Բերդավանցի երիտասարդը ապօրինի պահվող հրացանը ներկայացրել է ոստիկանություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+19.09 oC

Բերդավանցի երիտասարդը ապօրինի պահվող հրացանը ներկայացրել է ոստիկանություն

16:48 30.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 27-ին Բերդավան գյուղի 32-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի 5,6 մմ տրամաչափի ակոսափող հրացան: Նա հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։

«Զենք ու զինամթերք ապօրինի պահողներին կոչ ենք անում հետևել բերդավանցի երիտասարդի օրինակին: Նաև հիշեցնենք, որ կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից»,-հայտնում են ոստիկանությունից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է ՀԱՄԱՍ-ի ռազմական առաջնորդ Սինվարի սպանությունը

22:58 31.05.2025

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է ՀԱՄԱՍ-ի ռազմական առաջնորդ Սինվարի սպանությունը

Իսրայելական բանակը պաշտոնապես հաստատել է Գազայի հատվածում ​​պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի առաջնորդ Մոհամմեդ Սինվարի ոչնչացման փաստը: Բանակի մամուլի ծառայության հայտարարության համաձայն՝ նա ոչնչացվել է Գազայի հատվածի Խան Յունիս շրջանում գտնվող Եվրոպական հիվանդանոցի տարածքում հասցված կետային հարվածի արդյունքում: Իսրայելական կողմի պնդմամբ՝ ՀԱՄԱՍ-ի մարտական ​​շտաբը գտնվում էր կլինիկայի շենքի տակ, որտեղ հարվածի պահին գտնվում էր […] ...

Անհրաժեշտ է պահպանել համացանցային անվտանգության կանոնները․ Կիբեռմարտահրավեր՝ փոքրիկների համար

22:42 31.05.2025

Անհրաժեշտ է պահպանել համացանցային անվտանգության կանոնները․ Կիբեռմարտահրավեր՝ փոքրիկների համար

Կիբեռմարտահրավերի այս շաբաթվա հաղորդումը նվիրված է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Ներկայացնում ենք մի քանի պարզ կանոններ, որոնք կօգնեն ձեզ համացանցում լինել անվտանգ․ պահպանի՛ր անձնական տվյալները գաղտնի, ստեղծի՛ր հուսալի գաղտնաբառեր, մի՛ խուսափիր օգնություն խնդրելուց, մի՛ սեղմիր անծանոթ հղումների վրա, եղի՛ր բարեկիրթ համացանցում։ Իսկ հնարավոր վտանգների դեպքում գործում է ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարը՝ 011 52 […] ...

Նիկոլ Փաշինյանի գրառումներից մինչև խաղաղության պայմանագրի ստորագրում. զրույց Սոնա Ղազարյանի հետ

22:24 31.05.2025

Նիկոլ Փաշինյանի գրառումներից մինչև խաղաղության պայմանագրի ստորագրում. զրույց Սոնա Ղազարյանի հետ

Քաղաքական շաբաթը «Հեռանկար»-ի տաղավարում ամփոփել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա Ղազարյանը: Պատգամավորն անդրադարձել է առավել քննարկված իրադարձություններին և հայտարարություններին: Նա խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին գրառումների, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին:   ...

Պիաստրին հաղթեց Ֆորմուլա 1-ի Իսպանիայի Գրան պրիի որակավորման փուլում

22:12 31.05.2025

Պիաստրին հաղթեց Ֆորմուլա 1-ի Իսպանիայի Գրան պրիի որակավորման փուլում

Բրիտանական «Մաքլարենի» ավստրալացի մրցարշավորդ Օսկար Պիաստրին հաղթել է Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնության իններորդ փուլի՝ Իսպանիայի Գրան պրիի որակավորման փուլում։ Մրցաշարը տեղի է ունենում Բարսելոնա-Կատալունիա մրցուղում։ Նրա թիմակիցը՝ բրիտանացի Լանդո Նորիսը, զբաղեցրել է երկրորդ տեղը։ Հոլանդացի Մաքս Վերստապենը (Red Bull) զբաղեցրել է երրորդ տեղը։ ...

SHANTNEWS

22:00 31.05.2025

SHANTNEWS

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին

21:39 31.05.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին

Հունիսի 8-ից 15-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կանցկացվի Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Մրցմանը կմասնակցեն 73 երկրի ավելի քան 650 հրաձիգներ։ Հայաստանը մրցաշարում կներկայացնեն հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը։ Նրանք կմեկնեն մրցավայր հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։ ...

BACK_TO_TOP