ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ քարտուղարության մարդու իրավունքների տնօրինության ղեկավարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+21.09 oC

ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ քարտուղարության մարդու իրավունքների տնօրինության ղեկավարին

15:52 29.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Մայիսի 27-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների տնօրինության ղեկավար Քլեր Օվեյի գլխավորած պատվիրակությանը։
Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ համատեղ նախաձեռնությունները մեծապես նպաստել են ոլորտային քաղաքականությունների բարելավմանն ու կարողությունների զարգացմանը։
Արմեն Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների բարեփոխումները՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության գործելաոճի արդիականացման, ինչպես նաև միգրացիոն ոլորտի ինստիտուցիոնալ հզորացման ուղղությամբ արձանագրված արդյունքները։
Փոխնախարարը նշել է, որ ոստիկանության բաժիններում տեսանկարահանող համակարգերի, ազատությունից զրկված անձանց տեղափոխման նոր տրանսպորտային միջոցների ներդրումը, ընթացակարգերի թվայնացումը նպաստել են թափանցիկության, արդյունավետության և մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը։ Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության համատեքստում նա հավելել է, որ խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ շարունակաբար բարելավվում են առկա գործիքակազմերը։
Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց փաստաթղթավորման գործընթացին՝ փոխնախարար Ղազարյանը նշել է, որ օրենսդրական փոփոխությունների շնորհիվ բարելավվել է քաղաքացիության տրամադրման գործընթացը, որի արդյունքում ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 10 հազար անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն։
Քլեր Օվեյն իր հերթին բարձր է գնահատել ՆԳ նախարարության հետ կառուցողական համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել շարունակելու բարեփոխումների գործընթացին աջակցությունը։
Անդրադառնալով ՄԻԵԴ վճիռների կատարմանն ու Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի աշխատանքներին՝ Քլեր Օվեյը ներկայացրել է այդ ոլորտում իր գլխավորած կառույցի հանձնառությունները:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցությունը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քելլոգ. ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հունիսի 2-ին կլինեն Ստամբուլում

09:00 30.05.2025

Քելլոգ. ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հունիսի 2-ին կլինեն Ստամբուլում

ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հունիսի 2-ին կլինեն Ստամբուլում, որտեղ կարող է տեղի ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Այս մասին հինգշաբթի օրը ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ «Երբ մենք հաջորդ շաբաթ ժամանենք Ստամբուլ, կնստենք բանակցությունների սեղանի շուրջ և կքննարկենք, թե ինչպիսին պետք է լինի այն։ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:50 30.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

«Ցրվենա Զվեզդան» 1,3 միլիոն եվրո է առաջարկել Թիկնիզյանի տրանսֆերի համար

08:45 30.05.2025

«Ցրվենա Զվեզդան» 1,3 միլիոն եվրո է առաջարկել Թիկնիզյանի տրանսֆերի համար

«Զրվենա Զվեզդան» ու «Լոկոմոտիվը» բանակցել են Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ, գրում է «РБ Спорт»-ը: Սերբական թիմը 1,3 միլիոն եվրո է առաջարկել Հայաստանի հավաքականի ձախ պաշտպանի տեղափոխության համար: Առաջարկում նախատեսված է եղել նաև 700 000 եվրոյի պարգևավճար, որի վճարման դեպքում տրանսֆերի գինը կհասներ 2 միլիոն եվրո: «Լոկոմոտիվը» ցանկանում է 2 միլիոն եվրո առանց բոնուսների ստանալ, այդ […] ...

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կմեկնի Կալինինգրադ

08:40 30.05.2025

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կմեկնի Կալինինգրադ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հունիսի 6-ին կմեկնի Կալինինգրադ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իր աղբյուրը։ «Շուտով՝ հունիսի 6-ին, նա կմեկնի Կալինինգրադ», -ասել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) նախկինում հայտնել էր, որ Գրոսսին հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա և Ռուսաստան՝ հակամարտության ընթացքում միջուկային անվտանգության հարցերը քննարկելու համար։ ...

Սաուդյան Արաբիայի թագավորը նամակ է ստացել Պուտինից

08:30 30.05.2025

Սաուդյան Արաբիայի թագավորը նամակ է ստացել Պուտինից

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը նամակ է ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, որը նվիրված է երկու երկրների միջև հարաբերություններին, հաղորդում է Սաուդյան Արաբիայի պետական ​​SPA լրատվական գործակալությունը։ «Երկու սուրբ մզկիթների պահապան՝ թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը, գրավոր ուղերձ է ստացել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինից՝ երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ», […] ...

Մարուցիո Սարին կարող է վերադառնալ «Լացիո»

08:18 30.05.2025

Մարուցիո Սարին կարող է վերադառնալ «Լացիո»

Մարուցիո Սարին կարող է վերադառնալ «Լացիո»: Հռոմեական ակումբը 2 տարվա պայմանագիր է առաջարկել 66-ամյա մասնագետին: Եթե իտալացին ընդունի առաջարկը, ապա տարեկան կստանա 2,8 միլիոն եվրո: «Լացիոյի» ներկայիս մարզիչն է Մարկո Բարոնին, որի հետ թիմը չի նվաճել է եվրագավաթի ուղեգիր: Եթե Ա սերիայի վերջին տուրում թիմը հաղթեր «Լեչեին», կխաղար Կոնֆերենցիաների լիգայում: Սարիի թեկնածությունը դիտարկում է նաև […] ...

BACK_TO_TOP