Վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և մարմնական վնասվածք էր պատճառել եղբորը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+20.09 oC

Վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և մարմնական վնասվածք էր պատճառել եղբորը

11:31 29.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 22-ին՝ ժամը 22․26-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 16-ամյա պատանու:

Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով քրեական վարույթ էր նախաձեռնվել:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայի 3-րդ նրբանցքում գտնվող իրենց տանը 16-ամյա պատանին վիճաբանել է 15-ամյա եղբոր հետ, որի ընթացքում էլ վերջինս խոհանոցային դանակով հարվածել է ավագ եղբորը:

15-ամյա պատանին ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայի կառավարությունը հրաժարվել է մեկնաբանել Աբեի այրու և Պուտինի հանդիպումը

09:25 30.05.2025

Ճապոնիայի կառավարությունը հրաժարվել է մեկնաբանել Աբեի այրու և Պուտինի հանդիպումը

Ճապոնիայի կառավարությունը կապ չի հաստատել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի այրու՝ Ակիե Աբեի հետ՝ նրա Ռուսաստան կատարած այցի վերաբերյալ, և չի մեկնաբանել նրա և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին։ «Մենք տեղյակ ենք, որ Ռուսաստանի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ մայիսի 29-ին նախկին հանգուցյալ վարչապետ Աբեի […] ...

Հութիները հայտարարել են, որ կրկին հարձակվել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա

09:20 30.05.2025

Հութիները հայտարարել են, որ կրկին հարձակվել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա

Եմենի «Անսար Ալլահ» ապստամբ շարժման հութիները հայտարարել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա նոր հարձակման մասին։ Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է ապստամբների կողմից ձևավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիայի Telegram ալիքում։ Տեքստի համաձայն՝ հարվածը հասցվել է հիպերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով։ Օդանավակայանի գործունեությունը որոշ ժամանակով խափանվել է։ Հութիները վստահեցրել են, որ կշարունակեն «կատարել իրենց կրոնական, բարոյական […] ...

Պակիստանի բանակը հայտնել է, որ չորս զինվոր է զոհվել ահաբեկիչների դեմ մարտերում

09:10 30.05.2025

Պակիստանի բանակը հայտնել է, որ չորս զինվոր է զոհվել ահաբեկիչների դեմ մարտերում

Աֆղանստանի հետ սահմանին ահաբեկչական հարձակումը հետ մղելիս զոհվել է չորս պակիստանցի զինծառայող, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդվում է, որ մի խումբ ահաբեկիչներ փորձել են հարձակվել Հյուսիսային Վազիրիստան գործակալության Շավալ շրջանում (Խայբեր-Պախտունխվա նահանգ) գտնվող անվտանգության անցակետի վրա։ «Լարված փոխհրաձգության ընթացքում 24-ամյա լեյտենանտ Դանիյալ Իսմայիլը զոհվել է իր երեք զինվորների հետ», – հայտնել է մամուլի ծառայությունը։ […] ...

Քելլոգ. ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հունիսի 2-ին կլինեն Ստամբուլում

09:00 30.05.2025

Քելլոգ. ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հունիսի 2-ին կլինեն Ստամբուլում

ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հունիսի 2-ին կլինեն Ստամբուլում, որտեղ կարող է տեղի ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Այս մասին հինգշաբթի օրը ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ «Երբ մենք հաջորդ շաբաթ ժամանենք Ստամբուլ, կնստենք բանակցությունների սեղանի շուրջ և կքննարկենք, թե ինչպիսին պետք է լինի այն։ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:50 30.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

«Ցրվենա Զվեզդան» 1,3 միլիոն եվրո է առաջարկել Թիկնիզյանի տրանսֆերի համար

08:45 30.05.2025

«Ցրվենա Զվեզդան» 1,3 միլիոն եվրո է առաջարկել Թիկնիզյանի տրանսֆերի համար

«Զրվենա Զվեզդան» ու «Լոկոմոտիվը» բանակցել են Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ, գրում է «РБ Спорт»-ը: Սերբական թիմը 1,3 միլիոն եվրո է առաջարկել Հայաստանի հավաքականի ձախ պաշտպանի տեղափոխության համար: Առաջարկում նախատեսված է եղել նաև 700 000 եվրոյի պարգևավճար, որի վճարման դեպքում տրանսֆերի գինը կհասներ 2 միլիոն եվրո: «Լոկոմոտիվը» ցանկանում է 2 միլիոն եվրո առանց բոնուսների ստանալ, այդ […] ...

BACK_TO_TOP