22:47 02.06.2025
Թուրք բնապահպանները բողոքի ակցիա են կազմակերպել՝ իրենց երկրի իշխանություններից պահանջելով ջանքեր գործադրել Հայաստանի տարածքում գտնվող Մեծամորի ատոմակայանի փակմանը հասնելու ու Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը բացառելու համար: Ովքե՞ր են նախաձեռնողները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Հունիսի 1-ին թուրքական 33 բնապահպանական և իրավապաշտպան կազմակերպություններ միացել են այս հայտարարությանը և այն համատեղ տարածելու նպատակով այդ կազմակերպությունների ղեկավարները հատուկ ժամանել են Իգդիր՝ հայ-թուրքական սահմանի մոտ, և այդ վայրը ատոմակայանից ընդամենը 30 կմ հեռավորության վրա է: Դա է պատճառը, որ սիմվոլիկ այդ վայրն են ընտրել:
Համատեղ հայտարարությունն ուղղել են Թուրքիայի և Հայաստանի կառավարություններին՝ մեջբերեմ մի հատված. «Փակե՛ք Մեծամորի ատոմակայանը, քանի դեռ Հայաստանում տեղի չի ունեցել այն, ինչ տեղի ունեցավ Չեռնոբիլում ու Ֆուկուսիմայում»:
Հատկանշակա՞ն է չէ, որ Թուրքիայի կառավարությանն են դիմում՝ պահանջելով փակել Հայաստանում գործող ատոմակայանը՝ թեև կարծես դա այլ երկրի իրավասության հարց է »,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Սա իսկապե՞ս հասարակական նախաձեռնություն է, թե ստվերում պետությունը նկատվում է: Իսկ ի՞նչ փաստարկներ էին բերում՝ որպես իրենց մեղադրանքների ապացույց: Ո՞րն է Բաքվի ու Անկարայի նպատակը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
14:24 04.06.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունիցԻրավապահ մարմիններն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համանքային ոստիկանության Ավանի բաժնի և ԱԱԾ Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 2-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Ալմա-Աթայի փողոցի շենքերից մեկի մոտ զինամթերք է թողել։ Ավանի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Ֆ-1 […] ...
14:15 04.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԵրևանում հունիսի 4-ի ցերեկը, 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 5-ին, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 6-7-ին գիշերը և կեսօրից հետո, 9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...
14:09 04.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետը» սպառնում է Հայաստանին. «Գեղարդ» հիմնադրամՎիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կազմակերպած «Մարդկային հարթության 2025 թ․ երրորդ կոնֆերանս»-ի ընթացքում «Ադրբեջանի ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի» նախագահ Ահմադ Շահիդովը Հայաստանի հասցեին հնչեցրել է բացահայտ սպառնալիք։ Այս մասին հայտնել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն՝ ընդգծելով, որ վերոնշյալ կոնֆերանսի նպատակն է խթանել հանդուրժողականությունն ու պայքարը խտրականության դեմ ԵԱՀԿ տարածաշրջանում: […] ...
13:55 04.06.2025
1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայիցՀայաստանի ներկայացուցիչները 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային 19-րդ առցանց օլիմպիադայում: Հայաստանի առցանց մասնակցությունն ապահովել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ 11 մասնակցից բաղկացած թիմով։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Արծաթե մեդալ է նվաճել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ծովակ […] ...
13:46 04.06.2025
Հայտնի են վոլեյբոլի կանանց և տղամարդկանց «Պրո Լիգա 2024-2025» առաջնության հաղթողներըԵրևանի «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում 4 փուլով անցկացվել է Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց «Պրո Լիգա 2024-2025» առաջնությունը: Չեմպիոնի կոչմանն արժանացել է «ՖԻՄԱ» թիմը՝ վերջին խաղում առավելության հասնելով «Գյումրի» թիմի նկատմամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Պրո Լիգա 2024-2025» առաջնությունում երրորդ տեղ է գրավել «ՄՍԿՀ» թիմը, որը «Գյումրի» թիմին զիջել է ընդամենը մեկ միավորով: Մրցանակային տեղեր […] ...