16:48 12.05.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Էրազմուս+ ծրագրի «ՄԿՈՒ հաստատությանը կից ՍՄԱՐՏ ֆերմայի մոդել՝ ուսանողների աշխատանքի վրա հիմնված ուսումնառության և շրջանավարտների բարձր աշխատունակության համար» (CB4WBL) նախագծի շրջանակում մշակված նյութերի փորձագիտական քննարկմանը։
Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնում (ՄԿՈՒԶԱԿ) հրավիրված քննարկմանը ներկա են եղել կենտրոնի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը, ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչներ:
CB4WBL նախագծի նպատակն է եվրոպական, մասնավորապես՝ ֆրանսիական և պորտուգալական փորձի տեղայնացմամբ Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջին կից ստեղծել արդիական ֆերմայի մոդել, որի շրջանակում ուսանողների կրթությունը կիրականացվի աշխատանքի վրա հիմնված ուսումնառությամբ։
Ֆերմայի շրջանակում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կազմակերպման նպատակով կվերանայվեն «Անասնաբուժություն», «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» և «Մենջմենթ» մասնագիտությունների մոդուլային ծրագրերը։
Կարևորելով ծրագրի տեղայնացումը և Հայաստանում ՄԿՈւ ոլորտի զարգացումը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է.
«Գյուղատնտեսությունը պետության կողմից գերակա ճանաչված ոլորտ է, և նախորդ տարի ընդունելության աճի տարբերությունը շատ նկատելի էր: Վստահ եմ՝ տարեցտարի ցուցանիշներն ավելի կբարելավվեն: «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի ուժի մեջ մտնելուն զուգահեռ կարևոր է նաև ոլորտի զարգացմանը նպատակով ստեղծված կառույցների, ինչպես նաև հաստատությունների հզորացումը։ Այս ծրագիրը զարգացնում է նոր կարողություններ՝ հնարավորություն ընձեռելով գյուղատնտեսության ոլորտում կրթությունը կազմակերպել բարձր արդյունավետությամբ՝ հիմքում ունենալով Ֆրանսիայի և Պորտուգալիայի փորձի ուսումնասիրությունը»:
Արաքսիա Սվաջյանը հիշատակել է գյուղատնտեսության ոլորտում մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ ՄԱՎԵՏԱ ծրագիրը, որը, ըստ նրա, բավականին հաջողված է:
«Մեր առաջնային խնդիրն է, սակայն, հաջողված ծրագրերի ավարտից հետո մտածել ինստիտուցիոնալ հիմքերի ներդրման մասին, որպեսզի զարգանան աշխատանքի վրա հիմնված ուսուցման տարբեր մոդելներ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Հանդիպմանը ներկայացվել են նախագծի ներկա ընթացքը և ձեռք բերված հիմնական արդյունքները, մասնավորապես՝ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության արդյունավետ կազմակերպման նպատակով ՄԿՈՒ հաստատությանը կից ձեռնարկության գործունեության, դասավանդման բարելավման, տնտեսական և իրավական բաղադրիչները։
Քննարկման արդյունքում գյուղատնտեսական մասնագիտություններ ունեցող ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների կողմից արված դիտարկումներն ու առաջարկությունները հաշվի կառնվեն Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջին կից ֆերմայում ուսանողների ուսումնառության և տնտեսական գործունեության կազմակերպման, իրավական կարգավիճակի փաթեթի ամբողջացման, ինչպես նաև 2025 թ․ սեպտեմբերին նախատեսված պիլոտային ծրագրի ներդրման ժամանակ։
23:59 26.07.2025
Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետՀունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...
23:50 26.07.2025
Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճելՀրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...
23:47 26.07.2025
Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ ՓիմբլեթUFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...
23:36 26.07.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկաՀուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...
23:22 26.07.2025
Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...
23:14 26.07.2025
«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...