23:39 30.05.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը 2025 թվականի մայիսի 27-30-ը Ֆիլիպինների Հանրապետությունում (ք. Մանիլա) մասնակցել է Ասիական զարգացման բանկի «Ջուր և քաղաքային զարգացում» խորագրով ֆորումին (AWUF 2025)։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից:
«AWUF 2025»-ի նպատակն է խթանել համագործակցությունը և նորարարությունը՝ տրամադրելով դինամիկ հարթակ այնպիսի կարևորագույն խնդիրների լուծման համար, ինչպիսիք են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ջրային անվտանգությունը, քաղաքային պլանավորման մեջ կանաչ լուծումները, շրջանաձև տնտեսության ներդրումը և կոշտ կենցաղային թափոնների կառավարման թվայնացումը, քանի որ մնացել է հինգ տարի՝ մինչև ՄԱԿ կայուն զարգացման նպատակների՝ ԿԶՆ 2030, վերջնաժամկետը:
Ֆորումի աշխատանքներին մասնակցել են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, ինչպես նաև մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ։
Ֆորումին Հայաստանից մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և այլ գերատեսչություններից ներկայացուցիչներ։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը մասնակցել է միջոցառման բացման և պլենար քննարկումներին, ինչպես նաև երկկողմ ձևաչափով հանդիպումներ է ունեցել ԱԶԲ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, մասնավորապես՝ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Ե․ Ժուկովի, Ջրի և քաղաքային զարգացման գրասենյակի ավագ տնօրեն Ն․ Սաիտոի, Ջրի և քաղաքային զարգացման գրասենյակի Արևելյան, Կենտրոնական և Արևմտյան Ասիայի թիմի տնօրեն Ջ․ Հուանգի հետ։
Քննարկվել են ջրային ոլորտին, կոշտ կենցաղային թափոնների կառավարմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, քաղաքային պլանավորմանը վերաբերող հարցեր։
Վ․ Կոստանյանի կողմից ներկայացվել են վերոնշյալ ոլորտներում ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումները և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերը։
16:25 01.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ավազակության մեղադրանքով հետախուզվողիՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 30-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում հայտնաբերել են հուլիսի 18-ից ավազակության մեղադրանքով հետախուզվող 28-ամյա մի երիտասարդի, խափանման միջոցը՝ կալանք: ...
16:07 01.08.2025
Մարիա Գևորգյանը 3 մրցաշար է հաղթել ՇվեդիայումԳրոսմայստեր Մարիա Գևորգյանը Շվեդիայում 3 մրցաշար է հաղթել։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Գևորգյանը հաղթել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշար: Մարիան 52,4 կետով բարելավել է արագ շախմատի և 48.8 կետով՝ կայծակնային շախմատի իր վարկանիշերը։ ...
16:02 01.08.2025
Բացահայտենք թանգարաններն ամռանը. գործող ժամանակավոր ցուցահանդեսների ազդագիրՀայաստանի թանգարաններն ամառվա արձակուրդային օրերը հետաքրքիր և հագեցած դարձնելու ինքնատիպ առաջարկներով են ներկայանում՝ մեր երկիր այցելող զբոսաշրջիկների, հյուրերի և քաղաքացիների համար: Մշտական ցուցադրություններին զուգահեռ՝ թանգարաններում գործում են տարբեր թեմատիկ ուղղություններով ժամանակավոր ցուցահանդեսներ, որոնք ներկայացնում են ուշագրավ պատմություններ՝ բացառիկ էքսպոզիցիաների միջոցով: Ռուսական արվեստի թանգարան. «Դիմակը՝ կերպար և գաղափար» Օգոստոսի 1-ին՝ ժամը 17:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ․ […] ...
15:57 01.08.2025
Պուտինը նշել է ուկրաինական հակամարտության կարգավորման գլխավոր խնդիրըՈւկրաինական կարգավորման մեջ գլխավորը հակամարտության պատճառների վերացումն է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Գլխավորը այս ճգնաժամի պատճառները վերացնելն է», – լրագրողներին ասել է պետության ղեկավարը։ Պուտինը և Լուկաշենկոն ուրբաթ օրը ոչ պաշտոնական հանդիպում են անցկացնում Վալաամում։ Ռուսաստանի և Բելառուսի առաջնորդները մի քանի տարի շարունակ ամռանը միասին են այցելում Վալաամ։ Նրանք կղզի են այցելել 2019, […] ...
15:19 01.08.2025
Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» մասսայական սիրողական մրցաշարերի ծրագրում կատարվել են փոփոխություններ։ Նախկինում նախատեսված խճուղավազքի և լողի մրցաշարերի փոխարեն կկազմակերպվեն մարզական նոր միջոցառումներ։ Մասնավորապես՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը կանցկացվի միայն դպրոցահասակ երեխաների համար, ինչպես նաև կկազմակերպվի «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ […] ...