21:24 29.05.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մշտական կապ է պահպանում Մոսկվայի և Կիևի հետ և կօգտագործի իր դիվանագիտական բոլոր հնարավորությունները հակամարտությունը կարգավորելու համար։
«Մենք շարունակում ենք ձգտել խաղաղության և կշարունակենք մեր ջանքերը: Մենք կապի մեջ ենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ: Մենք ներկայիս թափը (կողմերի միջև երկխոսության համատեքստում) տեսնում ենք որպես մշտական խաղաղության հնարավորություն։ Ամեն անգամ հիշեցնում ենք, որ այս հնարավորությունը չի կարելի բաց թողնել: Եկեք չփակենք այս հնարավորությունների պատուհանը: Մենք կօգտագործենք մեր ողջ դիվանագիտական ուժն ու ներուժը խաղաղության համար»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։
Էրդողանը համապատասխան հայտարարությունն արել է Ադրբեջանից վերադառնալիս:
Թուրք առաջնորդը նշել է, որ ինքը «հույս ունի հասնելու ցանկալի փոխզիջման ներկայիս խաղաղության ջանքերի արդյունքում»։
«Ամբողջ աշխարհը տեսավ …, որ այս պատերազմը հիմնովին փոխել է Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունը և հատկապես նրա էներգետիկ քաղաքականությունը: Եվրամիությունը հնարավորություններ է փնտրում նվազեցնելու իր կախվածությունը Ռուսաստանից էներգետիկ ոլորտում: Եվ դա մեծացնում է էներգիայի տարանցման երկրների աշխարհաքաղաքական արժեքը, ինչպիսին է Թուրքիան»,- հավելել է Էրդողանը:
19:00 01.08.2025
Շրջակա միջավայրի նախարարը ԱԳ նախարարության գործընկերների հետ քննարկել է COP17-ի կազմակերպչական հարցերըՇրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Արտաքին գործերի նախարարության գործընկերների հետ քննարկել է 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերը։ Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, COP17-ի հատուկ բանակցող Մհեր Մարգարյանը, ինչպես նաև Արտաքին գործերի […] ...
18:53 01.08.2025
Պաղեստինի իշխանությունները հայտարարել են, որ Գազայում իրավիճակը չի բարելավվելԳազայի հատվածի պաղեստինյան իշխանությունները Իսրայելի կողմից հայտարարված զիջումներից հետո մարդասիրական իրավիճակի որևէ բարելավում չեն տեսնում, իսկ ստացված օգնությունը դեռևս բավարար չէ 2,4 միլիոն բնակչի համար, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Գազայի կառավարության տեղեկատվական ծառայության տնօրեն Իսմայիլ ալ-Սավաբիտան։ «Իրավիճակը չի բարելավվել, այլ, ընդհակառակը, կատաստրոֆիկ կերպով վատթարացել է «մարդասիրական օգնության» հայտարարությունից հետո։ Ոլորտը փաստացի մտել է սովի երրորդ […] ...
18:45 01.08.2025
«Արարատ-Արմենիան» Ռումինիայում կամային հաղթանակ է տարել և դուրս եկել հաջորդ փուլ․ Կոնֆերենցիաների լիգա«Արարատ-Արմենիան» դուրս է եկել ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ: Ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում մեր թիմը հյուրընկալվելիս հաղթել է 2-1 հաշվով: Մեկ շաբաթ առաջ Երևանում թիմերը գոլ չէին խփել: «Արարատ-Արմենիայից» 53-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը: Հետագայում խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ: 117-րդ րոպեին «Արարատ-Արմենիայից» […] ...
18:38 01.08.2025
46-ամյա տղամարդու տնամերձ հողամասի զննությամբ կանեփի 230 բույս է հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ջաղացաձոր գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 46-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերել է կանեփի 230 բույս: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...
18:30 01.08.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում` Արագյուղ բնակավայրում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով օգոստոսի 1-ին ժամը 16։40-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։ ...
18:23 01.08.2025
Հուլիս ամսին Շիրակի մարզում ծնվել է 199 երեխաՇիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2025 թվականի հուլիս ամսին ծնվել է 199 երեխա։ 108 տղա է լույս աշխարհ եկել, 91՝ աղջիկ։ Ծնունդներից երկուսը զույգ է եղել։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: ...