Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն. Նիկոլ Փաշինյան

17:42 17.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը նույնքան կարևոր է, որքան 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ՀՀ ԱԺ-ում ունեցած ելույթում։

«Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը, եթե ոչ առավել, առնվազն նույնքան կարևոր է, որքան 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի թավշյա հեղափոխությունը: Եվ այդ հեղափոխությունն էլ է ավարտվելու ժողովրդական հաղթանակով: Տեղի է ունենում իրական Հայաստանի սոցիալ-հոգեբանական հեղափոխությունը: Այդ հեղափոխության առանցքային արձանագրումն այն է, որ վերջին մի քանի հարյուրամյակներում առաջին անգամ միջազգայնորեն ճանաչված մեր պետությունն ու մեր հայրենիքը նույնական են՝ մեր հայրենիքը Հայաստանն է: Պետությունը, որում ապրում ենք, նույնպես Հայաստանն է»,-ասել է Փաշինյանը:

Ըստ նրա՝ ընդդիմությունն այդպես էլ չի ընդունում սա, չի հասկանում, թե ինչ է «հայրենիքը պետությունն է» կարգախոսը և ինչ բացատրություն ունի:

«Իսկ բացատրությունն այն է, որ վերջին առնվազն 6 դարում մենք ապրել ենք մի իրավիճակում, երբ մեր հայրենիքը եղել է Հայաստանը, իսկ պետությունը՝ Պարսկաստանը, հայրենիքը եղել է Հայաստանը, պետությունը՝ Օսմանյան կայսրությունը, հայրենիքը՝ Հայաստանը, պետությունը՝ Ռուսական կայսրությունը, հայրենիքը՝ Հայաստանը, պետությունը՝ Խորհրդային Միությունը: Եվ ինչպես պարզ թվարկումը ցույց է տալիս, պետությունը հիմնականում ատելի է եղել մեզ համար, իսկ հայրենիքը՝ սիրելի ու խեղճ ու կրակ: Եվ այս սոցիալ-հոգեբանությունը մեզ համար դարձել է ձեռքբերովի ռեֆլեքս՝ ատելություն պետության և նրա ատրիբուտների ու կառուցակարգերի նկատմամբ, հուսահատ և անկանոն սեր հայրենիքի նկատմամբ: Սա է պատճառը, որը ընդդիմությունը հուսահատ աղաղակում է՝ «ժողովուրդ հասեք, սրանք բյուջե են լցնում»: Որովհետև բյուջեն ու հարկը պետության ատրիբուտ են, հետևաբար ենթագիտակցորեն կամ ձեռքբերովի ռեֆլեքսի համաձայն՝ ատելի: Նրանք չեն ուզում, որ այստեղ պետություն լինի: Նրանք ուզում են, որ այստեղ լինի հայրենիք, որովհետև հայրենիքը պետական սահման չունի, իսկ պետությունը՝ ունի…»,–ասել է Փաշինյանը:

Նա շեշտել է՝ պատասխանատու կերպով կարող է հայտարարել, որ այսօր պետություն ունենալու այնպիսի շանս կա, որ չի եղել երբեք: Իսկ թե ինչ է պետք անել այդ շանսն օգտագործելու համար՝ վարչապետն ասել է.

«Նախ պետք է հաղթահարել պետության նկատմամբ այդ ռելիկտային, մնացորդային ատելությունը, որ ձեռքբերովի ռեֆլեքսի նման ուղեկցում, առաջնորդում է մեզ: Եվ սրան զուգահեռ ամեն ինչին պետք է նայել պետական շահի տեսակետից՝ ընդունելով և ճանաչելով այդ շահի գերակայությունը: Իսկ պետական շահը տնտեսական զարգացումն է»:

Փաշինյանը հավելել է՝ տնտեսական զարգացման համար հարկավոր է խաղաղություն և օրինականություն, իսկ այս ամենն ապահովելու համար անհրաժեշտ է կրթություն և աշխատանք:

«Նոր հայացքով, նոր աչքերով մեր տարածաշրջանին ու աշխարհին նայելը կրթական պրոցես է: Ու տարածաշրջանում ինքներս մեզ նոր հայացքով ու նոր աչքերով նայելը նույնպես կրթական պրոցես է, որովհետև տարածաշրջանը, որտեղ կա Հայաստան-հայրենիք, մի բան է, իսկ տարածաշրջանը, որտեղ կա Հայաստան-պետություն, հայրենիք-պետություն-Հայաստանի Հանրապետություն, բոլորովին ուրիշ բան է»,–ասել է վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

20:36 30.04.2025

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

20:17 30.04.2025

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ ​587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...

SHANTNEWS

20:00 30.04.2025

SHANTNEWS

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

19:56 30.04.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

ԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

19:52 30.04.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

19:46 30.04.2025

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...

BACK_TO_TOP