ՏԿԵ նախարարը Ֆրանսիայի Սենատի ներկայացուցչի հետ անդրադարձել է իրականացվող և նախատեսված համատեղ ծրագրերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+27.09 oC

ՏԿԵ նախարարը Ֆրանսիայի Սենատի ներկայացուցչի հետ անդրադարձել է իրականացվող և նախատեսված համատեղ ծրագրերին

20:51 29.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին, ով Հայաստան է ժամանել «Երևանյան երկխոսություն 2025» ֆորումի շրջանակներում։

«Կարևորել եմ Դըվինազի հետ հանդիպումը հունիսի 2-3-ը Գորիսում կայանալիք Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին ընդառաջ, որին կմասնակցեն ՀՀ մարզերի և համայնքների ներկայացուցիչներ և Ֆրանսիայի ռեգիոններից ժամանող մեծաթիվ պատվիրակներ։

Հանդիպման ժամանակ անդրադարձել ենք ՏԿԵՆ-ի և ՀՀ կառավարության այլ մարմինների հետ Ֆրանսիայի կառավարության կողմից արդեն իրականացվող և նախատեսված համատեղ ծրագրերին։

Այս համատեքստում շնորհակալություն եմ հայտնել երկու երկրների դեսպաններին իրենց գնահատելի ներդրումն ունենալու համար»,- գրել է նախարարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 30.05.2025

SHANTNEWS

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եվրասիական կապիտալի շուկաների միության 30-ամյակին նվիրված համաժողովին

14:53 30.05.2025

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եվրասիական կապիտալի շուկաների միության 30-ամյակին նվիրված համաժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եվրասիական կապիտալի շուկաների միության 30-ամյակին նվիրված համաժողովին: Հանրապետության նախագահը հանդես է եկել համաժողովի բացման խոսքով: «Նախ և առաջ շնորհավորում եմ բոլորիս Եվրասիական կապիտալի շուկաների միության ամենամյա միջազգային համաժողովի կազմակերպումն իրականություն դարձնելու առթիվ: Սա բացառիկ հնարավորություն է կապիտալի շուկայի առաջատար մասնագետների հետ քննարկելու կապիտալի շուկայի արդի հիմնահարցերը, մարտահրավերներն ու հնարավորությունները, […] ...

Արտակ Եդիգարյանն ավարտել է մարզական կարիերան

14:40 30.05.2025

Արտակ Եդիգարյանն ավարտել է մարզական կարիերան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանը 35 տարեկանում ավարտել է մարզական կարիերան, հաղորդում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը: Եզրային պաշտպանը 2015-2024 թվականներին խաղացել է «Ալաշկերտում»: Նա 2024/25 մրցաշրջանում հանդես էր գալիս Կապանի «Գանձասարում»: Եդիգարյանը խաղացել է նաև «Փյունիկում», «Բանանցում», «Արարատում» և լիտվական «Ժալգիրիսում»: Նա 347 խաղ է անցկացրել Հայաստանի առաջնություններում, խփել 64 գոլ և կատարել […] ...

Արման Եղոյանն ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի վերլուծաբաններին

14:31 30.05.2025

Արման Եղոյանն ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի վերլուծաբաններին

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 29-ին ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի վերլուծաբաններ Ստեֆանիա Կոլաշին եւ Վոյցեխ Վոյտասեւիչին: Արման Եղոյանը հյուրերի խնդրանքով խոսել է Հայաստան-Եվրամիություն բազմակողմ եւ խորացող հարաբերություններից: Այս համատեքստում կարեւորվել է Լեհաստանի հետ փոխգործակցության խորացումը, փորձագիտական աջակցությունը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր: ...

ՆԱՏՕ-ն կարող է դադարեցնել ընդլայնումը դեպի Եվրոպայի արևելք. Քելլոգ

14:20 30.05.2025

ՆԱՏՕ-ն կարող է դադարեցնել ընդլայնումը դեպի Եվրոպայի արևելք. Քելլոգ

Հյուսիսատլանտյան դաշինքը կարող է դադարեցնել իր շարքերն ընդունել Արևելյան Եվրոպայի նոր երկրներին, քանի որ ԱՄՆ-ը հասկանում է, որ դա Ռուսաստանի համար սեփական անվտանգության խնդիր է։ Այս կարծիքը ABC News-ին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ «Սա այն հարցերից մեկն է, որը կբարձրացնի Ռուսաստանը, և նրանք խոսում են ոչ միայն Ուկրաինայի […] ...

Տեղի են ունեցել Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական հերթական խորհրդակցությունները

14:09 30.05.2025

Տեղի են ունեցել Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական հերթական խորհրդակցությունները

Մայիսի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական հերթական խորհրդակցությունները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: Խորհրդակցությունների ընթացքում ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը բրիտանացի գործընկերներին ներկայացրել է ՀՀ բանակի կերպափոխման գործընթացը, անդրադարձել առաջնահերթ ոլորտներին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերը հանգամանորեն […] ...

BACK_TO_TOP