15:50 29.04.2025
Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը: Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի և Ֆրանսիայի ազգային գրադարանների տնօրենները, գրադարանային ոլորտի մասնագետներ, գրադարանավարներ։ Գիտաժողովն անցկացվում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումների շրջանակում։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շեշտել է, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները բացառիկ են պատմական, քաղաքական և մշակութային կապերի առումով: «Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ մեր համագործակցությունն անընդհատ զարգացել և խորացել է՝ ընդգրկելով կյանքի բազմաթիվ ոլորտներ: Մեր ժողովուրդների բարեկամության արմատները շատ ավելի խորն են, քան պաշտոնական հարաբերությունների պատմությունը: Ֆրանսիան մշտապես եղել է հայ ժողովրդի հավատարիմ բարեկամը՝ թե՛ խաղաղ, թե փորձությունների ժամանակներում: Հայաստանի Հանրապետության և մեր երկրի հանրության համար այդ աջակցությունը և բարեկամությունը վերջին տարիների մարտահրավերներին դիմագրավելու ամենաառանցքային գործոններից են: Շնորհակալության ու երախտագիտության զգացումը, որ մենք տածում ենք դեպի Ֆրանսիայի Հանրապետությունը և հանրությունը, համընդհանուր է: Ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել շարունակական աջակցության և անընդհատ զարգացող հարաբերությունների համար»,- ասել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանի ընդգծմամբ՝ հայ- ֆրանսիական համագործակցությունն այսօր ընդգրկում է կրթության, գիտության, մշակույթի, տնտեսության և քաղաքականության բազմաթիվ ոլորտներ. «Ֆրանսիան շատ կարևոր գործընկեր է նաև Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացում: Ֆրանկոֆոնիայի շրջանակում մեր համագործակցությունը նոր հորիզոններ է բացել՝ ամրապնդելով մշակութային և լեզվական կապերը: Այդ իմաստով հատկանշական է, որ գիտաժողովն անցկացվում է Հայաստանի ազգային գրադարանում՝ ազդարարելով Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակումը: Գրադարաններն ու գիտական հաստատությունները մշտապես եղել են մշակութային երկխոսության առաջամարտիկը՝ հանդես գալով համագործակցության հարթակ հետաքրքիր, բազմազան և բազմակող քննարկումների համար»,- ասել է նախարարը։
Նա կարևորել է նաև Հայաստանի և Ֆրանսիայի ազգային գրադարանների և այլ հաստատությունների միջև համագործակցության հուշագրի կնքումը, որը հիմք կհանդիսանա հետագա համատեղ ծրագրերի համար:
Երկկողմ համագործակցության համատեքստում Ժաննա Անդրեասյանը շեշտել է կարողությունների զարգացմանը միտված կրթական ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ գրադարանային ոլորտում համագործակցությունը պետք է ուղղվի նաև տեխնոլոգիական զարգացմանը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը:
Գիտաժողովի նպատակն է համակողմանիորեն ներկայացնել Հայաստան- Ֆրանսիա պատմական ու մշակութային բազմաշերտ հարաբերությունները։ Գիտաժողովին մասնակցում են անվանի հետազոտողներ, գիտնականներ և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, որոնք հանդես կգան զեկույցներով և քննարկումներով՝ նվիրված երկու երկրների բազմադարյա հարաբերություններին, գրական ու մշակութային կապերին, հրատարակչական ժառանգությանը և այլ թեմաների։ Գիտաժողովի գլխավոր բանախոսը Ֆրանսիայի ազգային գրադարանի նախագահ Ժիլ Պեկուն է:
«Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովի շրջանակում ստորագրվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը և Ֆրանսիայի ազգային գրադարանի նախագահ Ժիլ Պեկուը:
Գիտաժողովի ընթացքում առանձին ցուցասրահում տեղի կունենա հայաստանյան հրատարակչությունների գրքերի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն հայ-ֆրանսիական փոխառնչություններին նվիրված հրատարակությունները, ֆրանսիական գրականության թարգմանությունները և այլն:
Գրադարանի մեծ ցուցասրահում առաջին անգամ կներկայացվեն ՀԱԳ անձեռնմխելի գրականության բաժնի՝ Ֆրանսիայում հրատարակված հայերեն և ֆրանսերեն հնատիպ գրականության և մամուլի բացառիկ նմուշներ:
Գիտաժողովի հանդիսավոր փակումը կկայանա ապրիլի 30-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այնուհետև տեղի կունենա «Վերադարձ դեպի «Տիգրանի մետամորֆոզները»» համերգային ծրագիրը: Կհնչեն հատվածներ արևմտաեվրոպական կոմպոզիտորների օպերաներից, որոնք առնչվում են հայոց պատմությանն ու մշակույթին: Համերգային ծրագիրը նվիրված է գիտաժողովի պատվավոր բանախոս Ալեքսանդր Սիրանոսյանին, որը հեղինակել է հայկական թեմաներով եվրոպական օպերաներին նվիրված հրատարակություն:
Գիտաժողովի ծրագիրը հասանելի է հետևյալ հղումով՝ https://is.gd/5QEbLY
16:12 13.07.2025
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 14-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեմաստիա վարչական շրջանում․ մասնավորապես՝ Սարգսյան, Վանթյան, Օհանով փողոցներում և Իսկաովի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
16:00 13.07.2025
Վրաստանում կարծում են, որ ԵՄ նախարարների հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի վրաԻշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհուրդը բացասաբար է գնահատել ԵՄ 17 երկրների և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը, որում նրանք մտահոգություն էին հայտնում Վրաստանում քաղաքական իրավիճակի վատթարացման վերաբերյալ։ Իշխող կուսակցությունը կարծում է, որ հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի և վրացական ժողովրդավարության վրա։ «Վրաց ժողովրդի վրա հարձակումն ունի միայն մեկ […] ...
15:19 13.07.2025
Վարչապետը ներկա է գտնվել Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը: Երկհարկանի երաժշտական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների համար ծախսվել է ավելի քան 344 մլն դրամ: Շենքի կառուցման ծրագիրն իրականացրել է Հայաստան համահայկական հիմնադրամը, իսկ երաժշտական գործիքներն ու տեխնիկական այլ սարքավորումները հատկացրել է Կառավարությունը: Ընդհանուր առմամբ դպրոցից կարող […] ...
15:12 13.07.2025
Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-16-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանովԵրևանում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ Մարզերում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և կեսօրից հետո, 17-18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...
14:15 13.07.2025
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում: «Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձիք թույլ չտան ԱՄՆ օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում և արտաքսում»,- ասված է դեսպանատան հաղորդագրությունում: ...
13:59 13.07.2025
Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում. ՄակրոնՖրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ավելի քան 10 օր տևած բանակցություններից հետո Նոր Կալեդոնիայի և պետության ընտրված ներկայացուցիչները պատմական համաձայնագիր են կնքել։ Նոր Կալեդոնիա պետությունը՝ հանրապետության կազմում, վստահության գրավական է»,-գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում։ ...