ՆԳՆ պաշտոնյան մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին՝ ներկայացնելով Հայաստանի փորձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+28.09 oC

ՆԳՆ պաշտոնյան մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին՝ ներկայացնելով Հայաստանի փորձը

12:15 30.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները կատարող Նատալի Սահակյանը մայիսի 23-ին առցանց ձևաչափով մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի 34-րդ նստաշրջանի՝ «Ոստիկանության և հանրության միջև գործընկերության կառուցում. համայնքային ուղղվածությամբ ոստիկանություն և համայնքային ներգրավվածություն» խորագրով պանելային քննարկմանը։
ՆԳՆ բարեփոխումների գործընթացում ակտիվ ներգրավվածության համար Նատալի Սահակյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը, Եվրոպական Միությանը, ՄԱԿ-ի գործակալություններին, ԱՄՆ կառավարությանը, Եվրոպայի խորհրդին, միջազգային այլ կազմակերպություններին ու դոնոր գործակալություններին։
Բանախոսը ներկայացրել է համայնքային ոստիկանության ոլորտում Հայաստանի փորձը՝ անդրադառնալով ոստիկանության բարեփոխումների ռազմավարությանը, գրանցված առաջընթացին ու անելիքներին։
«Այս բարեփոխումները եվրոպական ժողովրդավարական համակարգերի հետ ավելի մեծ ինտեգրման ճանապարհի մի մասն են, և մենք հանձնառու ենք մեր բոլոր գործընկերների հետ համագործակցությանը։ Սրանք միայն ոստիկանական բարեփոխումներ չեն. հիմնարար փոփոխություններ են Հայաստանի անվտանգության ոլորտում, որոնք կառուցված են հաշվետվողականության, թափանցիկության և հանրային ներգրավվածության սկզբունքների վրա։
Միջազգային կազմակերպությունների և գործընկեր երկրների հետ համագործակցելով՝ Հայաստանը կարող է օգտվել լավագույն փորձից, համատեղ գործողություններից։ Միասին աշխատելով՝ քաղաքացի, Ոստիկանություն, Կառավարություն և միջազգային հանրություն՝ մենք կարող ենք կառուցել ավելի անվտանգ Հայաստան։ Մենք նվիրված ենք այս կարևոր առաքելությանը և ակնկալում ենք ձեր աջակցությունը՝ մեր տեսլականը իրականություն դարձնելու գործում»,- նշել է Նատալի Սահակյանը։
Ամփոփելով՝ Նատալի Սահակյանը հավելել է, որ մշակման փուլում է Հանցավորությունների դեմ պայքարի ռազմավարական ծրագիրը: Այն հանցավորության դեմ պայքարի ոլորտում ներպետական քաղաքականության մշակման ու կենսագործման հիմնարար փաստաթուղթ է՝ նպատակաուղղված հանցավորություն ծնող և խթանող պատճառների, պայմանների վերհանմանն ու վերացմանը, իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ հասարակության վստահության մակարդակի բարձրացմանը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազայի հատվածում ավիահարվածներ են հասցվել տասնյակ թիրախների

19:11 31.05.2025

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազայի հատվածում ավիահարվածներ են հասցվել տասնյակ թիրախների

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Գազայի հատվածին։ Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ 24 ժամվա ընթացքում տասնյակ թիրախներ են հարձակման ենթարկվել։ Հարվածները հասցվել են անկլավի ամբողջ տարածքում, դրանց թիրախներն են եղել ռազմական օբյեկտները, դիտորդական աշտարակները, դիպուկահարների դիրքերը, այլ ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչպես նաև առանձին զինված պաղեստինցի արմատականներ։ Բացի այդ, ռազմական գործողությունների արդյունքում վերացվել է ՀԱՄԱՍ-ի արմատական […] ...

