17:42 21.05.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Սթիրլինգ հիմնադրամի նախագահ Մայլս Հանսենին: Հանդիպմանը մասնակցել է նաև հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Բրիթնի Սթիրլինգը:
Քննարկման առանցքում են եղել փոխհամագործակցության հնարավոր ուղղությունները և Հայաստանի զարգացման ծրագրերին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները:
Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ ԿԳՄՍ նախարարությունը վերջին տարիներին իրականացնում է մի շարք ռազմավարական և օրենսդրական նախաձեռնություններ՝ ուղղված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների բարելավմանն ու վերափոխմանը: Անդրադառնալով կրթության ոլորտում իրականացվող նախաձեռնություններին՝ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ բարեփոխումները նպատակ ունեն բոլոր մակարդակներում ապահովել ավելի որակյալ և հասանելի կրթություն։ Նա ընդգծել է՝ կրթության ոլորտի զարգացման ուղղություններն արտացոլված են 2022 թվականին ընդունված ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրում։ Ըստ այդմ՝ կրթության բոլոր մակարդակներում բարեփոխման և կրթության որակի բարձրացման ծրագրերն իրականացվում են մի քանի ուղղություններով՝ կրթության բովանդակության բարելավում, ուսուցիչների մասնագիտական զարգացում, կրթության մատչելիության ապահովում, ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի բարելավում: Արթուր Մարտիրոսյանն արդյունավետ կրթական համակարգ ունենալու առումով կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը և նշել նաև փորձագիտական աջակցության անհրաժեշտությունը, որի շուրջ կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները:
Անդրադարձ է եղել նաև ուսուցիչների և սովորողների փոխանակման ծրագրերին, կրթահետազոտական ծրագրերի իրականացման հնարավորություններին: Ընդգծվել է նաև մասնագիտական ուսուցման ոլորտում փոխգործակցության հաստատումը: Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ կրթության միջազգայնացումն ու օտարերկրյա ուսանողների համար Հայաստանի բարձրագույն կրթության համակարգն առավել գրավիչ դարձնելը ՀՀ կառավարության կարևոր առաջնահերթություններից է:
Անդրադառնալով մշակույթի ոլորտում իրականացվող ծրագրերին՝ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը, որով սահմանվում են ՀՀ կառավարության առաջնահերթությունները և ոլորտի զարգացման գերակայությունները: Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ ԿԳՄՍ նախարարությունը վերջին տարիներին ակտիվորեն իրականացնում է թվայնացման նախաձեռնություններ՝ ուղղված կրթության և մշակույթի ոլորտներում ծառայությունների բարելավմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երիտասարդական քաղաքականության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Մասնավորապես՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է՝ մինչև 2026 թվականը նախատեսվում է հիմնել 25 երիտասարդական կենտրոն։ Նա նշել է՝ այս կենտրոնները ծառայում են որպես հարթակներ՝ երիտասարդների կարողությունների բացահայտման, ակտիվ քաղաքացիության խթանման և ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման համար։
Սթիրլինգ հիմնադրամի նախագահ Մայլս Հանսենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ հետաքրքրված են հատկապես կրթության բնագավառում համագործակցությամբ: Նրա խոսքով՝ Հայաստանում հնարավոր համագործակցության ուղղությունները կարող են ներառել ուսուցիչների վերապատրաստումները, կարողությունների զարգացումը, թվային կրթական ռեսուրսների ստեղծումը և տարածումը, մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրերի զարգացումը, ինչպես նաև երիտասարդական կենտրոնների ստեղծման ուղղությամբ աշխատանքների ներգրավվածությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
22:55 26.07.2025
Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտոբուսները. կա 9 վիրավորՀուլիսի 26-ին, արտառոց ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Քոչար, Կիևյան և Վազգեն Առաջին փողոցների խաչմերուկում՝ Բարեկամության մետրոյի հարևանությամբ` էստակադայի մոտ, բախվել են «Zhong Tong» և «MAN» մակնիշի 2 ավտոբուսները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար […] ...
