17:54 22.05.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը։
Քննարկվել են համագործակցության օրակարգում ընդգրկված ուղղություններով կատարված աշխատանքները, հստակեցվել հաջորդ քայլերը։
Անդրադարձ է եղել քաղաքաշինական մի շարք նորմերի արդիականացմանը, ԵՄ նորմերի տեղայնացման գործընթացում հնարավոր համագործակցությանը, վերանորոգված բնակարաններով շենքի հանձնման կարգավորումների մշակմանը, քաղաքաշինական ընթացակարգերի վերանայմանը և պարզեցմանը։ Դիտարկվել են շինարարական նոր նյութերի կիրառության վերաբերյալ առաջարկներ, ինչպես նաև ներկայացվել է կառուցապատողների սնանկության վարույթի հայեցակարգ մշակելու ասոցիացիայի նախաձեռնությունը։
Մտքեր են փոխանակվել կառուցապատման ոլորտում ինքնակարգավորող մարմնի ձևավորման գաղափարի և դաշտի կարգավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման վերաբերյալ։ Կարևորվել է նաև կառուցապատման ոլորտի ներկայացուցիչների համար կառավարման հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացների կազմակերպումը մասնագիտական բուհերի հետ համագործակցությամբ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև քաղաքաշինության ոլորտի մի շարք այլ թեմաների։
22:53 22.05.2025
Բաքվում հայտարարել են, թե վերականգնվել է Երևանի մահմեդականների հոգևոր առաջնորդի գրասենյակըԱյսօր Բաքվում հայտարարել են, թե վերականգնվել է Երևանի մահմեդականների հոգևոր առաջնորդի գրասենյակը: Որոշումն այդ մասին հրապարակել է ադրբեջանցիների հոգևոր վարչության պետ Ալահշուքյուր Փաշազադեն: Ինչի՞ մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Փաշազադեի նախագահությամբ հոգևոր վարչությունում տեղի ունեցած Ղազիների խորհրդի նիստում որոշում է կայացվել վերականգնել, ինչպես իրենք են անվանում, «Իռէվանի Ղազիաթը». խոսքն այն […] ...
22:42 22.05.2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է իսրայելցի դիվանագետների սպանության կապակցությամբՀայաստանի արտաքին գործերի նախարարությունը վշտացած է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների վրա կատարված հարձակման լուրից, որի հետևանքով զոհվել է երկու մարդ։ «Միանալով տարբեր երկրներից հնչող ցավակցություններին՝ մենք դեմ ենք ատելության և բռնության բոլոր ձևերին»,- նշվում է գերատեսչության X-ի միկրոբլոգում։ Saddened to hear about the attack on #Israel‘s embassy staff in Washington, D.C., resulting in loss of […] ...
22:34 22.05.2025
Լինքոլնի արյունոտ ձեռնոցներն աճուրդում վաճառվել են 1.5 միլիոն դոլարովԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի սպիտակ կաշվե ձեռնոցները, որոնք նա կրել էր թատրոնում իր սպանության օրը, աճուրդում վաճառվել են 1,5 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնում է Freeman’s-Hindman աճուրդի տունը։ Տեղեկությունների համաձայն՝ Լինքոլնն այս ձեռնոցները կրել է Ֆորդի թատրոնում 1865 թվականի ապրիլի 14-ին, որտեղ նրա դեմ մահափորձ է կատարվել։ Լինքոլնի մահից հետո նրա մարմինը տարվել է […] ...
22:25 22.05.2025
Չեխովի փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինել ենք նոր, ժամանակակից 125 LED լուսատուներով. ԱվինյանՉեխովի փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինել ենք նոր, ժամանակակից 125 LED լուսատուներով, որոնք ավելի պայծառ ու էներգախնայող են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:17 22.05.2025
Ունենք օրենքի նախագիծ, որ տրանսպորտից օգտվելու և չվճարելու դեպքում կլինեն տուգանքներ․ Միքայել Խաչատրյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանին։ Անդրադարձ է եղել մայրաքաղաքի խնդիրներին և թե ինչ անելիքներ ունեն այդ խնդիրների լուծման գործում Երևանի քաղաքապետարանն ու ավագանին։ Մասնավորապես, Միքայել Խաչատրյանը խոսել է հունվարից մայիս աղբահանության վճարը չվճարելու տույժ-տուգանքներից երևանցիներին ազատելու որոշման պատճառների, ընդհանուր աղբահանության, համայնքային կառույցների շինարարության, կոռուպցիոն բացահայտումների, նաև փողոցային խցանումների […] ...
22:08 22.05.2025
Արգենտինական Պրիմերան ներկայացնող թիմի պաշտպանը ցանկություն է հայտնել խաղալ Հայաստանի հավաքականումԱրգենտինական Պրիմերան ներկայացնող «Բարակաս Սենտրալ» ակումբի պաշտպան Մաքսիմո Գարսիա Սելարայանը ցանկություն է հայտնել խաղալու Հայաստանի հավաքականում: «Ես հայկական արմատներ ունեմ: Իմ երկրորդ ազգանունը Սելարայան է: Ես Հայաստանի քաղաքացի չեմ, սակայն ցանկանում եմ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում»,- սոցցանցերում գրել է 20-ամյա ֆուտբոլիստը: Մաքսիմո Գարսիա Սելարայանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում: ...