը, սահմանված ուղենիշներն ու դրանց հասնելու ժամկետները, Ազգային մակարդակով սահմանված գործողությունների՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրի եւ Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագրի աշխատանքների ընթացքը: Մերի Գալստյանը նշել է, որ «Կլիմայի մասին» օրենքի նախագիծը մշակման ավարտական եւ շահագրգիռ գերատեսչությունների կողմից կարծիքների հավաքագրման փուլում է: Պատգամավորը ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի եւ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ խորհրդարանականների համար եւ մասնակցությամբ կազմակերպվող ամենամյա Կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաժողովի եւ վերջինիս հաջորդող գործողությունների մասին:

Մասնակիցները մտքեր են փոխանակել կլիմայի փոփոխության դեմ պայքարի օրակարգի առաջմղման ուղղությամբ ջանքեր գործադրելու կարեւորության, այդ գործընթացում հանդիպող մարտահրավերների եւ դրանց հաղթահարման ուղղությունների շուրջ:

Որպես Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում Միացյալ Թագավորության Կառավարության կլիմայի (COP26) եւ Էներգետիկայի գծով նախկին դեսպան՝ Դեյվիդ Մորանը հետաքրքրվել է 2026 թվականին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքով, ներկայացրել 2021 թվականին Գլազգոյում կայացած ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի կազմակերպման իրենց փորձը, նշել, որ նման մասշտաբի միջոցառում կազմակերպելը, իսկապես, մեծ մարտահրավեր է, սակայն չափազանց կարեւոր՝ բովանդակության, ուղերձների, կլիմայի փոփոխության օրակարգի շուրջ աննախադեպ ուշադրություն կենտրոնացնելու, ամուր եւ երկարաժամկետ միջազգային համագործակցություն խթանելու տեսանկյունից: Մերի Գալստյանը ներկայացրել է Հայաստանում կայանալիք COP17 աշխատանքների համակարգման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ձեւավորված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները, կատարված գործողությունները, առկա կարիքները:

Մասնակիցները քննարկել են փորձի փոխանակման եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հնարավորությունները հետագա համագործակցության շրջանակում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տելեգրամի միջոցով թմրանյութ ձեռք բերած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին

19:30 02.05.2025

Տելեգրամի միջոցով թմրանյութ ձեռք բերած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 27-ամյա երիտասարդը առցանց եղանակով թմրամիջոց է ձեռք բերել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին Բջնի-Քաղսի ավտոճանապարհին 27-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Ալֆա ՊՎՊ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված: Երիտասարդը հայտնել է, որ այն անձնական օգտագործման համար ձեռք […] ...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

19:20 02.05.2025

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ և բնակարանների վաճառքով զբաղվող ընկերության սեփականատեր Ա.Մ.-ն նույն ընկերության տնօրեն Գ.Վ.-ի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, այդ միջոցով շահույթ ստանալու նպատակով՝ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում կառուցվող բազմաբնակարան շենքից 2022-2024 թվականների ընթացքում իրացրել է բնակարաններ՝ կառուցվող շենքից անշարժ գույք […] ...

Կիրանցի առօրյան. սահմանազատումից մեկ տարի անց

19:14 02.05.2025

Կիրանցի առօրյան. սահմանազատումից մեկ տարի անց

Մեկ տարի առաջ՝ 2024-ի ապրիլի 23-ին, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը: Արդյունքում սահմանազատվեց 12 կմ-ոց հատված: Անվտանգային ինչպիսի՞ հարց է լուծվել, մեկ տարվա ընթացքում ի՞նչ է փոխվել սահմանամերձ այս գյուղերում ապրող մարդկանց կյանքում: «Շանթ» ՀԸ  «Հորիզոնի» նկարահանող խումբը եղել է Կիրանցում ՝ զրուցելու տեղացիների հետ և նրանց առօրյայի ու զգացողությունների մասին […] ...

Նախագահական նստավայրում հյուրընկալվել են ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի աշակերտները

19:07 02.05.2025

Նախագահական նստավայրում հյուրընկալվել են ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի աշակերտները

Նախագահական նստավայրում հյուրընկալվել են Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի աշակերտները։ Նրանք շրջայց են կատարել նստավայրում, ծանոթացել դրա պատմությանը, ճարտարապետական առանձնահատկություններին և գործունեության կարգին։ Այնուհետև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշակերտների համար դասախոսություն է կարդացել՝ ներկայացնելով պետության և ազատ շուկայական տնտեսության փոխհարաբերությունները, դրանց նշանակությունն ու կիրառական դրսևորումները ժամանակակից կառավարման համակարգում։ Դասախոսությունից հետո նախագահն անմիջական մթնոլորտում […] ...

Գողությունը բացահայտվել է. 25-ամյա հարևանուհին խոստովանել է արարքը

19:00 02.05.2025

Գողությունը բացահայտվել է. 25-ամյա հարևանուհին խոստովանել է արարքը

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 28-ի ժամը 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանի Աթարբեկյան փողոցում գտնվող իր տնից գողացել են բջջային հեռախոս: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին հանցագործությունը բացահայտվել է: […] ...

Իրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Թեհրանում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ միջոցառման ժամանակ գրանցված միջադեպը

18:54 02.05.2025

Իրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Թեհրանում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ միջոցառման ժամանակ գրանցված միջադեպը

Իրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանում կազմակերպված միջոցառման ժամանակ գրանցված միջադեպը՝ կոչ անելով հայկական մյուս կառույցներին և Իրանի խորհրդարանի հայ պատգամավորներին ևս դատապարտել այն։ «Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ծրագրերի շարքում, Թեհրանում տեղի ունեցած ամենամյա ծաղկեմատույցի արարողության ժամանակ, ծրագրին մասնակցող ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմի նվիրաբերած ծաղկեկողովը, որը զարդարված […] ...

BACK_TO_TOP