15:54 24.09.2018
Բելառուսն առաջարկում է Հայաստանում վերելակների և տրակտորների հավաքման արտադրություն սկսել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը, նման հնարավորությունը քննարկվել է Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի և Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատգամավորական պատվիրակության հանդիպման ժամանակ:
Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահը ներկայացրել է մի քանի առաջարկ, որոնք կարող են հետաքրքրել հայկական կողմին: «Դրանք հարցեր են՝ կապված հավաքման արտադրությունների կազմակերպման հետ, օրինակ, վերելակների»,- ասել է նա՝ հավելելով, որ Երևանում նկատվում վերելակները փոխելու ծրագրի անհրաժեշտություն:
Նա հավելել է, որ բելառուս մասնագետները կարող են մասնակցություն ունենալ այդ ծրագրին: Որպես ևս մեկ հեռանկարային ուղղություն Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահը համարել է գյուղտեխնիկայի, մասնավորապես, տրակտորների հավաքման արտադրության կազմակերպումը: Նրա գնահատմամբ՝ այս ոլորտում համագործակցությունն արդիական է, քանի որ Հայաստանը զբաղվում է ավտոարդյունաբերության վերազինմամբ և պարբերաբար գնում է բելառուսական ժամանակակից տրակտորներ:
Վլադիմիր Անդրեյչենկոն ասել է, որ այս տարի Հայաստանն ու Բելառուսը նշում են դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը՝ շեշտելով, որ այդ ընթացքում կարողացել են ոչ քիչ հաջողությունների հասնել. երկու երկրների միջև հաստատվել են հարաբերություններ՝ հիմնված բարեկամության, փոխհասկացվածության և հարգանքի վրա: «Կարևոր է, որ մեր միջև միշտ եղել է բաց երկխոսություն, իսկ փոխգործակցությունը միշտ միտված է եղել համագործակցության արդյունավետ զարգացմանը»,- ասել է նա:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...