12:14 25.09.2018
«Մենք ունեցել ենք ավանդական կուսակցություններ՝ հնչակյանները, ռամկավարները և դաշնակցականները, բայց նրանք այնքան անսկզբունքային են եղել իրենց ծրագրերի նկատմամբ, որ մարդիկ կամաց-կամաց հիասթափվել են, լավագույն կադրերն էլ դուրս են եկել: Մնացել է մի խումբ, որը միշտ ման է եկել, թե իշխանության հետ ինչ գործարքի գնա, որ կարողանա իր բարեկեցությունը պահպանել: Ի վերջո, այդ քաղաքականությունը սպառեց իրեն: Արդյունքում, մեր ավանդական կուսկացությունները վերացան»,- «Շանթ » ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Խոսելով ներկայիս՝ ԲՀԿ, ՕԵԿ և ընտրությունների մասնակցած մյուս կուսակցությունների մասին՝ վերլուծաբանը նշեց, որ դրանք կուսակցություններ չեն, այլ բիզնես պրոյեկտներ:
«ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը բիզնես պրոյեկտներ են, այսինքն՝ կան ինչ-որ մարդիկ, որոնք ժամանակին իշխանությունում ստեղծել են որոշակի ֆինանսական հնարավորություններ և, որպեսզի իրենք ավելի լավ հասարակության մեջ ներկայանան, ստեղծել են կուսակցություն»,- ասել է Կարեն Վարդանյանը:
17:02 30.06.2025
Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծըԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանը համառոտ ներկայացրել է նախագծով առաջարկվող լուծումները և փոփոխությունները: «Օրենքի ընդունմամբ կունենանք բարձրագույն կրթության և գիտության համակարգի մեկ միասնական իրավական հենք՝ նախկինում ոլորտը կարգավորող 4 օրենքի փոխարեն: Գործող օրենքների համեմատությամբ՝ […] ...
16:55 30.06.2025
Ավարտվել է Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում 17-ամյա տղայի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի մարտի 18-ին Գ.Պ.-ի կողմից Հ.Գ.-ի կնոջը նայելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում Գ.Բ.-ն դանակով հարվածել է 17-ամյա Գ.Պ.-ի կրծքավանդակին՝ սպանելով նրան: Նկարագրված արարքը կատարելու համար Գ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի […] ...
16:49 30.06.2025
ՃՏՊ Արզական-Բջնի ավտոճանապարհին. կա 7 տուժածՀունիսի 30-ին՝ ժամը 13:48-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա: Մինչ փրկարարների կանչի վայր […] ...
16:44 30.06.2025
«Բավարիան» քառորդ եզրափակչում է․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչում «Բավարիան» 4-2 հաշվով հաղթել է «Ֆլամենգոյին»։ Մյունխենյան թիմից դուբլ է գրանցել Հարի Քեյնը, մեկ գոլ խփեց Լեոն Գորեցկան, նաև մրցակցի կիսապաշտպան Էրիկ Պուլգարը գրավել է սեփական դարպասը։ «Բավարիան» մրցաշարի քառորդ եզրափակչում հուլիսի 5-ին կմրցի ՊՍԺ-ի հետ։ A especialidade de Jorginho 😎 🌎 @FIFACWC | @Flamengo 2 x 3 @FCBayern@FIFACWC | […] ...
16:37 30.06.2025
Վարչապետն ԱԱԾ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին է ներկայացրել կառույցի նորանշանակ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով, որ վերջին տարիներին ծառայությունը վերափոխումների, բարեփոխումների բավականին լուրջ գործընթաց է անցել: Վարչապետը նշել է նաև, որ ձևակերպվել և ձևավորվել է Ազգային անվտանգության ծառայության հետագա […] ...
16:30 30.06.2025
Արմեն Ասատրյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալՎարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Ասատրյանը նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Ասատրյանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասվում է որոշման մեջ: ...