19:39 15.05.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը» խորագրով պանելային քննարկմանը, որն անցկացվել է Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ֆորումի շրջանակում:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իրազեկել է, որ Կառավարության այսօրվա նիստում հաստատվել և Ազգային ժողով է ուղարկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որում հստակ ձևակերպված է բարձրագույն կրթության և գիտության ակնկալիքը:
«Անկախ ժամանակաշրջանից՝ բարձրագույն կրթությունից և գիտությունից հանրային ակնկալիքը մեկն է՝ լինել այն օղակը, որի միջոցով պետության և հանրության զարգացումը կդառնա հնարավոր: Բարձրագույն կրթության և գիտության առաքելությունը երկրի մրցունակության ապահովումն է՝ անհատական և հանրային մակարդակներում»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ըստ նախարարի՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր անհատի բացահայտել իր կարողություններն ու զարգացնել դրանք հետագա կյանքում՝ նպաստելով անհատի ինքնիրացմանը:
«Անհատը սոցիալական էակ է, և նրա շահերն ու նպատակները, արժեքները, դիրքորոշումները համադրվում են հանրային վարքականոնի մեջ: Եվ եթե մենք ունենք հանրօգուտ կրթություն ու գիտություն, դրանք պետք է միաժամանակ շահավետ լինեն թե՛ անհատի, թե՛ հանրության համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի ձևակերպմամբ՝ համակարգը, որտեղ անհատը մրցունակ է և կարողանում է իրեն գնահատված ու երջանիկ զգալ, չի հակասում լավ պետություն և զարգացած հանրություն ունենալու նպատակին:
«Հնարավոր չէ ունենալ լավ պետություն, որտեղ մարդիկ տառապում են: Եթե մենք մեզ լավ չենք զգում և մեր կյանքը մեր երկրում՝ որպես ինքնիրացված անձինք, չենք պատկերացնում, ուրեմն երկրի օրակարգը ճիշտ կազմված չէ»,- ասել է նա:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կրթությունը հանրային բարիք է, ու թեև աղքատության վերացումը կրթական համակարգի ուղիղ նպատակը չէ, սակայն դրա ճիշտ գործառնության դեպքում կարող է լինել որպես արդյունք:
Պանելային քննարկման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ձևերի համադրելիությանը:
Ըստ նրա՝ մեզ հասանելի տեղեկատվական աղբյուրների բազմազանությունը ենթադրում է դրանցից օգտվելու հմտությունների ամբողջություն: Միկրոորակավորումները, ոչ ֆորմալ կրթության ճանաչման գործիքակազմերը կոչված են մեղմելու ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության անջրպետը և ոչ ֆորմալ կրթությունը ինտեգրելու ֆորմալ կրթական համակարգին՝ առանց դրանք հակադրելու պարտադրանքի:
«Անջրպետը խախտում է կրթական երկու ձևերի արդյունավետ երկխոսության հնարավորությունը: Անհրաժեշտ են ճիշտ հմտություններ, որոնք պետք է ձևավորվեն գիտելիքի արդյունքում, այսինքն՝ կարևոր է, որ անհրաժեշտ հմտությունների ձևավորումն անցնի գիտելիքի յուրացման գործընթացով: Դասախոսական աշխատանքը պետք է ընթանա տեխնոլոգիական առաջընթացի, ուսանողների ժամանակակից պահանջմունքներին համահունչ՝ զատելով դասախոսության իրական էությունը դպրոցական դասավանդման ձևաչափից»,- ասել է նախարարը:
Պանելային քննարկմանը որպես բանախոսներ հանդես են եկել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Քննարկման ընթացքում բանախոսները պատասխանել են նաև ներկաների հարցերին:
22:55 26.07.2025
Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտոբուսները. կա 9 վիրավորՀուլիսի 26-ին, արտառոց ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Քոչար, Կիևյան և Վազգեն Առաջին փողոցների խաչմերուկում՝ Բարեկամության մետրոյի հարևանությամբ` էստակադայի մոտ, բախվել են «Zhong Tong» և «MAN» մակնիշի 2 ավտոբուսները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար […] ...
