Շրի Լանկայում ավտոբուսը կիրճն է ընկել. կան զոհեր և վիրավորներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+18.09 oC

Շրի Լանկայում ավտոբուսը կիրճն է ընկել. կան զոհեր և վիրավորներ

16:54 11.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շրի Լանկայի կենտրոնում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել, որի հետևանքով 21 մարդ զոհվել է, իսկ 30-ից ավելին վիրավորվել։ Այս մասին հայտնել է տեղական ոստիկանությունը։

«Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել Նուվարա Էլիա-Գամպոլա գլխավոր ճանապարհի կիրճը», – հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները։

Վթարի հետևանքով զոհվածների ինքնությունը դեռևս պարզված չէ։

Նշվում է, որ պետական ​​տրանսպորտային ընկերությանը պատկանող ավտոբուսը Կատարագամա հարավային ուխտագնացության վայրից դեպի հյուսիս-արևմուտք գտնվող Կուրունեգալա քաղաք էր տեղափոխում 75 ուղևորի:

«Շրջվելիս այն ընկել է 100 մետր բարձրությունից», – հավելել է ոստիկանությունը։

Դեպքի պատճառները քննվում են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցած 4 օրում գրանցված 58 ավտովթարի հետևանքով 90 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, 1 մարդ զոհվել է

11:30 12.05.2025

Անցած 4 օրում գրանցված 58 ավտովթարի հետևանքով 90 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, 1 մարդ զոհվել է

Բացահայտվել է 285 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 48 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 38 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 36 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 27 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 21 դեպք՝ խարդախության, 17 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 16 դեպք՝ հոգեկան ներգործության, 9-ական դեպք՝ […] ...

Հնդկաստանը մերժել է Քաշմիրի հարցի լուծման ցանկացած միջնորդություն

11:07 12.05.2025

Հնդկաստանը մերժել է Քաշմիրի հարցի լուծման ցանկացած միջնորդություն

Քաշմիրի հակամարտության կարգավորումը Հնդկաստանի և Պակիստանի միջև երկկողմանի հարց է և չի պահանջում երրորդ երկրների միջնորդություն։ Այս մասին հայտարարել է Սինգապուրում Հնդկաստանի գերագույն կոմիսար (ավագ դիվանագետ) Շիլպակ Ամբուլեն։ «Մեզ համար Քաշմիրը երկկողմանի հարց է, այլ ոչ թե միջազգային։ Մեզ համար «միջնորդություն» բառը տեղին չէ Քաշմիրի հարցը լուծելու համար», – ասել է նա Bloomberg TV-ին։ Ամբուլեն […] ...

Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:50 12.05.2025

Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Մայիսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի «Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 57 դեպք

10:43 12.05.2025

Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 57 դեպք

Մայիսի 11-ին, ժամը 15:45-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Աբովյանում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Փյունիկ, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղերում վնասվել են տանիքի թիթեղներ, անձրևատար խողովակներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, մարզային […] ...

Ղազարավան և Օհանավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:35 12.05.2025

Ղազարավան և Օհանավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Մայիսի 13-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ղազարավան, իսկ ժամը 12:00-ից մինչև 12:30-ն ընկած ժամանակահատվածում Օհանավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ին

10:27 12.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․65 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․76 դրամ: ...

BACK_TO_TOP