16:18 08.05.2025
Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում 2025-2026 թթ. կիրականացվեն ոլորտային դասընթացներ:
Մասնակցության համար անհրաժեշտ է ներբեռնել և լրացնել առցանց դիմումը՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթեր (անձնագրի պատճեն, բժշկական տեղեկանք, լեզվի մասին տեղեկանք, տվյալ թեկնածուին գերատեսչության կողմից տրվող երաշխավորագիր)։
Դասընթացների մասնակցության նպատակով լրացված հայտադիմումները (այդ թվում նաև բնօրինակները) գերատեսչության կողմից տրված երաշխավորագրի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ համապատասխան փաթեթները ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանություն փոխանցելու նպատակով:
Հայտադիմումները պետք է ներկայացվեն դասընթացների մեկնարկից առնվազն 40 օր առաջ՝ ժամկետների հետ կապված հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով։ Դասընթացներին վերաբերող լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև դիմումը լրացնելու հետ կապված հարցերով անհրաժեշտ է կապ հաստատել ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության հետ՝ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով։
Դասընթացների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է www.itecgoi.in կայքում:
20:43 08.05.2025
ՀՀ ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանումՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում, որին մասնակցել են էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարները։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Քննարկվել են ոլորտին վերավերող մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը, արևային էներգիայի զարգացման հեռանկարներին, ոլորտի կարգավորումներին։ Քննարկել ենք ոլորտին առնչվող այլ հարցեր […] ...
20:30 08.05.2025
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է ՄոսկվաՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: ...
20:15 08.05.2025
Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապինԿոնկլավին մասնակցող կարդինալները ընտրեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս: Ընտրվելու համար 80 տարեկանից փոքր 133 մասնակիցներից մեկը պետք է ստանար ձայների երկու երրորդը (89 ձայն): Թե ով է դարձել 267-րդ պապը, շուտով հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, կհայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի […] ...
19:53 08.05.2025
ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի ԷստոնիաՀայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...
19:46 08.05.2025
Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումներըՈստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...