17:23 02.06.2025
Հայաստանի պատմության թանգարանում հունիսի 3-ին կբացվի «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակում կներկայացվի 15 բնօրինակ ցուցանմուշների ընտրանի Ասսենի Դրենց թանգարանից՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի նմուշների ընտրանիով։
Ցուցադրության բացմանն ընդառաջ Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրո-Վինթերը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Դրենցի թանգարանի տնօրեն Հարի Թուփանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է ներկաներին և ընդգծել «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրության կարևորությունը՝ նշելով, որ այն Հայաստանի պատմության թանգարանի և Ասսենի Դրենց թանգարանի համատեղ երկրորդ ցուցադրությունն է:
«Նիդերլանդների հետ մեր օրակարգը բավականին հարուստ է մշակույթի ոլորտում, մասնավորապես՝ թանգարանների ուղղությամբ: Առկա են բազմաթիվ այլ համագործակցության պայմանավորվածություններ ինչպես փոխադարձ այցելությունների, փորձի փոխանակման, այնպես էլ մշակութային կառույցների զարգացման ուղղությամբ»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը:
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Հայաստանում թանգարաններ այցելության մշակույթի առաջընթացին` նշելով, որ այս տարի Թանգարանների գիշեր միջոցառման շրջանակում թանգարանները շուրջ 244 հազար այցելու են ունեցել, որը 55 տոկոսով ավելի է` նախորդ տարվա համեմատ:
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն անդրադարձել է դեռևս 2022 թ․ Նիդերլանդների Դրենց թանգարանում կազմակերպված «Արարատի հմայքի ներքո» ցուցադրությանը, որը հանրային քվեարկության արդյունքում ճանաչվել էր Նիդեռլանդների տարվա լավագույն ցուցադրությունը և ստացել առաջին մրցանակ: Տնօրենի նշմամբ՝ այս համագործակցությամբ համատեղ ծրագրերը շարունակելու և Հայաստանում պատասխան ցուցահանդես կազմակերպելու ամուր հիմքեր էին դրվել:
«Շատ ուրախ ենք, որ թանգարանային համագործակցությունը շարունակվեց, և փոխադարձ գործընկերության շնորհիվ այսօր կարող ենք Ասսենի Դրենց թանգարանից հյուրընկալել 15 ուշագրավ հնագիտական առարկաներ՝ դրանք համադրելով Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուների հետ, որոնք առավելապես վերաբերվում են նոր քարեդարի, բրոնզեդարի ժամանակաշրջաններին, բայց նաև հատուկ շեշտադրումով միջնադարյան հատվածի որոշ ուշագրավ նմուշներին»,- ասել է թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և վստահություն հայտնել, որ այս ցուցահանդեսային նախագիծը մեծ հետաքրքրությամբ կընդունվի հայ արվեստասեր հանրության և թանգարանի այցելուների կողմից:
ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրո-Վինթերը նույնպես ողջունել է ներկաներին՝ նշելով, որ շատ ոգևորված և հետաքրքրված է այս համատեղ ցուցադրությամբ.
«Ցուցադրությունն ընդգծում է Հայաստան-Նիդերլանդներ ջերմ հարաբերությունները. Հայաստանի պատմության թանգարանի և Դրենց թանգարանի այս համագործակցությունը փաստում է նաև, որ մարդկային փոխհարաբերությունները կարող են նպաստել մշակութային հարաբերությունների զարգացմանը»:
Դրենցի թանգարանի տնօրեն Հարի Թուփանն անդրադարձել է Հայաստանի պատմության թանգարանի հետ 2022 թվականի համագործակցությանը և նշել, որ Ասսենի Դրենց թանգարանում ցուցադրության այցելուների թիվը եղել է 85 հազար, ինչը խոսում է ցուցադրության և համագործակցության նկատմամբ մեծ հետաքրքրության և հաջողության մասին: Հարի Թուփանի տեղեկացմամբ՝ թանգարանը տարեկան ունենում է մոտ 200 հազար այցելու:
«Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի պատմության թանգարանին համագործակցության կայացման համար և ուզում եմ նշել, որ այս ցուցադրությունները մեր համագործակցության ընդամենը սկիզբն են, և մեր գործակցությունը ունենալու է հետաքրքրիր, արդյունավետ շարունակություն»:
Համատեղ այս ցուցադրությունը կբացահայտի Հյուսիսային Եվրոպայի նոր քարեդարի, ուշ բրոնզեդարի և վաղ երկաթեդարի ժամանակաշրջանների հարուստ պատմությունն ու մշակույթը` հնարավորություն տալով այցելուներին անցկացնելու զուգահեռներ։
Հավաքածուները կհամադրվեն պատկերային և անիմացիոն նյութերով։ Ցուցադրությունը կեզրափակվի հայ-հոլանդական առնչությունների ներկայացմամբ․ առանցքում կլինեն հայերի մասին հիշատակությունները Նիդերլանդներում՝ սկսած դեռևս 4-րդ դարից, 18-րդ դարում հայերի կողմից Ամստերդամում հիմնադրված տպարանը, ինչպես նաև առևտրական կապերը: «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրությունը կգործի հունիսի 3-ից օգոստոսի 30-ը:
23:47 26.07.2025
Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ23:36 26.07.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկաՀուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...
23:22 26.07.2025
Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...
23:14 26.07.2025
«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...
23:07 26.07.2025
Կրեմլը հարվածում է ադրբեջանական լոբբիին․ Միշուստինն աշխատանքից ազատել է Բաքվի ազդեցության գործակալինԱդրբեջանի ազդեցության գործակալի համբավ ունեցող հայտնի ռուս լրագրող Միխայիլ Գուսմանն ազատվել է Ռուսաստանի պետական ՏԱՍՍ լրատվական գործակալության առաջին փոխտնօրենի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Ինչի՞ հետ է կապված այս որոշումը, արդյո՞ք ճիշտ են ռուսական մամուլում ու տելեգրամ-ալիքներում տարածվող տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները սպասարկում են Ուկրաինայի հատուկ ծառայություններին: Իսկ […] ...
22:55 26.07.2025
Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտոբուսները. կա 9 վիրավորՀուլիսի 26-ին, արտառոց ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Քոչար, Կիևյան և Վազգեն Առաջին փողոցների խաչմերուկում՝ Բարեկամության մետրոյի հարևանությամբ` էստակադայի մոտ, բախվել են «Zhong Tong» և «MAN» մակնիշի 2 ավտոբուսները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար […] ...
22:48 26.07.2025
«Միլանը» գոլառատ խաղում հաղթել է «Լիվերպուլին»«Միլանը» Հոնգ Կոնգում ընկերական հանդիպում է անցկացրել «Լիվերպուլի» հետ և հաղթել 4-2 հաշվով։ Դուբլ է գրանցել Նոա Օկաֆորը, դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել Ռաֆայել Լեաուն ու Ռուբեն Լոֆտուս-Չիկը, անգլիական ակումբից գոլերը խփել են Դոմինիկ Սոբոսլայն ու Կոդի Գակպոն։ «Լիվերպուլը» հաջորդ ընկերական խաղում հուլիսի 30-ին Ճապոնիայում կմրցի «Յոկոհամայի» դեմ։ «Միլանն» էլ հուլիսի 31-ին կհանդիպի ավստրալական […] ...