Տիգրան Դադունցը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունն առաջնահերթ համարվող ուղղություններով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+21.09 oC

Տիգրան Դադունցը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունն առաջնահերթ համարվող ուղղություններով

10:42 16.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է ԵԽ ծրագրերի համակարգման տնօրինության ծրագրավորման բաժնի ղեկավար Շնուց Դյուռին, Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունն Արդարադատության նախարարության համար առաջնահերթ համարվող ուղղություններով՝ կարևորելով արդեն իսկ ձեռք բերված արդյունքները ՄԻԵԴ վճիռների կատարման ապահովման, հաշտարարների վերապատրաստման և այլ ոլորտներում։ Տիգրան Դադունցը ներկայացրել է նախարարության առաջնահերթությունները՝ կարևորելով Եվրոպայի խորհրդի ընթացիկ ծրագրերը։
Երկուստեք կարևորվել է նաև Վենետիկի հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցությունը՝ Արդարադատության նախարարության համակարգմամբ իրականացվող բարեփոխումների շրջանակներում: Նախարարի տեղակալն այս համատեքստում անդրադարձ է կատարել հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենսդրության վերանայմանն ուղղված նախաձեռնության շրջանակներում վերջերս հանձնաժողովի հետ ունեցած քննարկումներին։
Հանդիպմանը քննարկվել են նաև սահմանադրական բարեփոխումների ընթացքը և այս համատեքստում Եվրոպայի խորհրդի աջակցությամբ քննարկումների կազմակերպման հնարավորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև հնարավոր համագործակցությանը՝ վարչական իրավախախտումների և վարչական դատավարության օրենսդրության վերանայման, «Արբիտրաժային շաբաթ» միջոցառման կազմակերպման, հաշտարարների համայնքին աջակցության համատեքստում:
Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք կարևորել են համագործակցությունը և պայմանավորվածություն ձեռք բերել քննարկել կարիքները և շարունակել համատեղ աշխատանքները:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը կշարունակի ԱՄՆ-ի հետ արդյունքների հասնելուն ուղղված բանակցությունները

20:36 01.05.2025

Իրանը կշարունակի ԱՄՆ-ի հետ արդյունքների հասնելուն ուղղված բանակցությունները

Իրանը կշարունակի վճռականորեն մասնակցել Միացյալ Նահանգների հետ արդյունքների վրա կենտրոնացած բանակցություններին՝ իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար։ Այս մասին նշվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել է երկխոսության հաջորդ փուլը հետաձգելու որոշումից հետո։ «Բանակցությունների հենց սկզբից իրանական պատվիրակությունը բարեխղճորեն ուրվագծել է հստակ շրջանակ, որը հիմնված է մեր երկրի սկզբունքային դիրքորոշումների […] ...

Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվել

20:14 01.05.2025

Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվել

Մայիսի 1-ին, ժամը 17:50-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի Հակոբյան փողոցում այրվում է թոնրատուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։07-ին, մարվել՝ 18։26-ին: Այրվել են թոնրատունը (20 քմ), կենցաղային իրեր և հարակից խորդանոցի տանիքի փայտե […] ...

SHANTNEWS

20:00 01.05.2025

SHANTNEWS

Արթուր Սերոբյանի գեղեցիկ գոլը «Շերիֆի» կազմում

19:51 01.05.2025

Արթուր Սերոբյանի գեղեցիկ գոլը «Շերիֆի» կազմում

Մոլդովայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Տիրասպոլի «Շերիֆը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է «Զիմբրուին»։ Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, որը 22-րդ րոպեին հեռվից գեղեցիկ հարվածով խփել է իր թիմի երկրորդ գոլը։ Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 14-ին։   View this post on Instagram   A post shared by FC […] ...

Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի տարածքում մեքենայի է հարվածել

19:36 01.05.2025

Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի տարածքում մեքենայի է հարվածել

Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի Մայս ալ-Ջաբալ և Բլիդա գյուղերի միջև ընկած տարածքում հարվածել է մարդատար մեքենայի, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: «Անօդաչու թռչող սարքը կառավարվող հրթիռ է օգտագործել երկու բնակավայրի միջև ընկած մայրուղով երթևեկող բեռնատարին հարվածելու համար։ Հարվածից զոհվել է մեկ լիբանանցի և երկու սիրիացի։ Տրանսպորտային միջոցն ամբողջությամբ […] ...

Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից. Fox News

19:17 01.05.2025

Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից. Fox News

Մայք Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից, հայտնում է Fox News-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ X սոցիալական ցանցում Politico-ն գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը ԱՄՆ առաջնորդի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում Մայք Ուոլցին փոխարինելու առաջատար թեկնածուն է: ...

BACK_TO_TOP