Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+32.09 oC

Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները

23:41 16.05.2025

Չնայած կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բազմաթիվ խոստումներին, աշխարհում ջերմոցային գազերի արտանետումները շարունակել են աճել՝ 2023 թվականին հասնելով նոր ռեկորդային մակարդակի՝ 53 միլիարդ տոննա CO₂ համարժեք։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողը Չինաստանն է, որը արտանետում է գլոբալ ՋԳ արտանետումների 30 տոկոսը։

Հաջորդում են ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Այս երեք երկրները միասին պատասխանատու են արտանետված 53 միլիարդ տոննա CO₂ համարժեքի մոտ կեսի համար։

Գլոբալ ջերմոցային գազերի արտանետումների զգալի մասը՝ մոտ 28 տոկոսը կազմում է էներգետիկ ոլորտը՝ արտանետելով 15 միլիարդ տոննա CO₂ համարժեք։ Սա գրեթե կրկնակին է նույն տարվա գլոբալ տրանսպորտային հատվածի արտանետումներից։ 1990-ից մինչև 2023 թվականը էներգետիկ արդյունաբերությունը մշտապես եղել է գլոբալ ՋԳ արտանետումների ամենամեծ աղբյուրը։

Ըստ մեկ շնչի հաշվով արտանետումների քանակի, ամենաբարձր արժեքն ունեցել է Սաուդյան Արաբիան՝ 26.4 տոննա CO₂ համարժեք, ինչը մոտավորապես չորս անգամ գերազանցում է գլոբալ միջինը։ Հաջորդում են Ռուսաստանը և ԱՄՆ-ն՝ համապատասխանաբար 18.5 և 17.2 տոննա CO₂ համարժեք մեկ շնչի հաշվով։ Միևնույն ժամանակ, Հնդկաստանում՝ աշխարհի երրորդ ամենամեծ ՋԳ արտանետողում, մեկ շնչի հաշվով արտանետումները զգալիորեն ցածր են գլոբալ միջինից՝ կազմելով 2.9 տոննա CO₂ համարժեք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆինլանդիայի նախագահը հիշեցրել է Ուկրաինայում Թրամփի կողմից սահմանված հրադադարի վերջնաժամկետի մոտենալը

11:51 05.08.2025

Ֆինլանդիայի նախագահը հիշեցրել է Ուկրաինայում Թրամփի կողմից սահմանված հրադադարի վերջնաժամկետի մոտենալը

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, նրանք քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Ֆինլանդիայում սառցահատների կառուցումը։ «Նախագահ Թրամփի կողմից հրադադարի վերաբերյալ սահմանված վերջնաժամկետը մոտենում է։ Ֆինլանդիան աջակցում է անհապաղ հրադադարի հասնելու բոլոր ջանքերին», – երկուշաբթի օրը գրել է Ստաբը սոցիալական ցանցերում։ Խոսելով սառցահատների կառուցման մասին՝ նա նշել է, […] ...

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

11:40 05.08.2025

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

Երեքշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի (M) բռնկում, որն արդեն չորրորդն է օգոստոսի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 5-ին 4168 արևային բծերի խմբում (N04E03) գրանցվեց M1.2 ուժգնությամբ 30 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Գիտնականները նախկինում կանխատեսել էին խոշոր բռնկումների բարձր ռիսկեր օգոստոսի առաջին շաբաթավերջին: Երեքշաբթի […] ...

Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել էին գումար և հեռախոսը․ ավազակությունը բացահայտվել է

11:30 05.08.2025

Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել էին գումար և հեռախոսը․ ավազակությունը բացահայտվել է

Ավազակության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր դեռևս մայիսի 29-ին: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել են գումար և հեռախոսը։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Տուժողից ընդունվել էր հաղորդում, և Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ` ավազակության հատկանիշներով։ Քրեական […] ...

Որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճից

11:22 05.08.2025

Որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճից

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է, թե որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճից․ Օրական միջին՝ 2.98 մլն մ³ Նվազագույնը մարտին՝ 0.89 մլն մ³/օր Առավելագույնը սեպտեմբերին՝ 5.26 մլն մ³/օր։ ...

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը խոսել է Ուկրաինային զենքի մատակարարման սահմանափակման մասին

11:15 05.08.2025

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը խոսել է Ուկրաինային զենքի մատակարարման սահմանափակման մասին

Զենքի քանակը, որը Ուկրաինան կարող է ստանալ Միացյալ Նահանգներից՝ Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցների միջոցով գնումների շրջանակներում, սահմանափակ է, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Այո, իհարկե, այն գոյություն ունի», – ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում, երբ հարցրել են, թե արդյոք կա սահմանափակում այն զենքի քանակի վերաբերյալ, որը Միացյալ Նահանգները պատրաստ է տրամադրել Կիևին։ […] ...

Անձինք բժշկական կենտրոնից հափշտակել են վճարային տերմինալը

11:08 05.08.2025

Անձինք բժշկական կենտրոնից հափշտակել են վճարային տերմինալը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունիսի 21-ին երկու անձ խմբի կազմում ապօրինի մուտք գործելով Լոռու մարզում գտնվող բժշկական կենտրոն՝ վերցրել են վճարային տերմինալը՝ 447 հզր 700 ՀՀ դրամ գումարով և դուրս եկել հիվանդանոցից: Հերթապահ բուժքույրը նրանց հետևից […] ...

BACK_TO_TOP