17:06 10.04.2025
Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Ինժեներական քաղաք» ծրագրի, մասնավորապես՝ ռեզիդենտ համարվող ընկերություններին նվիրաբերվող հողակտորների բաղադրիչի վերաբերյալ: Հարցը ներկայացրել է նշել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և նշել.
«Բանն այն է, որ այս պահի դրությամբ ի սկզբանե նախատեսված 20 ռեզիդենտ ընկերությունների համար դեռևս ազատ մնացած լոթեր են առկա: Եվ երկրորդ՝ վերջին ամիսների ընթացքում ԲՏԱ նախարարությունը ստացել է հայտեր մի քանի խոշոր ընկերություններից՝ դառնալու ռեզիդենտ ընկերություն «Ինժեներական քաղաք»-ի տարածքում, սակայն այն պայմանով, որ նախնական սահմանված սահմանափակումները հողակտորների, այն է՝ տրամադրել մինչև 500 քմ հողակտոր ընկերություններին, դժվարություններ է ստեղծում այդ ընկերությունների համար, այն իմաստով, որ տվյալ ինժեներական ընկերություններն անհրաժեշտություն ունեն դիմել և ստանալ 500 քմ-ը գերազանցող հողակտորներ, որտեղ պետք է տեղադրվեն համապատասխան ինժեներական սարքեր, սարքավորումներ, հոսքագծեր, դատակենտրոններ»:
Նախարարը նշել է, որ դա միանշանակ գալիս է վերջնականացնելու և նպաստելու ինժեներական համայնքի էկոհամակարգի կայացմանը, որովհետև այն բերում է նոր ենթակառուցվածքներ «Ինժեներական քաղաք»: Խոսքը տասնյակ կամ հարյուրավոր՝ բարձր որակավորում ունեցող ինժեներների տեղափոխման մասին է, որը ծառայելու ամբողջ ինժեներական քաղաքում տեղակայված ընկերություններին:
«Մեր կարծիքով՝ այս կարգավորումը նպաստելու է նախ և առաջ վերջնականացնելու և արագացնելու «Ինժեներական քաղաքի» կառուցման տեմպերը՝ զբաղեցնելով համապատասխան լոթերը, մյուս կողմից՝ բնականաբար, հեշտացնելու է այնտեղ տեղակայված ընկերությունների կյանքը, որովհետև «Ինժեներական քաղաքում» ներկայումս կառուցվող բիզնես աքսելերատորի շենքը ապագայում, ինչպես նաև արդեն իսկ գործող ազգային գերհամակարգչային կենտրոնը և առհասարակ բոլոր ենթակառուցվածքների սպասարկման վճարները, բնականաբար, ավելի մեծ քանակությամբ ընկերությունների միջև են կիսվելու, ինչը ապագայում մեզ համար կարևոր է՝ հնարավորինս ինքնաբավ դարձնելու քաղաքը: Այս պահի դրությամբ ԲՏԱՆ, հաշվի առնելով, որ ընկերությունները դեռ նոր են կառուցում իրենց շենքերը, որոշակիորեն փոխհատուցում է այդ ծառայությունները, սակայն այն հստակ ուղերձով, որ երբ քաղաքը սկսի ամբողջ թափով աշխատել, մենք ավարտելու ենք այս ծրագիրը, և այն ինքնաբավ պետք է լինի»,- ասել է Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ որոշմամբ նախատեսված են այլ կարգավորումներ ևս:
Վարչապետը հետաքրքրվել է, թե մինչ օրս ինչ արդյունքներ են գրանցվել գործընթացում: Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ պետական ֆինանսավորման վերջին աշխատանքները վերաբերում են բիզնես-աքսելերատորի շենքին.
«Սա և՛ գրասենյակային տարածքների, և՛, որ ամենակարևորն է, լաբորատոր տարատեսակ միջավայր, ենթակառուցվածք է իրենից ենթադրում, որը ոչ միայն ռեզիդենտ ընկերություններին, այլև ընդհանրապես՝ ամբողջ տեխնոլոգական էկոհամակարգին է ծառայելու: Նախատեսված է, որ մարտի 31-ին կապալառու ընկերությունը պետք է ավարտեր շինարարական աշխատանքները և հանձներ, սակայն օբյեկտիվ պատճառներով կապալառու ընկերությունը դիմել է Կառավարությանը՝ երկու ամսով երկարաձգելու այդ աշխատանքներն իրականացնելու ժամկետը, որին ԲՏԱՆ հակված է ընդառաջելու: Այսինքն՝ մայիսի 31-ի դրությամբ շինարարական աշխատանքները պետք է ավարտված և հանձնված լինեն մեզ»:
ԲՏԱ նախարարը հայտնել է նաև, որ ներկայումս կան ընկերություններ, որոնք այնտեղ ամիսներ շարունակ աշխատում ենք.
