23:01 06.05.2025
Բաքուն Մոսկվային մեղադրում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ հետաքննությունն արհեստականորեն ձգձգելու ու մեղավորներին թաքցնելու մեջ: Հիշեցնենք՝ «Ազալ» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը կործանվել էր Ղազախստանի օդային տարածքում՝ ենթադրաբար Ռուսաստանի հակաօդային համակարգի կողմից խոցվելու հետևանքով:
Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը:
«Ադրբեջանական AПA լրատվական գործակալությունն այսօր տեղեկություն է տարածել այն մասին, որ ադրբեջանական պետական կառույցներն ամեն ամիս դիմում են Ռուսաստանի պատկան մարմիններին՝ խնդրելով պարզաբանել, թե ո՞ր փուլում է գտնվում ինքնաթիռի կործանման վերաբերյալ հետաքննությունը: Ամեն անգամ այդ դիմումները պարզապես անտեսվում են Մոսկվայի կողմից:
Գործակալությունը գրում է, որ արդեն 5 ամիս է անցել միջադեպից հետո, բայց մինչ օրս հետաքննության մասին ռուսական կողմը չի հրապարակել որևէ տեղեկություն և մեղավորներից կամ կասկածյալներից ոչ մեկի հանդեպ խափանման միջոց չի ընտրվել: Գործակալությունը գրում է, որ Ադրբեջանը ռուսական կողմից հստակ ու կոնկրետ քայլեր է ակնկալում:
Նշեմ, որ AПA լրատվական գործակալությունը պետական գործակալություն է և պատահական չէ, որ նման բան է տարածվում: Ըստ էության դա պետության անունից է և զգուշացնում է՝ ուղղված Ռուսաստանին: Եվ իհարկե, պատահական չէ, թե ինչո՞ւ է այսօր այդ տեղեկությունը տարածվում:
Ես վստահ եմ, որ դա կապ ունի երեկ տեղի ունեցած միջադեպի հետ: Հայտնի է, որ Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր, իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը ներկայացնող Ազեր Բադամովը, ով նաև խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահի տեղակալն է, ադրբեջանական պետական պատվիրակության կազմում պատրաստվում էր մեկնել Աստրախանի երկրամաս և այնտեղ՝ օդանավակայանում երկար ժամանակ պահել են, այնուհետ վտարել երկրի սահմաններից՝ պարզաբանելով, որ նա Ռուսաստանում պերսոնա-նոն-գրատա է»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Ինչի՞ հետ է կապված ադրբեջանցի պատգամավորի պերսոնա-նոն-գրատա հայտարարելու որոշումը: Մի կողմից Ռուսաստանը բարի կամքի ցուցադրական դրսևորումներ է իրեն թույլ տալիս, մյուս կողմից երբեմն կոշտություն է դրսևորում: Ինչպե՞ս կարելի է հասկանալ:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...
23:44 06.05.2025
ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններինՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...