10:25 01.06.2025
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ.
«Սիրելի՛ երեխաներ,
Շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։
Այս տոնն առանձնահատուկ հնարավորություն է՝ ևս մեկ անգամ ընդգծելու, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն ամենօրյա և շարունակական գործընթաց է, որը պահանջում է հետևողական, նպատակային և համատեղ ջանքեր։
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ առաջնահերթություններից եմ համարում երեխաների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։ Կարևորում եմ յուրաքանչյուր երեխայի ձայնը լսելի դարձնելը, երեխաների ակտիվ ներգրավվածությունը՝ իրենց առնչվող որոշումների կայացման գործընթացներում, կրթական, մշակութային, սոցիալական կյանքում։
Առավել քան երբևէ կարևոր է ներառական, խթանող և անվտանգ միջավայրի ստեղծումը, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է արժանապատվորեն զարգանալ՝ հեռու բուլինգից, խտրականությունից, անհանդուրժողականությունից ու այլ բացասական երևույթներից։
Անհրաժեշտ է ձեռնարկել համապարփակ և արդյունավետ քայլեր՝ կրթական բարենպաստ միջավայր ձևավորելու և բոլոր երեխաների՝ ներառական զարգացմանը նպաստելու ուղղությամբ։
Հատուկ կարևորում եմ նաև այն երեխաների իրավունքների լիարժեք իրացումը, որոնք բնակվում են մարզերում և հատկապես սահմանամերձ բնակավայրերում։
Նրանց համար պետությունը պետք է իրականացնի մշտական խթանող միջոցառումներ և ունենա հստակ պետական քաղաքականություն, այդ թվում՝ կրթության, առողջության պահպանման, մշակութային միջոցառումներին մասնակցելու և հանգիստի իրավունքները երաշխավորելու համար։
Հարգելի՛ մեծահասակներ,
Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել մեզանից յուրաքանչյուրի օրինակելի վարքագծի դերակատարությունը երեխաների խնամքն ու դաստիարակությունը պատշաճ կազմակերպելու հարցում։
Մշտապես եմ նշում, որ երեխաները հաճախ մեզ չեն լսում, բայց հրաշալիորեն ընդօրինակում են։
Մեր ամենօրյա վարքագծով պետք է նպաստենք հարգալից, համերաշխ ու հանդուրժող միջավայրի ձևավորմանը։
Սիրելի՛ երեխաներ,
Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Թող ձեր մանկության աշխարհում երբեք չպակասեն անկեղծ ժպիտը, սերը, երազելու համարձակությունն ու արժանապատիվ ապրելու հնարավորությունները»:
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...