Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ոլորտի նվիրյալներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+25.09 oC

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ոլորտի նվիրյալներին

16:06 17.04.2025

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: Օրվան ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ոլորտի երախտավորներին՝ շնորհակալություն հայտնելով ներդրած ջանքերի և սրտացավ աշխատանքի համար:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը:

Պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա նվիրումի համար վերականգնող ճարտարապետ-շինարար Ալբերտ Անանյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: Մեդալը հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Մեծ պատիվ է Ձեզ փոխանցել պետության բարձրագույն պարգևներից մեկը: Սա Ձեր վաստակած մեդալն է և մեր երախտագիտությունն ու գնահատականը Ձեր կատարած երկարամյա աշխատանքին»,- պարգևը հանձնելիս նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ալբերտ Անանյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և նշել՝ հուշարձանների ոլորտում աշխատում է ավելի քան 50 տարի։ Նա իր թիմով շարունակական վերականգնումներ է իրականացնում Քոբայրի վանական համալիրում, ինչպես նաև Թարգմանչաց վանքում: Ընդհանուր առմամբ այս տարիներին վաստակաշատ ճարտարապետը շուրջ 92 հուշարձան է վերականգնել։

«9 տարի աշխատել եմ Տաթևում, բայց ամենաբարդը, թերևս, Թարգմանչաց վանքի վերականգնողական աշխատանքներն են»,- ասել է Ալբերտ Անանյանն ու տեղեկացրել՝ վերականգնման աշխատանքները նախատեսում են ավարտին հասցնել մինչև տարեվերջ:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության գործում ունեցած ներդրման համար ԿԳՄՍ նախարարության պատվոգրով են պարգևատրվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի անձնակազմի կառավարման բաժնի իրավախորհրդատու Նորայր Հակոբյանը, հուշարձանների պահպանության բաժնի պետ Վիկտորյա Իսահակյանը, պատմական միջավայրի պահպանության Արարատի մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը, պատմական միջավայրի պահպանության Կոտայքի մարզային ծառայության պետ Սարիկ Հունանյանը, պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պետ Հովհաննես Կիրակոսյանը և պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Շանթ Դավթյանը։ Պատվոգրերը հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունն այն երկու հիմնական կառույցներն են, որոնք ԿԳՄՍ նախարարության թիմի հետ հուշարձանների ոլորտում շատ կարևոր աշխատանք են իրականացնում: Այս կառույցների գործունեությունն աշխարհագրական, տարածքային և ծավալային առումով ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։ Ահռելի մեծ և բարդ աշխատանք է կատարվում, որը նկատելի է արձանագրված դրական փոփոխություններով և որն անհնար կլիներ առանց արհեստավարժ մասնագետների»,- շնորհավորելով հուշարձանային ոլորտի ներկայացուցիչներին՝ ասել է ԿԳՄՍ նախարարը։

Նա նաև նշել է, որ հուշարձանների պահպանության, ամրակայման, վերականգման և հանրային հասանելիության ուղղությամբ իրականացված աշխատանքները պետք է նպաստեն մեր երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը, պատմության և մշակույթի հուշարձանների տնտեսական իմաստով կարևորմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սրբուհի Գալյանը Շվեյցարիայից ժամանած ուսանողներին է ներկայացրել Արդարադատության նախարարության գործունեությունը

17:54 02.07.2025

Սրբուհի Գալյանը Շվեյցարիայից ժամանած ուսանողներին է ներկայացրել Արդարադատության նախարարության գործունեությունը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Ժնևի միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ակադեմիայի ուսանողների հետ: Ողջունելով ուսանողներին՝ Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց այցի ու արդարադատության ոլորտի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար: Սրբուհի Գալյանը ուսանողներին ծանոթացրել է նախարարության, որպես արդարադատության ոլորտի քաղաքականությունը մշակող մարմնի գործունեությանը՝ անդրադառնալով քրեակատարողական և պրոբացիայի, հակակոռուպցիոն, դատական և իրավական, մարդու իրավունքների […] ...

Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ

17:47 02.07.2025

Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ: Ստանձնելով հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ Սարգիս Խանդանյանը նշել է. «Այս բարդ ժամանակներում մեր հանձնաժողովի առաքելությունն ավելի հրատապ է, քան երբեւէ: ԵԱՀԿ տարածաշրջանը բախվում է […] ...

Բոլորդ պատրաստվե՛ք. ես անկառավարելի եմ լինելու․ Յամալ

17:41 02.07.2025

Բոլորդ պատրաստվե՛ք. ես անկառավարելի եմ լինելու․ Յամալ

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները, որոնք մասնակցել են թիմի նոր մարզաշապիկի ներկայացմանը, պատասխանել են լրագրողների հարցերին: Թիմի երիտասարդ աստղ Լամին Յամալն էլ հանդես է եկել հետաքրքիր հայտարարություններով: «5 տարի հետո ես ընդամենը 22 տարեկան եմ լինելու: Բոլորդ պատրաստվե՛ք. ես անկառավարելի եմ լինելու», – Յամալի խոսքերն է մեջբերում «Բարսելոնայի» կայքը: Ըստ իսպանական մամուլի՝ Յամալը հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու […] ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի նախագծին

17:36 02.07.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի նախագծին

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 2-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում որեւէ բովանդակային փոփոխություն չի կատարվել: Օրենսդրական նախաձեռնությամբ կհստակեցվեն […] ...

Ո՞ր մարզերում է սպասվում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

17:30 02.07.2025

Ո՞ր մարզերում է սպասվում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հիդրոմետ ծառայությունը հայտարարություն է տարածել, որ Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. այս և այլ մարզերում ի՞նչ հնարավոր ռիսկեր կան: Թեմայի վերաբերյալ մանրամասներ են ներկայացվել այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում: Ավելին՝ տեսանյութում: ...

Ունեցել ենք բարեհաջող ուսումնական տարի․ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է քոլեջների և ուսումնարանների տնօրենների հետ

17:25 02.07.2025

Ունեցել ենք բարեհաջող ուսումնական տարի․ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է քոլեջների և ուսումնարանների տնօրենների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ քննարկելու ուսումնական տարվա ամփոփման և առաջիկա ընդունելությանը վերաբերող հարցերը: «Ունեցել ենք բարեհաջող ուսումնական տարի, որակավորման քննությունների շրջանն ամփոփման փուլում է, և առջևում ընդունելության փուլն է։ Նախորդ տարվա ցուցանիշներով հիմնական դպրոցի շրջանավարտների յուրաքանչյուր երրորդը դիմել էր ՄԿՈՒ […] ...

BACK_TO_TOP