12:50 16.05.2025
Շարունակվում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության այցը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։
Պատվիրակությունն այցելել է Եթովպիայի ազգային արխիվի և գրադարանի գործակալություն և Ազգային թանգարան։ Նշյալ կառույցների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորությունները՝ համատեղ նախաձեռնություններ և հետազոտական ծրագրեր իրականացնելու նպատակով։ Նշվել է, որ հայաստանյան համապատասխան կառույցների հետ համագործակցության շրջանակում կիրականացվեն փորձի փոխանակումներ ձեռագրերի վերականգման և պահպանման բնագավառում։ Կձևավորվի նաև թանգարանների միջև համագործակցություն, որը կնպաստի երկու երկրների մշակութային երկխոսության զարգացմանը։ Այդ համատեքստում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ համագործակցության հուշագրեր կնքելու ուղղությամբ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է նաև Ադիս Աբեբայի և Օրոմիայի պետական համալսարանների նախագահների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանի բարձագույն կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումները և «Ակադեմիական քաղաք» ռազմավարական ծրագիրը: Ձեռք է բերվել միջբուհական համագործակցությունը զարգացնելու պայմանավորվածություն՝ ուսանողների և հետազոտողների փոխանակման ծրագրեր իրականացնելու նպատակով։ Առանձնահատուկ կարևորվել է Երևանի պետական և Ադիս Աբեբայի համալսարանների միջև համագործակցությունը։
19:37 16.05.2025
Ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է ուսանողների19:25 16.05.2025
ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է «Silicon Mountains 2025» տեխնոլոգիական ֆորումի ԱԲ թեմայով պանելային քննարկմանըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է «Silicon Mountains 2025» տեխնոլոգիական ֆորումի շրջանակում կազմակերպված «Արհեստական բանականություն և ավտոմատացում» թեմայով պանելային քննարկմանը: Ռուբեն Սիմոնյանը, խոսելով արհեստական բանականության մասին, նշել է, որ այն կիրառվում է բոլոր ոլորտներում՝ առողջապահությունից մինչև կրթություն, քանի որ տեխնոլոգիաներն այսօր մեր կյանքի յուրաքանչյուր բնագավառում են և ճիշտ օգտագործելու դեպքում, այն […] ...
19:16 16.05.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Բերդ համայնքՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, մայիսի 16-ին աշխատանքային այց է իրականացրել Տավուշի մարզ։ Նպատակն էր տեղում գնահատել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և ծանոթանալ առկա հիմնահարցերին։ Այցի շրջանակում Պաշտպանն այցելել է Բերդ խոշորացված համայնք, որտեղ հանդիպումներ է ունեցել համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամների, ինչպես նաև քաղաքացիների […] ...
19:11 16.05.2025
Հայաստանի և Նիդերլանդների վարչապետերը քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացման հեռանկարներըՏիրանայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիա Սխոուֆի հետ։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի ու Նիդերլանդների միջև բարեկամական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական կապերի ընդլայնմանը և ժողովրդավարության […] ...
19:07 16.05.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Nissan Versa»-նԱյսօր՝ մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:45-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա Մ-1 ավտոճանապարհի 43 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 31-ամյա Տիրան Գ.-ի վարած «Nissan Versa» մակնիշի և 62-ամյա Սամվել Մ.-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վթարի փաստով […] ...
18:58 16.05.2025
Հոգեկան առողջության և հոգեբուժության խնդիրները՝ Հանրային խորհրդի օրակարգում2025 թվականի մայիսի 16-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի առողջապահության հարցերի հանձնաժողովի անդրանիկ նիստը (հանձնաժողովի նախագահ՝ Հայկուհի Մինասյան)։ Քննարկմանը մասնակցել են Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանը, Մխիթար Հերացու անվ. բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, հանրային առողջության ոլորտի ներկայացուցիչներ։ Քննարկվել է մասնավորապես անչափահասների հոգեկան առողջության խնդիրների լայն շրջանակ, այդ թվում՝ հոգեբանների մասնագիտական որակավորման, մարզերում համապատասխան մասնագետների […] ...
18:52 16.05.2025
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Վարորդներին հորդորում են տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։ ...