16:10 21.04.2025
Մայիսի 9-ից նոյեմբերի 23-ը Հայաստանը կմասնակցի Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին` «Միկրոճարտարապետություն արհեստական բանականությամբ. նոր հիշողություններ պատմական հուշարձաններից» նախագծով: Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը կկայանա մայիսի 9-ին. այն տեղակայված կլինի Tesa 41, Arsenale di Venezia, Fondamenta Case Nuove 2738/C հասցեում։
Թումո կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի ազգային տաղավարի համադրող Մարիաննա Կարապետյանը, Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը և ստեղծագործական թիմի անդամները ներկայացրել են Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեում Հայաստանի մասնակցության նախապատրաստական աշխատանքները:
Հայաստանը կներկայանա որպես լուծումներ առաջարկող երկիր
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կարևորելով Վենետիկի Բիենալեում Հայաստանի ամենամյա մասնակցությունը, ընդգծել է՝ այս տարվա մասնակիցներին որոշելու համար անցկացվել է մրցույթ։ Նրա խոսքով` ճարտարապետների մրցույթին Հայաստանը տևական ժամանակ է՝ ներկայացուցիչ չի ունեցել։
«Ուրախ ենք, որ Հայաստանը վերադառնում է այս հարթակ: Նմանատիպ շատ հարթակներում մեր ներկայությունը կարևոր է, որովհետև աշխարհին ենք ներկայացնում Հայաստանի ձայնը, խոսքը, մշակույթը և հայացքները: Շատ դժվար ընտրության առաջ էինք կանգնել, քանի որ հրաշալի հայտեր ունեինք ոչ միայն Հայաստանի Հանրապետությունից, այլև արտերկրից՝ Լիբանանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Գերմանիայից»,- ասել է Դանիել Դանիելյանը։
Նա վստահություն է հայտնել՝ Թումոյի գլխավորությամբ կազմավորված թիմը հիանալի կերպով կներկայացնի Հայաստանը` փոխանցելով մեր երկրի ճարտարապետական արժեքները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև նշել է՝ ամբողջությամբ վերանայվել է հյուրախաղերի և մշակույթի միջոցով աշխարհին ներկայանալու քաղաքականությունը։
«Միջազգային հարթակներում ցանկացած ներկայություն և ելույթ պետք է օժանդակեն պետության քաղաքականությանը տվյալ երկրի, տվյալ տարածաշրջանի և տվյալ կազմակերպության շրջանակում։ Բովանդակային առումով ճարտարապետությունը ոչ միայն տներ կառուցելու կամ որոշակի տեխնիկական լուծումներ գտնելու արվեստ է, այլև տարբեր արվեստների սինթեզ: Հայաստանի տաղավարը՝ իր ասելիքով և ուրույն ոճով, ներկայանում է որպես լուծումներ առաջարկող երկիր»,- ասել է Դանիել Դանիելյանը՝ նշելով, որ նախագիծը ներառում է ինչպես Հայաստանի հարուստ ժառանգությունը, այնպես էլ տեխնոլոգիական նոր լուծումները։
Երիտասարդների մասնակցությունը խրախուսվում է
Նա հատկապես կարևորել է նախագծում երիտասարդների մասնակցությունը և աշխարհին գաղափարներ, ծրագրեր ներկայացնելու համարձակությունը. «Սա պետք է ուղերձ լինի մեր բոլոր երիտասարդներին՝ կլինի ճարտարապետության, մշակույթի, թե այլ ասպարեզներում՝ չվախենալ առաջարկներն ու ծրագրերը միջազգային հարթակներում ներկայացնելուց»:
Նա առանձնակի շեշտել է պետություն-մասնավոր համագործակցությունը՝ շեշտելով, որ այս նախագիծը դրա հաջող ընթացքի վառ օրինակ է:
Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանն իր հերթին նշել է՝ Հայաստանի տաղավարի ստեղծման շուրջ աշխատանքը շատ կարևոր և ոգեշնչող է, քանի որ սա արդեն երկրորդ փորձն է. 2021 թվականին Թումոն մասնակցել է Վենետիկի ճարտարապետական բիենալեին` ներկայացնելով «Սովորել միասին սովորել» ինստալյացիան` ապագայի կրթական միջավայրերի ու միջազգային կրթական ցանցի վերաբերյալ։
«Այս տարվա տաղավարի գաղափարի հիմքում ընկած է AI մոդել, որը մշակվել է Թումոյի հայկական պատմամշակութային ժառանգության սկանավորման ծրագրի ստեղծած ընդարձակ թվային արխիվի հիման վրա։ Ծրագիրը լազերային սկանավորման և ֆոտոգրամետրիայի միջոցով 2020 թվականից փաստագրել է արդեն 260 հուշարձան Հայաստանում ու Արցախում և շարունակում է գործընթացը՝ հայկական մշակութային ժառանգության պահպանման, վերականգնման և հետազոտման նպատակով։ Հատկանշական է, որ արխիվում ներառված ամենաառաջին հուշարձանները սկանավորել են Թումո կենտրոնի ուսանողները` տարբեր աշխատարանների ընթացքում։ Եվ այդ արխիվի կիրառումը՝ որպես նոր ճարտարապետական ձևեր ու ընկալումներ ստեղծելու, դրանք վիրտուալ տիրույթից իրական աշխարհ բերելու միջոց, լիովին համապատասխանում է մեր տեսլականին և սկանավորման նախագծի նպատակներին։ Ավանդույթի և նորարարության այս համադրությունն առավել քան համահունչ է Թումոյի կրթական փիլիսոփայությանն ու արժեքներին»,- ասել է նա։
Նախագիծն ընտրվել է մասնագիտական հանձնաժողովի կողմից
Նրա խոսքով՝ «Միկրոճարտարապետություն արհեստական բանականությամբ» նախագիծը կարճ ժամկետներում իրականացնելը, այն առավելագույնս նորարարական և ներկայանալի դարձնելը հնարավոր եղան համախոհ-գործընկերների հետ արդյունավետ աշխատանքի շնորհիվ, ինչպես նաև Թումոյի վստահելի բարերարների և ընկերների օգնությամբ։
«Միկրոճարտարապետություն արհեստական բանականությամբ. նոր հիշողություններ պատմական հուշարձաններից» նախագիծն ընտրվել է մասնագիտական հանձնաժողովի կողմից ԿԳՄՍ նախարարության հայտարարած բաց մրցույթի արդյունքում: Նախագիծն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության, ինչպես նաև անհատ բարերարների ֆինանսական աջակցությամբ: Տաղավարի հանձնակատարը ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանն է:
ԿԳՄՍ նախարարությունը «Միկրոճարտարապետություն արհեստական բանականությամբ» նախագծի իրագործման նպատակով համագործակցել է Electric Architects ստուդիայի, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Calfa ու MoNumEd կազմակերպությունների և արվեստագետ Արի Մելենսիանոյի հետ (նախագծի համադրող` ուրբանիստ, ճարտարապետ Մարիաննա Կարապետյան):
Ինչպես կարող է AI-ը վերաիմաստավորել ճարտարապետական ժառանգությունը
Հայաստանի տաղավարում ներկայացվող «Միկրոճարտարապետություն արհեստական բանականությամբ» նախագիծն ուսումնասիրում է, թե ինչպես կարող է AI-ը վերաիմաստավորել ճարտարապետական ժառանգությունը՝ ստեղծելով նոր տարածական կոմպոզիցիաներ, որոնք պատկերում են եզակի կառուցվածքային լուծումներ և ավանդույթներ։
Նախագիծն առաջարկում է AI-ի միջոցով մշակութային վերակառուցման նոր հեռանկարներ։ Հայկական տաղավարի ուսումնասիրության առանցքային կետը թվայինից նյութականին անցումն է։ AI-ի օգնությամբ ստեղծված պատկերները դուրս են գալիս վիրտուալ տարածության սահմաններից. դրանք կյանքի են կոչվում տուֆով՝ Հայաստանի ճարտարապետական ժառանգության հետ առավել սերտորեն կապված քարով։
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...