Մերցը Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի հարցը ԱՄՆ այցի ընթացքում

19:00 31.05.2025

Մերցը Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի հարցը ԱՄՆ այցի ընթացքում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հաջորդ շաբաթ կմեկնի Միացյալ Նահանգներ, որտեղ հունիսի 5-ին Վաշինգտոնում բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ «Սա կանցլերի առաջին այցն է ԱՄՆ պաշտոնը ստանձնելուց ի վեր և երկու պետական ​​գործիչների առաջին անձնական հանդիպումը»,-նշել է նա։ Մերցը և Թրամփը, նրա […] ...

Դի Մարիան վերադարձավ «Ռոսարիո Սենթրալ», որտեղ սկսել էր մարզական կարիերան

18:48 31.05.2025

Դի Մարիան վերադարձավ «Ռոսարիո Սենթրալ», որտեղ սկսել էր մարզական կարիերան

Արգենտինացի հարձակվող Անխել Դի Մարիան վերադարձավ «Ռոսարիո Սենթրալ», որտեղ սկսել էր մարզական կարիերան, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Պայմանագիրը մեկ տարվա համար է նախատեսված: 2022թ. աշխարհի չեմպիոնը Լիսաբոնի «Բենֆիկայից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է համալրել արգենտինական ակումբի կազմը, որտեղ խաղացել է 18 տարի առաջ: 37-ամյա ֆուտբոլիստը 2007 թվականին «Ռոսարիո Սենթրալից» տեղափոխվել էր «Բենֆիկա»: Հետագայում […] ...

Սանկտ Պետերբուրգում օտարերկրացին բակում բռնաբարել է կնոջը

18:37 31.05.2025

Սանկտ Պետերբուրգում օտարերկրացին բակում բռնաբարել է կնոջը

Սանկտ Պետերբուրգի Կույբիշևսկի շրջանային դատարանը մինչև հուլիսի 28-ը կալանքի տակ է վերցրել բռնաբարության մեջ մեղադրվող Էլերժոն Բոլտաբոևին։ Այս մասին հաղորդում է Սանկտ Պետերբուրգի դատարանների պաշտոնական Telegram ալիքը։ Հետաքննության տվյալներով՝ 2025 թվականի մայիսի 29-ին, ժամը 00:53-ից ոչ ուշ, տղամարդը Բորովայա փողոցի բակում հարձակվել է կնոջ վրա և բռնաբարել նրան։ Նույն օրը կասկածյալը ձերբակալվել է իրավապահ մարմինների […] ...

Վանդալները Փարիզում պղծել են Հոլոքոստի հուշարձանը և սինագոգները

18:25 31.05.2025

Վանդալները Փարիզում պղծել են Հոլոքոստի հուշարձանը և սինագոգները

Վանդալները կանաչ ներկ են լցրել Փարիզի պատմական թաղամասում գտնվող Հոլոքոստի հուշարձանի, երեք սինագոգների և ռեստորաններից վրա, շաբաթ օրը հաղորդել է RTL ռադիոկայանը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։ «Մայիսի 31-ի՝ շաբաթ գիշերը, մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Մարե թաղամասում վնասվել են հրեական համայնքի հետ կապված հինգ հաստատություններ: Հոլոքոստի հուշարձանը, Բելվիլի և Տուրնել սինագոգները, «Մարիաննա» ռեստորանը և Ագուդաս Հակեհիլոս սինագոգը […] ...

Ժիրայր Շաղոյանը արժանացել է «YoHealth Ամսվա Սիրտ» մրցանակին

18:15 31.05.2025

Ժիրայր Շաղոյանը արժանացել է «YoHealth Ամսվա Սիրտ» մրցանակին

«Արարատ-Արմենիայի» հարձակվող Ժիրայր Շաղոյանը ստացել է «YoHealth Ամսվա Սիրտ» մրցանակը։ Այս մասին հաղորդում է Fastex Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը: Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստն ապրիլին մասնակցել է առաջնության 11 խաղի, խփել 5 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: «Արարատ-Արմենիան» մրցաշրջանն ավարտել է 2-րդ տեղում: ...

BACK_TO_TOP