10:20 29.05.2025
Սինգապուր կատարած աշխատանքային այցի շրջանակում Սրբուհի Գալյանը հանդիպումներ է ունեցել Սինգապուրի միջազգային արբիտրաժային և միջազգային հաշտարարության կենտրոնների ղեկավարների հետ։ Կենտրոնների ներկայացուցիչները ներկայացրել են կենտրոնների աշխատանքը, գործառույթները, խոսել միջազգային արբիտրաժի և հաշտարարության առանձնահատկությունների մասին: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։
«Ընդգծվել է Միջազգային հաշտարարության Սինգապուրի կոնվենցիայի կարևորությունը:
Նախարարը խոսել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) մասին, որի ստեղծումը կարևոր քայլ էր Հայաստանում վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման ուղղությամբ: Գործընկերներին ներկայացվել են այս ընթացքում AMCA-ի գործունեության պատմությունն և ձեռքբերումները:
Նշվել է, որ Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի ստեղծման ընթացքում Սինգապուրի միջազգային արբիտրաժային կենտրոնը մասնագիտական խորհրդատվություն է տրամադրել, ինչպես նաև իրականացրել աշխատակիցների վերապատրաստումներ` կիսվելով իրենց հարուստ փորձով:
Նախարարը նույնպես ընդգծել է Սինգապուրի կոնվենցիայի վավերացման կարևորությունը նշելով` Հայաստանն այն ստորագրել է, և ներկայումս քննարկումներ են իրականացվում Կառավարության և Ազգային ժողովի գործընկերների հետ դրա վավերացման ուղղությամբ: Սրբուհի Գալյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումների արդյունքում ավելի շատ հիմնավորումներ կգեներացվեն, թե ինչու է Հայաստանին անհրաժեշտ կոնվենցիայի վավերացումը:
Կողմերը քննարկել են համագործակցության հետագա հնարավոր ուղղությունները հատկապես մասնագիտական զարգացման և փորձի փոխանակման ծրագրերի շրջանակներում:
Նախարարը կենտրոնների ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերի 3-5-ը կայանալիք Հայաստանի միջազգային արբիտրաժային շաբաթին»,-ասված է հաղորդագրության մեջ։
09:00 30.05.2025
Քելլոգ. ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հունիսի 2-ին կլինեն ՍտամբուլումԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հունիսի 2-ին կլինեն Ստամբուլում, որտեղ կարող է տեղի ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Այս մասին հինգշաբթի օրը ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ «Երբ մենք հաջորդ շաբաթ ժամանենք Ստամբուլ, կնստենք բանակցությունների սեղանի շուրջ և կքննարկենք, թե ինչպիսին պետք է լինի այն։ […] ...
08:50 30.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:45 30.05.2025
«Ցրվենա Զվեզդան» 1,3 միլիոն եվրո է առաջարկել Թիկնիզյանի տրանսֆերի համար«Զրվենա Զվեզդան» ու «Լոկոմոտիվը» բանակցել են Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ, գրում է «РБ Спорт»-ը: Սերբական թիմը 1,3 միլիոն եվրո է առաջարկել Հայաստանի հավաքականի ձախ պաշտպանի տեղափոխության համար: Առաջարկում նախատեսված է եղել նաև 700 000 եվրոյի պարգևավճար, որի վճարման դեպքում տրանսֆերի գինը կհասներ 2 միլիոն եվրո: «Լոկոմոտիվը» ցանկանում է 2 միլիոն եվրո առանց բոնուսների ստանալ, այդ […] ...
08:40 30.05.2025
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կմեկնի ԿալինինգրադԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հունիսի 6-ին կմեկնի Կալինինգրադ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իր աղբյուրը։ «Շուտով՝ հունիսի 6-ին, նա կմեկնի Կալինինգրադ», -ասել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) նախկինում հայտնել էր, որ Գրոսսին հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա և Ռուսաստան՝ հակամարտության ընթացքում միջուկային անվտանգության հարցերը քննարկելու համար։ ...
08:30 30.05.2025
Սաուդյան Արաբիայի թագավորը նամակ է ստացել ՊուտինիցՍաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը նամակ է ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, որը նվիրված է երկու երկրների միջև հարաբերություններին, հաղորդում է Սաուդյան Արաբիայի պետական SPA լրատվական գործակալությունը։ «Երկու սուրբ մզկիթների պահապան՝ թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը, գրավոր ուղերձ է ստացել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինից՝ երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ», […] ...
08:18 30.05.2025
Մարուցիո Սարին կարող է վերադառնալ «Լացիո»Մարուցիո Սարին կարող է վերադառնալ «Լացիո»: Հռոմեական ակումբը 2 տարվա պայմանագիր է առաջարկել 66-ամյա մասնագետին: Եթե իտալացին ընդունի առաջարկը, ապա տարեկան կստանա 2,8 միլիոն եվրո: «Լացիոյի» ներկայիս մարզիչն է Մարկո Բարոնին, որի հետ թիմը չի նվաճել է եվրագավաթի ուղեգիր: Եթե Ա սերիայի վերջին տուրում թիմը հաղթեր «Լեչեին», կխաղար Կոնֆերենցիաների լիգայում: Սարիի թեկնածությունը դիտարկում է նաև […] ...