20:38 23.09.2018
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ընտրողների անձնական տվյալների հրապարակումների վերաբերյալ: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ:
«Այսօր` 2018 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մի քանի ահազանգ է ստացել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տարբեր կուսակցությունների և անհատների կողմից ընտրությունների ընթացքի կամ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ հայտարարություններում անձնական տվյալների ոչ իրավաչափ հրապարակումների մասին։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ Գործակալությանը ներկայացված նյութերի` ընտրությունների ընթացքի մասին գնահատականներում, վերլուծություններում կամ պատկան մարմիններին ուղղված ահազանգերում հրապարակվում են ընտրողների վերաբերյալ տարաբնույթ անձնական տեղեկություններ, այդ թվում ՝ անձնագրային տվյալներ,Գործակալությունը կոչ է անում ընտրությունների վերահսկման գործընթացում ներգրավված տարբեր անձանց ու կուսակցություններին այսօր և հետընտրական գործընթացներում յուրաքանչյուր վերլուծություն, ահազանգ կամ գնահատական հնչեցնելիս, սոցիալական ցանցերում հրապարակելիս զերծ մնալ այնպիսի անձնական տվյալների հրապարակումից, որոնք կհանգեցնեն անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով սահմանված համաչափության ու օրինականության սկզբունքի խախտումների։
Գործակալության նշված դիրքորոշումը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես իրավախախտում կատարած անձանց վերաբերյալ ահազանգ ներկայացնելու իրավունքի և միաժամանակ պարտականության սահմանափակում։ Գործակալությունը միայն խնդրում է զերծ մնալ այնպիսի անձնական տվյալներ հրապարակելուց, որոնք անհրաժեշտ պիտանի ու չափավոր չեն սահմանված նպատակին հասնելու համար՝ հետագայում մարդկանց անձնական կյանքին ու անձնական տվյալների պաշտպանության իրավունքին վնաս չհասցնելու համար»:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...