Նոր կարգավորումներ են առաջարկվում «Պետական վերահսկողական ծառայության մասին» եւ կից մի շարք օրենքներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+24.09 oC

Նոր կարգավորումներ են առաջարկվում «Պետական վերահսկողական ծառայության մասին» եւ կից մի շարք օրենքներում

19:38 17.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը կփոխանցվի Պետական վերահսկողական ծառայությանը: Անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների արդյունքում տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը լուծարվելու է նախարարության կազմից: Նշված գործառույթը կիրականացվի ՊՎԾ կազմում հատուկ այդ նպատակով ձեւավորվող մասնագիտացված նոր ստորաբաժաժանումը՝ Ֆինանսաբյուջետային հսկողության վարչությունը: Այս մասին հայտնել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ «Պետական վերահսկողական ծառայության մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ խորհրդարանին ներկայացնելիս: Նրա գնահատմամբ այս փոփոխություններով ավելի արդյունավետ կդառնա պետական բյուջեի նկատմամբ հսկողության գործընթացը:

Օրենսդրական փաթեթով առավել հստակեցված են ծառայության լիազորությունների իրացման, վերահսկողական երկու հիմնական գործիքակազմերի՝ ուսումնասիրությունների եւ մշտադիտարկումների իրականացման ընթացակարգերը: Ծառայության գործունեության բնականոն ընթացքն ապահովելու համար կլինեն հիմնական երկու լիազորությունների՝ ուսումնասիրությունների ու մշտադիտարկումների իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգերը՝ յուրաքանչյուրը հստակ իրավական գործիքակազմերով:

«Պետական վերահսկողական ծառայության մասին» գործող օրենքով ծառայությունը պետական վերահսկողության շրջանակում եւ օրենքով սահմանված կարգով իր լիազորությունների շրջանակում Սահմանադրությամբ եւ օրենքներով ստեղծված պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող մարմիններում իրականացնում է ուսումնասիրություններ՝ բացառապես պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով: Նոր նախագծով այդ մարմինները դուրս են բերվել ՊՎԾ վերահսկողական լիազորությունների շրջանակից եւ ծառայության կողմից ինքնավար մարմիններում որեւէ վերահսկողական գործառույթ չի նախատեսվում: Այսպիսով՝ ծառայության կողմից իրականացվող վերահսկողական գործիքակազմերի ամբողջական ծավալը միայն պետական կառավարման համակարգի մարմիններին եւ դրանց ենթակա հիմնարկներին է վերաբերելու: Վերահսկվող օբյեկտ է նախատեսվել նաեւ Վարչապետի աշխատակազմը՝ պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության մասով: Մարզպետների աշխատակազմերը եւս վերահսկողության օբյեկտ են նախատեսվել:

Գործող օրենքով ծառայությունը ՏԻՄ-երում իրականացնում է ուսումնասիրություններ՝ պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով: Նոր կարգավորմամբ ՏԻՄ մարմիններում վերահսկողություն իրականացվելու է նաեւ պետական բյուջեից համայնքներին տրված ֆինանսական միջոցների կառավարման օրինականության նկատմամբ՝ ի թիվս դրանց տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման գործառույթի: Խոսքը բացառապես այդ միջոցների կառավարման օրինականությանն է վերաբերում: Ըստ ՊՎԾ ղեկավարի՝ այդ միջոցների կառավարման, այդ թվում՝ ծախսման հայեցողությունը եւ դրանց բովանդակային վերահսկողությունը բացառապես ՏԻՄ լիազորությունների շրջանակում է:

Ծառայության լիազորությունների շրջանակում պետական կառավարման համակարգի մարմիններին ենթակա հիմնարկներում գնումների գործընթացները կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ իրականացվող վերահսկողության շրջանակում ընթացիկ մշտադիտարկման տիրույթում են պահվելու նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ համայնքներին ենթակա գործող հիմնարկներում իրականացվող հանրային գնումների գործընթացները՝ վերահսկելու դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանը: Այդ գործառույթները եւս իրականացվելու են բացառապես օրինականության վերահսկողության նպատակով՝ առանց միջամտելու ՏԻՄ-երի ինքնուրույնությանը:

Նախատեսված հաջորդ կարգավորմամբ այսուհետ ՊՎԾ-ի կողմից վերահսկողական լիազորությունների իրականացման ընթացքում ծառայության գործունեությանը չխոչընդոտելու համար կստեղծվեն օրենսդրական երաշխիքներ՝ վարչական պատասխանատվության միջոցով: Նախագծով կանոնակարգվել են նաեւ ծառայության բնականոն եւ արդյունավետ գործունեության համար խիստ անհրաժեշտ որոշակի գաղտնիք համարվող տվյալների ստացման եւ մշակման ընթացակարգերը՝ համաձայն գործող օրենսդրության:

Հարցի քննարկումը կշարունակվի ապրիլի 18-ի նիստում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստամբուլում մոտ 300 մարդ է ձերբակալվել անօրինական բողոքի ակցիաներ անցկացնելու փորձի համար

15:44 01.05.2025

Ստամբուլում մոտ 300 մարդ է ձերբակալվել անօրինական բողոքի ակցիաներ անցկացնելու փորձի համար

Ստամբուլի իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները կենտրոնական Թաքսիմ հրապարակի շրջակա տարածքներում՝ այնտեղ չարտոնված մայիսմեկյան ցույցերի անցկացումը կանխելու համար։ Ժամանակակից իրավաբանների ասոցիացիան հայտնել է, որ գրեթե 300 մարդ ձերբակալվել է չթույլատրված ինքնաբուխ բողոքի ցույցեր կազմակերպելու փորձի համար։ Շիշլիի շրջանում ոստիկանության կողմից ձերբակալվել է առնվազն 13 մարդ, հիմնականում՝ երիտասարդներ։ Ձերբակալություններ են կատարվել նաև Բեշիկթաշ շրջանում։ Իրավապաշտպանների խոսքով՝ […] ...

Մահացել է մոլորակի ամենատարեց բնակիչը

15:28 01.05.2025

Մահացել է մոլորակի ամենատարեց բնակիչը

Ինա Կանաբարո Լուկասը՝ աշխարհի ամենատարեց բնակիչը, մահացել է 116 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է LongeviQuest կազմակերպությունը, որը զբաղվում է երկարակյացների մասին տեղեկատվության իսկության ստուգմամբ: «LongeviQuest-ը տխրությամբ հայտարարում է Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի Պորտու Ալեգրի քաղաքում աշխարհի ամենատարեց մարդու՝ Ինա Կանաբարո Լուկասի մահվան մասին», – ասվում է հրապարակման մեջ։ Կազմակերպությունը պարզաբանել է, որ […] ...

SHANTNEWS

15:00 01.05.2025

SHANTNEWS

Երևանն առաջին հերթին մարդիկ են, ովքեր աշխատում են մեր քաղաքի բարօրության համար․ Ավինյան

14:53 01.05.2025

Երևանն առաջին հերթին մարդիկ են, ովքեր աշխատում են մեր քաղաքի բարօրության համար․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ․ «Երևանն առաջին հերթին մարդիկ են, ովքեր աշխատում են մեր քաղաքի բարօրության համար։ Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց հետևողական աշխատանքով ամեն օր ստեղծում են ավելի բարեկարգ, հարմարավետ, մաքուր ու կանաչ Երևան, ինչպես նաև բոլոր աշխատավորներին, ովքեր […] ...

AP. Սկորսեզեն նկարահանելու է ֆիլմ հանգուցյալ Հռոմի պապի մասնակցությամբ

14:37 01.05.2025

AP. Սկորսեզեն նկարահանելու է ֆիլմ հանգուցյալ Հռոմի պապի մասնակցությամբ

Կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն աշխատում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին վավերագրական ֆիլմի վրա, հաղորդում է Associated Press-ը։ «Մարտին Սկորսեզեն նկարահանում է վավերագրական ֆիլմ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին, որը կուսումնասիրի հանգուցյալ պապի աշխատանքը կինեմատոգրաֆի հետ՝ որպես նրա կողմից կենդանության օրոք հիմնադրված համաշխարհային կրթական նախագծի մի մաս», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Գործակալության տվյալներով՝ «Ալդեաս՝ նոր պատմություն» […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:17 01.05.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

​Երևանում մայիսի 1-ի երեկոյան, 2-6-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: ​​ Մարզերում մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-4-ի գիշերը, 3-ին առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի […] ...

BACK_TO_TOP