Մշակութային տարվա ամփոփիչ նախագծային դաս՝ նվիրված Շառլ Ազնավուրին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

Մշակութային տարվա ամփոփիչ նախագծային դաս՝ նվիրված Շառլ Ազնավուրին

13:24 22.05.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 168 հիմնական դպրոցում ներկա են եղել մշակութային կրթության տարվա շրջանակում կազմակերպված ամփոփիչ նախագծային դասին՝ նվիրված մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 101-ամյակին:

Նախագծային աշխատանքն իրականացվել է Երևանի թիվ 168 հիմնական, Երևանի երաժշտական թիվ 13 մասնագիտացված և Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցների համագործակցությամբ:

Աշակերտները ներկայացրել են Ազնավուրի ստեղծագործական ժառանգությունը՝ երգչախմբային և նվագախմբային կատարումներով, ինչպես նաև հայերենով և ֆրանսերենով պատմել նրա կյանքի և գործունեության մասին։ Աշակերտները նաև նշել են՝ ուսումնական տարվա ընթացքում ակտիվ մասնակցություն են ունեցել մշակութային տարբեր միջոցառումների՝ այցելելով թանգարաններ, կինոթատրոններ ու համերգասրահներ։ Այս այցելությունները, ըստ նրանց, նպաստել են աշխարհընկալման ձևավորմանը և արվեստի հանդեպ ավելի խորը հետաքրքրության առաջացմանը։

Միջոցառման ավարտին աշակերտներին ողջունել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով փոխանցած զգացողությունների, գործադրած ջանքերի և մշակութային տարվա գաղափարներին հավատարիմ մնալու համար:

«Ձեր աշխատանքով ցույց տվեցիք, որ ուսումնական տարվա ամփոփումը կարող է լինել մշակութային, ճաշակով և բովանդակային. ձեզանից կարելի է միայն սովորել: Վստահ եմ՝ սա գեղեցիկ ճանապարհի միայն սկիզբն է, և առջևում ձեզ մեծ հաջողություններ են սպասվում»,- ասել է նախարարն ու շնորհակալություն հայտնել նաև դպրոցների տնօրեններին ու ուսուցիչներին հսկայածավալ աշխատանքի համար:

Ժաննա Անդրեասյանը նշել է՝ դպրոցների համատեղ միջոցառումը նախագծային աշխատանքի հիանալի օրինակ է՝ ընդգծելով, որ ցանկության և համախմբված աշխատանքի դեպքում հնարավոր է հասնել նկատելի արդյունքների. «Դուք հրաշալի նախաձեռնություն եք ցուցաբերել՝ միասին ամփոփելով ուսումնական տարին՝ ներդաշնակ ու միասնական: Այս աշխատանքը փաստում է՝ միտքն ու ստեղծագործականությունը սահմաններ չեն ճանաչում»:

ԿԳՄՍ նախարարը նաև շնորհավորել է շրջանավարտներին՝ մաղթելով հաջողություններ, հաստատակամություն և նոր բարձունքներ կյանքի հաջորդ փուլերում:

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է նաև Երևանի թիվ 168 դպրոցի ձեռարվեստի և նկարչության խմբակների աշակերտների աշխատանքներին, զրուցել երեխաների հետ:

Նշենք, որ մայիսի 23-ին՝ Վերջին դասի առիթով, Երևանի երաժշտական թիվ 13 դպրոցի նվագախումբը շրջելու է բացօթյա ավտոբուսով՝ շնորհավորելով տարբեր դպրոցների շրջանավարտներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

23:22 26.07.2025

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

23:14 26.07.2025

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...

Կրեմլը հարվածում է ադրբեջանական լոբբիին․ Միշուստինն աշխատանքից ազատել է Բաքվի ազդեցության գործակալին

23:07 26.07.2025

Կրեմլը հարվածում է ադրբեջանական լոբբիին․ Միշուստինն աշխատանքից ազատել է Բաքվի ազդեցության գործակալին

Ադրբեջանի ազդեցության գործակալի համբավ ունեցող հայտնի ռուս լրագրող Միխայիլ Գուսմանն ազատվել է Ռուսաստանի պետական ՏԱՍՍ լրատվական գործակալության առաջին փոխտնօրենի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Ինչի՞ հետ է կապված այս որոշումը, արդյո՞ք ճիշտ են ռուսական մամուլում ու տելեգրամ-ալիքներում տարածվող տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները սպասարկում են Ուկրաինայի հատուկ ծառայություններին: Իսկ […] ...

Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտոբուսները. կա 9 վիրավոր

22:55 26.07.2025

Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտոբուսները. կա 9 վիրավոր

Հուլիսի 26-ին, արտառոց ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Քոչար, Կիևյան և Վազգեն Առաջին փողոցների խաչմերուկում՝ Բարեկամության մետրոյի հարևանությամբ` էստակադայի մոտ, բախվել են «Zhong Tong» և «MAN» մակնիշի 2 ավտոբուսները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար […] ...

«Միլանը» գոլառատ խաղում հաղթել է «Լիվերպուլին»

22:48 26.07.2025

«Միլանը» գոլառատ խաղում հաղթել է «Լիվերպուլին»

«Միլանը» Հոնգ Կոնգում ընկերական հանդիպում է անցկացրել «Լիվերպուլի» հետ և հաղթել 4-2 հաշվով։ Դուբլ է գրանցել Նոա Օկաֆորը, դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել Ռաֆայել Լեաուն ու Ռուբեն Լոֆտուս-Չիկը, անգլիական ակումբից գոլերը խփել են Դոմինիկ Սոբոսլայն ու Կոդի Գակպոն։ «Լիվերպուլը» հաջորդ ընկերական խաղում հուլիսի 30-ին Ճապոնիայում կմրցի «Յոկոհամայի» դեմ։ «Միլանն» էլ հուլիսի 31-ին կհանդիպի ավստրալական […] ...

Դեսպան Աֆյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը համաշխարհային բնապահպանական օրակարգի առաջխաղացման գործում

22:39 26.07.2025

Դեսպան Աֆյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը համաշխարհային բնապահպանական օրակարգի առաջխաղացման գործում

Հուլիսի 26-ին ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը Հնդկաստանի Փենջաբի և Հարիանայի նահանգային կենտրոնական Չանդիգար քաղաքում, մասնակցելով բնապահպանական նշանակության արարողությանը, կարևորել է Հայաստանում կայանալիք COP17-ի անցկացումը: Այս մասին հայտնել են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից: Դեսպան Վ. Աֆյանն իր խոսքում, մասնավորապես, նշելով շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված համընդհանուր գործելու հրատապության մասին, ընդգծել է հաջորդ տարի Երևանի համաշխարհային կենսաբազմազանության քննարկումների կենտրոնում […] ...

BACK_TO_TOP