21:35 24.04.2025
Այս օրը հիշեցում է, որ երբ հասարակությունները լռում են չարի դիմաց, այն բազմապատկվում է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հունաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Դոմնա Միխալիդուն՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ:
«1915 թվականի ապրիլի 24։ 110 տարի Հայոց ցեղասպանությունից անց։ 110 տարի անց ոչ միայն պատմական մի իրադարձությունից, այլ մարդկության սրտում բաց վերքից։ Այս օրը հիշեցում է, որ երբ հասարակությունները լռում են չարի դիմաց, այն բազմապատկվում է։ Խորը հուզմունքով և հարգանքով մենք հարգում ենք Օսմանյան կայսրության ժամանակ անմարդկայնորեն ոչնչացված 1.500.000 անմեղ հայերի հիշատակը։ Մենք պարտավոր ենք դիմակայել ատելության, ազգայնամոլության և անմարդկայնության ցանկացած դրսևորման և կենդանի պահել պատմական հիշողությունը, որպեսզի թույլ չտանք նման հանցագործությունների կրկնությունը ապագայում»,- գրել է նա։
22:12 01.08.2025
ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկՄարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները օգոստոսի 1-ին արագ արձագանքման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնել են ՄԻՊ-ի աշխատակազմից: Նպատակն էր տեսակցել կալանավորված անձ Ստեփան Սամվելյանին, ում առողջական վիճակի մասին հրապարակումներ էին տարածվել սոցիալական մեդիայում և լրատվամիջոցներում, ինչպես նաև ահազանգեր էին ներկայացվել Պաշտպանին: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն: […] ...
21:53 01.08.2025
Լավրով. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական թեմայի քննարկումը արդյունքներ է տալիսՄոսկվայի և Վաշինգտոնի միջև տարեսկզբից ընթացող ուկրաինական թեմաների բովանդակային քննարկումը շատ օգտակար է և արդյունքներ է տալիս։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից ուղիղ երկխոսության վերսկսումը լիովին համապատասխանում է նորմալ դիվանագիտական պրակտիկային, որից հրաժարվելը Ջո Բայդենի օրոք հակասում էր առողջ բանականությանը։ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարեսկզբից ընթացող […] ...
21:42 01.08.2025
Իսրայելը որսացել է Եմենից արձակված հրթիռըԻսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են եմենական հրթիռ, որը արձակվել էր հրեական պետության ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը։ «Որոշ ժամանակ առաջ երկրի մի քանի շրջաններում հնչել են օդային տագնապի ազդանշանները, ՀՕՊ ուժերը որսացել են Եմենի տարածքից արձակված մեկ հրթիռ», – ասվում է հայտարարության մեջ։ ...
21:28 01.08.2025
ՄԻՊ-ը և Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 1-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին և փոխդեսպան Լարս Հեննիգին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Դեսպան Կլաուդիա Բուշը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։ ...
21:15 01.08.2025
Թրամփը կրկին հայտարարել է, որ ձգտում է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ ձգտում է լուծել Ուկրաինայում հակամարտությունը և այն անվանելլ է «(ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո) Բայդենի պատերազմ»։ «Սա պատերազմ է, որը չպետք է լիներ։ Սա Բայդենի պատերազմն է, ոչ թե Թրամփի», – Truth Social-ում գրել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը։ Նա նշել է, որ ցանկանում է «պարզել, թե արդյոք նա […] ...