«Ունենք ընկերություններ, որոնք արդեն իսկ շինարարության ավարտական փուլում են, ունենք ընկերություններ, որոնք արդեն իսկ ստացել են շինթույլտվություններ և սկսում են իրենց շենքերի կառուցումը: Նաև գործում է ազգային գերհամակարգչային կենտրոն՝ «Ազնավուր»»:
Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ 2024 թվականի մայիսի 31-ից «Ազնավուր» գերհամակարգչային կենտրոնն աշխատում է. այս պահի դրությամբ ավելի քան 20 գիտական և հետազոտական խմբեր աշխատում են, օգտագործում են այդ ենթակառուցվածքը՝ բարձր արտադրողականությամբ հաշվողականությամբ այդ ռեսուրսները, և ավելի քան 30 նախագծերի վրա գիտահետազոտական աշխատանքներ են իրականացվում այս պահի դրությամբ:
«Ամբողջ ներուժի կեսն է օգտագործվում, սակայն այն դինամիկան, որ մենք ունենք նոր գիտական խմբերի կողմից հետաքրքրության իմաստով, նշանակում է, որ սարերի հետևում չէ այն պահը, որ գերհամակարգիչն իր ողջ ներուժով կօգտագործվի»,- նշել է նախարարը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ իր հերթին տեղեկացրել է, որ նախորդ տարի նոր գերհամակարգիչ է գնվել, որը Հայաստանում է արդեն եղել տարեվերջին՝ դեկտեմբերի 26-ին:
«Հիմա մենք գտնվում ենք տեղադրման գործընթացում, աշխատանքներն իրականացվում են: Որոշ իրավական հարցեր կան, որոնք լուծման պրոցեսում են: Տեղակայման վայրը ԵՊՀ-ն է, և այն գերհամակարգիչը, որ ձեռք է բերվել, մենք ոչ թե ունենք «Ինժեներական քաղաքում» տեղադրված գերհամակարգչի կրկնություն, այլ մենք ունենք սկզբունքորեն այլ գործառույթի հնարավորություններ ընձեռող սարքավորում, որը թույլ է տալու մի շարք ուղղություններով հիմնականում մեծ քանակությամբ հաշվարկներ անելու, այսինքն՝ մեծածավալ տվյալների հետ աշխատելու: Այդ հաշվարկները կարող են լինել ինչպես բարձր արտադրողականությամբ հաշվողական համակարգեր, տվյալների վերլուծություն, վիզուալիզացիա, առողջապահական կենսաբժշկական հետազոտությունների, ռոբոտատեխնիկայի ուղղությամբ աշխատանքների համար էլ կարող են օգտագործվել»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ քանի որ այն ԵՊՀ-ում է տեղակայվելու, նաև կրթական ծրագրերում լուրջ հնարավորություններ են ձեռք բերվելու.
«Անհրաժեշտ է ասել, որ այս կենտրոնի ձևավորումը ԵՊՀ-ում նաև բուհի վարկանիշի էական բարձրացման հնարավորություն է տալիս, որը կրթության ռազմավարության մեր կարևոր նպատակներից է: Ըստ էության ամեն ինչ պատրաստ է և տեղադրման հարցերը կարգավորելով՝ հնարավոր կլինի մեկնարկել նաև կենտրոնը, որը, կարծում եմ, կարող է նպաստել և լրացնել ոլորտի աշխուժացմանը»:
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է նաև, որ պլանավորել է տեղադրման աշխատանքները մեկնարկել մայիսից. «Կարծում եմ՝ տարեվերջին կենտրոնը կգործի և կկարողանա ծառայել իր նպատակին»:
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել13:34 27.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
13:16 27.07.2025
AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվելԱռնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...
13:01 27.07.2025
Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...
12:49 27.07.2025
Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...
12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:22 27.07.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...