14:20 24.09.2018
Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ն ահազանգեր է ստացել նաև իրավիճակային վերլուծության կենտրոնից: ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իրենք մինչև քվեարկության օրն արդեն տեղեկատվություն են հաղորդել դիմումների բացակայության մասին: Նա նշեց, որ քվեարկության օրը եղել են ահազանգեր, բազմաթիվ քաղաքացիների կողմից ահազանգեր են ստացվել իրավիճակային վերլուծության կենտրոն, որոնք կապված են եղել տեղեկացման, իրավունքների պարզաբանման, իրենց իրավունքների իրականացման խնդիրների հետ:
ԿԸՀ նախագահը հայտնեց, որ ահազանգերին բավական արագ են արձագանքել, լիարժեք ծավալով տեղեկատվություն է տրամադրվել, իրավունքների խնդիրների վերաբերյալ ահազանգերի դեպքում անմիջապես ճշտել են և հետևանքները վերացնելու միջոցներ ձեռք առել: Մուկուչյանը տեղեկացրեց, որ մինչ այս պահը ո՛չ ԿԸՀ-ն, ո՛չ ՏԸՀ-ները դիմումներ չեն ստացել, գրանցամատյանում առանձին գրառումներ են եղել, որոնց կանդրադառնան ՏԸՀ-ները:
Այսօր 12:00-18:00-ն և վաղը առավոտյան ևս մեկ ժամ կհատկացվի վերահաշվարկի, քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումների ներկայացմանը, հերթապահություն կլինի բոլոր ՏԸՀ-ներում, տվյալները կամբողջացվեն, կհամակարգվեն:
Լրագրողները հետաքրքրվեցին` ինչի՞ հետ է կապում այն, որ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50 տոկոսից ավելին չի մասնակցում ընտրություններին, Մուկուչյանը պատասխանեց.
«Ընդամենը քաղաքացիների չմասնակցելու հետ»:
Ճշտող հարցին`արդյո՞ք այստեղ դեր ունի նաև այն, որ շատերը բացակայում են երկրից, Մուկուչյանն արձագանքեց.
«Պետք է հաշվի առնել հետևյալը. ընտրողների ցուցակների կազմման մեթոդաբանությունը հաճախ շփոթմամբ նույնականացվում էր բացակայող ընտրողների հետ, դա որակվում էր որպես անճշտություն: ՀՀ քաղաքացի հանդիսանալն ու ՀՀ-ում հաշվառում ունենալու հանգամանքն են դրված ցուցակների կազմման մեթոդաբանության հիմքում, իսկ քաղաքացու` ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս գտնվելը, անկախ ժամկետներից, եթե նա չի դիմել, հաշվառումից դուրս չի հանվել, հիմք չէ վերջինիս` ցուցակում չընդգրկելու համար»:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...