17:51 24.09.2018
Սեպտեմբերի 24-ին Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստը, որի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, հայտնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Ի թիվս մի շարք հարցերի՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաև ՀԱՊԿ գործունեությանն ու տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ մասնավորապես նշելով.
«Հայ-բելառուսական միջխորհրդարանական հարաբերությունները կարևորվում են ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին մեր երկու պետությունների անդամակցությամբ: Անվտանգության հարցերը շարունակում են առանցքային լինել մեր տարածաշրջանի համար: Դեռևս 2000 թվականին մեր պետությունները Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում ընդունել են հռչակագիր, որի համաձայն՝ կազմակերպության անդամ պետությունների ռազմատեխնիկական համագործակցությունը պետք է կրի առաջնային բնույթ, սակայն գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ անդամ որոշ պետություններ զենք են վաճառում Ադրբեջանին: Հարկ եմ համարում ընդգծել, որ Ադրբեջանին վաճառած զենքը կրակել, կրակում և, հավանաբար, կրակելու է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ուղղությամբ: Սա մտահոգիչ է:
Պետք է նշեմ, որ վերջին շրջանում ադրբեջանական ուժերը հաճախակի կրակ են արձակում Հայաստանի սահմանակից շրջանների խաղաղ բնակչության ուղղությամբ, ինչը միջազգային բոլոր նորմերի կոպտագույն խախտում է: Կարծում եմ՝ մեր գործընկերները պետք է դատապարտեն նման ապակառուցողական քաղաքականությունը»:
18:27 30.06.2025
«Փյունիկը» հաղթել է վրացական «Գարեջիին»«Փյունիկն» ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթել է Վրաստանի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող «Գարեջիին»։ Գոլերի հեղինակ են դարձել Լևոն Պետրոսյանն ու Ալեքսանդր Միլկովիչը։ Երևանյան ակումբը Վրաստանի ուսումնամարզական հավաքի վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 3-ին՝ «Սամգուրալիի» հետ։ ...
18:20 30.06.2025
Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին ձերբակալվել է օդանավակայանումՀունիսի 28-ին` ժամը 21:08-ին, Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցից «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել Մարալիկի բնակիչ 40-ամյա տղամարդու: Քիչ անց ստացվել է նոր հաղորդում. «որովայնի թափանցող վնասվածք» ախտորոշմամբ նույն հասցեից նույն բժշկական կենտրոն էր դիմել մեկ այլ մարալիկցի` 46-ամյա տղամարդ: […] ...
18:14 30.06.2025
Իրանը մտադիր է շարունակել բանակցությունները «Եվրաեռյակի»-ի հետԻրանը մտադիր է շարունակել բանակցությունները «Եվրաեռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) հետ, սակայն խորհրդակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված չէ, ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Այս երեք երկրի հետ շփումներն ու բանակցությունները շարունակվում են։ Ինչ վերաբերում է դրանց շարունակությանը, ինչպես արդեն նշվել է, բանակցությունները տեղի են ունեցել անցյալ շաբաթ, […] ...
18:06 30.06.2025
UFC-ի նախագահը նշել է Մախաչև – Մադալենա տիտղոսային մենամարտի վայրըUFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ կիսամիջին քաշային կարգի տիտղոսի համար մենամարտը, որտեղ օկտագոն դուրս կգան ռուսաստանցի Իսլամ Մախաչևն ու ավստրալացի Ջեք Դելա Մադալենան, կանցկացվի Նյու Յորքում կայանալիք մրցաշարում։ Այս մասին հաղորդում է FightTime-ը: Մրցաշարի անցկացման ժամկետը դեռևս հայտնի չէ: «Երբ մենք մրցաշար ենք անցկացնում Նյու Յորքում՝ «Մեդիսոն Սքուեր Գարդենում», միշտ հատուկ իրադարձություն է […] ...
17:54 30.06.2025
Գևորգ Պապոյանը Հռոմում հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարի հետՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հռոմում՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համաժողովի շրջանակում, հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի տարածքով հայկական կոնյակով բեռնված մեքենաների (Armenian Brandy) արագ և անխոչընդոտ անցմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական տնտեսական օրակարգի ընդլայնման և փոխգործակցության խորացման […] ...