16:06 11.05.2025
Ռուսաստանը Ստամբուլում կայանալիք բանակցություններին կներկայացվի պատվիրակությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Մենք պատվիրակություն կուղարկենք», – պատասխանել է դիվանագետը այն հարցին, թե ով է ներկայացնելու ռուսական կողմը Ստամբուլում կայանալիք բանակցություններում։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը բանակցություններում կներկայացնեն դիվանագետներ, թե՞ զինվորականներ, Ուշակովը նշել է.
«Դրա մասին կհայտարարվի»։
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևին առաջարկել է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները։
11:07 12.05.2025
Հնդկաստանը մերժել է Քաշմիրի հարցի լուծման ցանկացած միջնորդությունՔաշմիրի հակամարտության կարգավորումը Հնդկաստանի և Պակիստանի միջև երկկողմանի հարց է և չի պահանջում երրորդ երկրների միջնորդություն։ Այս մասին հայտարարել է Սինգապուրում Հնդկաստանի գերագույն կոմիսար (ավագ դիվանագետ) Շիլպակ Ամբուլեն։ «Մեզ համար Քաշմիրը երկկողմանի հարց է, այլ ոչ թե միջազգային։ Մեզ համար «միջնորդություն» բառը տեղին չէ Քաշմիրի հարցը լուծելու համար», – ասել է նա Bloomberg TV-ին։ Ամբուլեն […] ...
10:50 12.05.2025
Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներՄայիսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի «Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
10:43 12.05.2025
Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 57 դեպքՄայիսի 11-ին, ժամը 15:45-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Աբովյանում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Փյունիկ, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղերում վնասվել են տանիքի թիթեղներ, անձրևատար խողովակներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, մարզային […] ...
10:35 12.05.2025
Ղազարավան և Օհանավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՄայիսի 13-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ղազարավան, իսկ ժամը 12:00-ից մինչև 12:30-ն ընկած ժամանակահատվածում Օհանավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
10:27 12.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․65 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․76 դրամ: ...
10:06 12.05.2025
«Կրթվելը նորաձև է» շարժման` դրական տպավորություններով լի հանդիպումը ՔաջարանումՍյունիքի մարզի Քաջարան քաղաքում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը, որն այս անգամ ևս անցավ դասական ձևաչափով՝ բանախոսություններով, երաժշտական դադարով, սուրճի ընդմիջումով և ազատ հարցուպատասխանով։ Այս մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը։ Հանդիպումն իր բանախոսությամբ բացեց Շարժման ղեկավար Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով Շարժման գաղափարական հիմքերին և որոշ խմբերի կողմից դրա հանդեպ դեռևս առկա կասկածամտությանը։ «Բայց […] ...