17:03 15.05.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է ԵՊՀ շրջանավարտների ֆորումի շրջանակում տեղի ունեցած՝ «Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը» խորագրով պանելային քննարկմանը:
Քննարկման բանախոսներն էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին՝ հրավերի, արդի հարցի վերաբերյալ քննարկմանը մասնակցելու հնարավորության համար և, անդրադառնալով համալսարանական ուսումնառության ընթացքում անհատի ստացած գիտելիքին, ընդգծել է, որ այն պետք է ծառայի նրա աշխարհայացքի ընդլայնմանը, օգնի կողմնորոշվել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, ձևավորի վերլուծական կարողություններ և կողմնորոշի որոշումներ կայացնելիս:
«Այլ խոսքով՝ Համալսարանից պետության և հասարակության այսօրվա ակնկալիքը կարելի է ձևակերպել որպես անցում՝ հիշողության վրա հիմնված գիտելիքի փոխանցումից դեպի վերլուծական կարողություններ ձևավորող կրթություն»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը և հավելել, որ շատ է խոսվում վերլուծական կարողություններ ձևավորող կրթության մասին, սակայն քիչ են հանդիպում դրա պրակտիկ, «հողի վրա» կիրառելի մեթոդաբանության վերաբերյալ քննարկումները:
Աննա Վարդապետյանի խոսքով՝ վերլուծական կարողություններ ձևավորող կրթությունը չի կարող լինել ժամանակավրեպ:
«Այն պետք է հենվի անցյալի ճանաչման ու փորձի վերլուծության վրա, սակայն «հողի վրա» ապրելու համար այն պետք է բավականաչափ կենսունակ լինի»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազը:
ԵՊՀ շրջանավարտների ֆորումի նպատակն է ԵՊՀ տարբեր տարիների շրջանավարտների համար ստեղծել հաղորդակցման և համագործակցության հարթակ՝ հնարավորություն ընձեռելով նրանց ներկայացնելու իրենց մասնագիտական փորձն ու ձեռքբերումները, քննարկելու արդիական խնդիրներ, անդրադառնալու Հայաստանի, տարածաշրջանի և համաշխարհային մակարդակով տարբեր ոլորտներում առկա հնարավորություններին ու մարտահրավերներին:
20:37 15.05.2025
Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում2025-ից մեկնարկել է եկամուտների տարեկան հայտարարագիր լրացնելու երկրորդ փուլը: Հիմա արդեն ծրագրին միացել են նաև վարձու աշխատող քաղաքացիները, որոնք կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:25 15.05.2025
Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակըՖորմուլա 1-ը նշել է 75 ամյակը և այդ կապակցությամբ հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված են բոլոր տարիների չեմպիոնները: «Հերոսներ, լեգենդներ, կուռքեր: Հաշվարկը սկսված է 1950 թվականից»,- գրված է հայտարարությունում: Լեգենդար ավտոարշավորդների լուսանկարում են Ֆրանսիան ներկայացնող հայ ավտոարշավորդ Ալեն Պրոստը, Միխայել Շումախերը, Խուան Մանուել Ֆանյոն, Լյուիս Հեմիլթոնը, Մաքս Ֆերստապենը, Նիկի Լաուդան, Աիրտոն Սենան: 1950 թվականի մայիսին […] ...
20:13 15.05.2025
Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերՄայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Ռեվազ Սոխաձեն։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ ...
19:54 15.05.2025
Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո ԿապելոնԼեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ «Ոսկե գնդակն» այս տարի կհանձներ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին: «Յամալը ֆանտաստիկ որակներ ունի և դեռ կարող է կատարելագործել իր խաղը, բայց չեմ շտապի նրան ֆենոմենալ կամ հանճարեղ անվանել: Այդ որակումները կարելի է տալ միայն Մեսսիին ու Մարադոնային: Ռոնալդուն էլ հրաշալի ֆուտբոլիստ է, նա բոլորից շատ է գոլ […] ...
19:47 15.05.2025
46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 16 ավագ դպրոցում մասնակցել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլի մեկնարկին։ Համաժողովն անցկացվել է միաժամանակ ՀՀ 46 մենթոր դպրոցներում։ Համաժողովի նպատակը մասնակիցների փորձի փոխանակումն է կրթության ապագայի ամենակարևոր մարտահրավերների ուղղությամբ՝ նորարարության, համագործակցության և բարելավմանը միտված փոփոխությունների շեշտադրմամբ։ «Ուսուցչական […] ...