ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում է

23:45 19.05.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից:

Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը մասնակցել է Տարտուի համալսարանի թանգարանում Խաչատուր Աբովյանին նվիրված ցուցահանդեսին, որը կազմակերպվել է Խ. Աբովյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ: Ցուցադրությանը Տարտուի համալսարանի գրադարանի պահոցներից ներկայացվել է Խաչատուր Աբովյանի նվիրաբերած 13-րդ դարի ձեռագիր շարակնոցը՝ նրա մակագրությամբ․ «Հայկական եկեղեցական երգեր՝ գրված 1289 թ․։ Նվեր Դորպատի Կայսերական գրադարանին՝ հայ սարկավագ Խաչատուր Աբովյանից, 1831 թ․ մարտի 5, Դորպատ»։ Այն Աբովյանի անձնական գրադարանից պահպանված միակ գիրքն է: Այցի ընթացքում քննարկվել են երկու թանգարանների միջև հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր: Նախարարը էստոնացի գործընկերներին ներկայացրել է նաև Մատենադարանի գործունեությունը, որի ընթացքում անդրադարձ է եղել երկու կառույցների միջև հնարավոր համագործակցությանը:

Հաջորդիվ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Տարտուի համալսարանի հետազոտությունների գծով պրոռեկտոր Մարի Մուրայի հետ: Նախարարը ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես «Ակադեմիական քաղաք» ծրագիրը: Այս համատեքստում քննարկվել է վերջինիս շրջանակում համագործակցության հնարավորությունը:

Կողմերն անդրադարձել են միջազգային համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման, ֆինանսավորման մեխանիզմների և այլ հարցերի: Նախարարը հանդիպել է նաև համալսարանի ուսանողների հետ, որոնց հետաքրքրել են միջազգային համագործակցության հարցերը:

Նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Տարտուի քաղաքապետ Ուրմաս Կլաասի հետ:

«Տպավորված ենք Տարտուի համալսարանում կատարած այցելությամբ և հայ մեծանուն մտավորական, գրող Խաչատուր Աբովյանին նվիրված ցուցահանդեսով: Սա մեր ժողովուրդների փոխճանաչության, մշակութային կապերի ամրապնդման լավագույն օրինակներից է: Վստահ եմ՝ այս այցը կնպաստի տարբեր ոլորտներում նոր ծրագրերի իրականացմանն ու համագործակցության հեռանկարների զարգացմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը քննարկվել է ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքների հարցը՝ Տարտուի օրինակով, ինչպես նաև համայնքային կառավարման համատեքստում երիտասարդների ընդգրկվածությունը:

Պատվիրակությունն այցելել է նաև Էստոնիայի ազգային թանգարան, հետևել էստոնացիների առօրյային և մշակութային ժառանգությանը նվիրված «Հանդիպումներ» և ֆիննոուգրական ժողովուրդների կյանքը ներկայացնող «Ուրալների արձագանքը» ցուցադրություններին:

Էստոնիայի ազգային թանգարանի ներկայացուցիչները ներկայացրել են թանգարանի տնտեսական գործունեության առանձնահատկությունները և գործիքակազմը, որոնք օգնում են մի կողմից շարունակաբար զարգացնել թանգարանի գործունեությունը, մյուս կողմից՝ մեծացնել ֆինանսական ինքնաբավությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

23:14 26.07.2025

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...

Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտոբուսները. կա 9 վիրավոր

22:55 26.07.2025

Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտոբուսները. կա 9 վիրավոր

Հուլիսի 26-ին, արտառոց ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Քոչար, Կիևյան և Վազգեն Առաջին փողոցների խաչմերուկում՝ Բարեկամության մետրոյի հարևանությամբ` էստակադայի մոտ, բախվել են «Zhong Tong» և «MAN» մակնիշի 2 ավտոբուսները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար […] ...

«Միլանը» գոլառատ խաղում հաղթել է «Լիվերպուլին»

22:48 26.07.2025

«Միլանը» գոլառատ խաղում հաղթել է «Լիվերպուլին»

«Միլանը» Հոնգ Կոնգում ընկերական հանդիպում է անցկացրել «Լիվերպուլի» հետ և հաղթել 4-2 հաշվով։ Դուբլ է գրանցել Նոա Օկաֆորը, դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել Ռաֆայել Լեաուն ու Ռուբեն Լոֆտուս-Չիկը, անգլիական ակումբից գոլերը խփել են Դոմինիկ Սոբոսլայն ու Կոդի Գակպոն։ «Լիվերպուլը» հաջորդ ընկերական խաղում հուլիսի 30-ին Ճապոնիայում կմրցի «Յոկոհամայի» դեմ։ «Միլանն» էլ հուլիսի 31-ին կհանդիպի ավստրալական […] ...

Դեսպան Աֆյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը համաշխարհային բնապահպանական օրակարգի առաջխաղացման գործում

22:39 26.07.2025

Դեսպան Աֆյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը համաշխարհային բնապահպանական օրակարգի առաջխաղացման գործում

Հուլիսի 26-ին ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը Հնդկաստանի Փենջաբի և Հարիանայի նահանգային կենտրոնական Չանդիգար քաղաքում, մասնակցելով բնապահպանական նշանակության արարողությանը, կարևորել է Հայաստանում կայանալիք COP17-ի անցկացումը: Այս մասին հայտնել են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից: Դեսպան Վ. Աֆյանն իր խոսքում, մասնավորապես, նշելով շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված համընդհանուր գործելու հրատապության մասին, ընդգծել է հաջորդ տարի Երևանի համաշխարհային կենսաբազմազանության քննարկումների կենտրոնում […] ...

WP. Գերմանիան Ուկրաինային է փոխանցել երեք Patriot համակարգ

22:25 26.07.2025

WP. Գերմանիան Ուկրաինային է փոխանցել երեք Patriot համակարգ

Գերմանիան արդեն երեք Patriot համակարգ է մատակարարել Կիևին և ներկայումս բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ լրացուցիչ համակարգեր մատակարարելու և փոխարինողներ ստանալու վերաբերյալ: Այս մասին հայտնել է The Washington Post թերթը՝ հղում անելով աղբյուրներին: «Բեռլինն արդեն երեք (Patriot) համակարգ է մատակարարել Ուկրաինային և բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ լրացուցիչ համակարգեր մատակարարելու և փոխարինողներ ստանալու վերաբերյալ, […] ...

Ես 16-րդ մարզպետն եմ ու մինչև հիմա խոսում ենք անօթևանների խնդրի մասին․ զրույց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ

22:17 26.07.2025

Ես 16-րդ մարզպետն եմ ու մինչև հիմա խոսում ենք անօթևանների խնդրի մասին․ զրույց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ

Այսօր «Հեռանկարը» հյուրընկալել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին: Անդրադարձ է եղել հիմնականում մարզի խնդիրներին՝ մարզպետարան – քաղաքապետարան հարաբերություններին, փողոցաշինությանը, անօթևան ընտանիքների բնակարաններով ապահովման հարցին, որը արդիական է եղել Շիրակի բոլոր մարզպետների ժամանակ։ «Ես 16-րդ մարզպետն եմ ու մինչև հիմա խոսում ենք անօթևանների խնդրի մասին, դա իրականում շատ ցավալի է։ Մենք մեր սենյակներում խոսում ենք մարդկանց […] ...

BACK_TO_TOP