22:48 26.07.2025
«Միլանը» գոլառատ խաղում հաղթել է «Լիվերպուլին»«Միլանը» Հոնգ Կոնգում ընկերական հանդիպում է անցկացրել «Լիվերպուլի» հետ և հաղթել 4-2 հաշվով։ Դուբլ է գրանցել Նոա Օկաֆորը, դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել Ռաֆայել Լեաուն ու Ռուբեն Լոֆտուս-Չիկը, անգլիական ակումբից գոլերը խփել են Դոմինիկ Սոբոսլայն ու Կոդի Գակպոն։ «Լիվերպուլը» հաջորդ ընկերական խաղում հուլիսի 30-ին Ճապոնիայում կմրցի «Յոկոհամայի» դեմ։ «Միլանն» էլ հուլիսի 31-ին կհանդիպի ավստրալական […] ...
22:39 26.07.2025
Դեսպան Աֆյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը համաշխարհային բնապահպանական օրակարգի առաջխաղացման գործումՀուլիսի 26-ին ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը Հնդկաստանի Փենջաբի և Հարիանայի նահանգային կենտրոնական Չանդիգար քաղաքում, մասնակցելով բնապահպանական նշանակության արարողությանը, կարևորել է Հայաստանում կայանալիք COP17-ի անցկացումը: Այս մասին հայտնել են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից: Դեսպան Վ. Աֆյանն իր խոսքում, մասնավորապես, նշելով շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված համընդհանուր գործելու հրատապության մասին, ընդգծել է հաջորդ տարի Երևանի համաշխարհային կենսաբազմազանության քննարկումների կենտրոնում […] ...
22:25 26.07.2025
WP. Գերմանիան Ուկրաինային է փոխանցել երեք Patriot համակարգԳերմանիան արդեն երեք Patriot համակարգ է մատակարարել Կիևին և ներկայումս բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ լրացուցիչ համակարգեր մատակարարելու և փոխարինողներ ստանալու վերաբերյալ: Այս մասին հայտնել է The Washington Post թերթը՝ հղում անելով աղբյուրներին: «Բեռլինն արդեն երեք (Patriot) համակարգ է մատակարարել Ուկրաինային և բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ լրացուցիչ համակարգեր մատակարարելու և փոխարինողներ ստանալու վերաբերյալ, […] ...
22:17 26.07.2025
Ես 16-րդ մարզպետն եմ ու մինչև հիմա խոսում ենք անօթևանների խնդրի մասին․ զրույց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետԱյսօր «Հեռանկարը» հյուրընկալել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին: Անդրադարձ է եղել հիմնականում մարզի խնդիրներին՝ մարզպետարան – քաղաքապետարան հարաբերություններին, փողոցաշինությանը, անօթևան ընտանիքների բնակարաններով ապահովման հարցին, որը արդիական է եղել Շիրակի բոլոր մարզպետների ժամանակ։ «Ես 16-րդ մարզպետն եմ ու մինչև հիմա խոսում ենք անօթևանների խնդրի մասին, դա իրականում շատ ցավալի է։ Մենք մեր սենյակներում խոսում ենք մարդկանց […] ...
22:08 26.07.2025
Թաիլանդը և Կամբոջան դադարեցրել են մարտական գործողությունները անձրևների պատճառովԹաիլանդի և Կամբոջայի զինված ուժերը ստիպված են եղել ժամանակավորապես դադարեցնել մարտական գործողությունները սահմանային գոտիներում՝ ուժեղ անձրևների պատճառով։ Այս մասին հաղորդում է The Nation թերթը՝ հղում անելով Թաիլանդի զինված ուժերի հայտարարությանը։ Տեղեկատվության համաձայն՝ Թաիլանդի և Կամբոջայի զինված ուժերը շարունակում են պահպանել իրենց դիրքերը անբարենպաստ եղանակային պայմաններում։ Միաժամանակ նշվում է, որ հակամարտության գոտում իրավիճակը տեղական ժամանակով կեսօրից […] ...