22:48 26.07.2025
«Միլանը» գոլառատ խաղում հաղթել է «Լիվերպուլին»«Միլանը» Հոնգ Կոնգում ընկերական հանդիպում է անցկացրել «Լիվերպուլի» հետ և հաղթել 4-2 հաշվով։ Դուբլ է գրանցել Նոա Օկաֆորը, դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել Ռաֆայել Լեաուն ու Ռուբեն Լոֆտուս-Չիկը, անգլիական ակումբից գոլերը խփել են Դոմինիկ Սոբոսլայն ու Կոդի Գակպոն։ «Լիվերպուլը» հաջորդ ընկերական խաղում հուլիսի 30-ին Ճապոնիայում կմրցի «Յոկոհամայի» դեմ։ «Միլանն» էլ հուլիսի 31-ին կհանդիպի ավստրալական […] ...
22:39 26.07.2025
Դեսպան Աֆյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը համաշխարհային բնապահպանական օրակարգի առաջխաղացման գործումՀուլիսի 26-ին ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը Հնդկաստանի Փենջաբի և Հարիանայի նահանգային կենտրոնական Չանդիգար քաղաքում, մասնակցելով բնապահպանական նշանակության արարողությանը, կարևորել է Հայաստանում կայանալիք COP17-ի անցկացումը: Այս մասին հայտնել են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից: Դեսպան Վ. Աֆյանն իր խոսքում, մասնավորապես, նշելով շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված համընդհանուր գործելու հրատապության մասին, ընդգծել է հաջորդ տարի Երևանի համաշխարհային կենսաբազմազանության քննարկումների կենտրոնում […] ...
22:25 26.07.2025
WP. Գերմանիան Ուկրաինային է փոխանցել երեք Patriot համակարգԳերմանիան արդեն երեք Patriot համակարգ է մատակարարել Կիևին և ներկայումս բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ լրացուցիչ համակարգեր մատակարարելու և փոխարինողներ ստանալու վերաբերյալ: Այս մասին հայտնել է The Washington Post թերթը՝ հղում անելով աղբյուրներին: «Բեռլինն արդեն երեք (Patriot) համակարգ է մատակարարել Ուկրաինային և բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ լրացուցիչ համակարգեր մատակարարելու և փոխարինողներ ստանալու վերաբերյալ, […] ...
22:17 26.07.2025
Ես 16-րդ մարզպետն եմ ու մինչև հիմա խոսում ենք անօթևանների խնդրի մասին․ զրույց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետԱյսօր «Հեռանկարը» հյուրընկալել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին: Անդրադարձ է եղել հիմնականում մարզի խնդիրներին՝ մարզպետարան – քաղաքապետարան հարաբերություններին, փողոցաշինությանը, անօթևան ընտանիքների բնակարաններով ապահովման հարցին, որը արդիական է եղել Շիրակի բոլոր մարզպետների ժամանակ։ «Ես 16-րդ մարզպետն եմ ու մինչև հիմա խոսում ենք անօթևանների խնդրի մասին, դա իրականում շատ ցավալի է։ Մենք մեր սենյակներում խոսում ենք մարդկանց […] ...
22:08 26.07.2025
Թաիլանդը և Կամբոջան դադարեցրել են մարտական գործողությունները անձրևների պատճառովԹաիլանդի և Կամբոջայի զինված ուժերը ստիպված են եղել ժամանակավորապես դադարեցնել մարտական գործողությունները սահմանային գոտիներում՝ ուժեղ անձրևների պատճառով։ Այս մասին հաղորդում է The Nation թերթը՝ հղում անելով Թաիլանդի զինված ուժերի հայտարարությանը։ Տեղեկատվության համաձայն՝ Թաիլանդի և Կամբոջայի զինված ուժերը շարունակում են պահպանել իրենց դիրքերը անբարենպաստ եղանակային պայմաններում։ Միաժամանակ նշվում է, որ հակամարտության գոտում իրավիճակը տեղական ժամանակով կեսօրից […] ...