Նորվեգիան հրաժարվել է անտառահատումներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+20.09 oC

Նորվեգիան հրաժարվել է անտառահատումներից

14:44 12.10.2017

Նորվեգիայում պաշտոնապես տարվում է «զրոյական անտառահատումների» քաղաքականություն: Ծառերը պահպանելու նպատակով երկիրը հրաժարվել է արմավենու յուղի և այն ապրանքներ օգտագործումից, որոնց արտադրության համար անհրաժեշտ է ոչնչացնել անտառները:

Տարիներ ի վեր Նորվեգիան իրականացնում է անտառների պահպանության հետևողական քաղաքականություն: Այդ նպատակով նորվեգական իշխանությունները 2015 թ. մեկ մլրդ դոլար են հատկացրել Բրազիլիային, որտեղ աճում է ամազոնյան անտառների 60 %-ը: Ներդրումների շնորհիվ հնարավոր եղավ պահպանել ավելի քան 85 000 քկմ տրոպիկական անտառներ: Ընդհանուր առմամբ Նորվեգիայի և այլ պետությունների աջակցությամբ վերջին տասնամյակում բրազիլական Ամազոնում ծառահատումները կրճատվել են մոտ 75 %-ով:

 

Երեք տարի առաջ Նորվեգիան Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հետ համաձայնագիր է կնքել աշխարհում անտառահատումների ծավալը կրճատելու նպատակով: Իսկ հիմա երկրում տնտեսության այս ոլորտում պաշտոնապես տարվում է «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն:

Մասնավորապես այստեղ «անտառային ծագման» ապրանքներ չեն գնվում: Ինչպես պնդում են բնապահպանները, արդեն վաղուց թուղթ կարելի է արտադրել աղբի թափոններից, վառելիքի և շինանյութի համար գոյություն ունեն բազմաթիվ այլ աղբյուրներ, իսկ արմավի յուղի անհրաժեշտությունը խիստ կասկածելի է: Բացի դրանից պետական կենսաթոշակային ֆոնդն իր փաթեթից հանել է թղթի, ածուխի  և անտառներին վնասող այլ արտադրությունների ակտիվները:

Վայրի բնության համաշխարհային հիմանդրամի (WWF) տվյալներով  մեկ տարվա ընթացքում հատվում է 120 000-150 000 քկմ անտառ: Այսինքն յուրքանաչյուր րոպե հատվում է 48 ֆուտբոլային դաշտի մակերեսով անտառ: Ջերմոցային գազերի արտանետումների 15% -ը անտառահատման արդյունք է: Անտառահատումը նաև մեծացնում է հողի էրոզիան, խախտում է ջրի ցիկլը և ազդում է միլիոնավոր մարդկանց կենսագործունեության վրա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 10.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը բաց է

23:58 10.05.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 10.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

23:54 10.05.2025

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

23:42 10.05.2025

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

23:26 10.05.2025

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

Իտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...

BACK_TO_TOP