21:52 03.06.2025
Հունիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների արտաքին գործերի նախարարությունների քաղաքական տնօրեններին ու ներկայացուցիչներին: Հանդիպումը կայացել է վերջիններիս տարածաշրջանային այցի շրջանակներում: Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից:
Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը նշել է.
«Այս այցը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ մենք էապես խորացնում ենք հարաբերությունները Նորդիկ-բալթյան երկրների հետ: Այս համատեքստում հիշում եմ այս ձևաչափով առաջին հանդիպումը՝ իմ հանդիպումը ձեր երկրների արտաքին գործերի նախարարների հետ 2024թ. ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, ինչպես նաև խորհրդարանների նախագահների այցը Երևան արդեն այս տարի: Սա շատ լավ և խոստումնալից սկիզբ է: Մենք հատուկ նշանակություն ենք տալիս Նորդիկ-բալթյան երկրների հետ հարաբերություններին, ինչի համար կա շատ պարզ պատճառ. մենք կիսում ենք նույն արժեքները, ինչպես նաև մարտահրավերների վերաբերյալ ընկալումներն ու մեր առջև առկա հեռանկարները»:
Հաջորդիվ նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը և այդ ճանապարհին միջազգային գործընկերների հետ փոխգործակցության զարգացման տեսլականը: Հանգամանալից անդրադարձ է կատարվել ինչպես ՀՀ անմիջական հարևանությամբ հարաբերությունների կարգավորման և զարգացման ուղղությամբ գործադրվող ջանքերին, այնպես էլ ԵՄ հետ համապարփակ գործընկերության խորացմանն ուղղված կոնկրետ նախաձեռնություններին:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ է կատարել խաղաղության օրակարգին և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համատեքստում շեշտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը:
Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին հանդիպող մարտահրավերների շուրջ՝ ընդգծելով դրանց հաղթահարման հարցում շարունակական համագործակցության կարևորությունը:
Նախարար Միրզոյանը պատասխանել է հյուրերին հետաքրքրող հարցերի:
Այցի արդյունքներով ընդունվել է համատեղ մամուլի հաղորդագրություն, որը ներկայացվում է ստորև:
Հունիսի 3-ին Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի ընթացքում Նորդիկ-բալթյան (NB8) երկրների քաղաքական տնօրեններն ու ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ։
Նորդիկ-բալթյան երկրները վերահաստատեցին Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և քաղաքական երկխոսությունն ու տնտեսական համագործակցությունն ընդլայնելու իրենց համատեղ հանձնառությունը։ Նորդիկ-բալթյան երկրները նաև լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի՝ Եվրոպական միության և Եվրոպայի մյուս գործընկերների հետ գործընկերությունը հետագա խորացնելու ձգտումներին։ Մինչ այս ճանապարհին արդեն իսկ գրանցվել են շոշափելի արդյունքներ, ընդգծվել է հետագա կոնկրետ արդյունքների միջոցով, օրինակ՝ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում, քաղաքացիների սպասելիքները բավարարելու կարևորությունը։
Հայաստանը կիսում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերում հանձնառությունները։ Նորդիկ-բալթյան երկրները ճանաչում և աջակցում են այս ոլորտներում Հայաստանի զգալի առաջընթացը և կշարունակեն աջակցել բարեփոխումների ջանքերին, որոնք գովելի են հատկապես շարունակվող մարտահրավերների պայմաններում։
Նորդիկ-բալթյան երկրները աջակցում են տարածաշրջանային խաղաղության և կայունության հասնելուն ուղղված ջանքերին, ինչպես նաև համագործակցությանն ու զարգացմանը՝ ողջունելով «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը և հույս են հայտնում, որ կողմերը կստորագրեն հաաձայնագիրը մոտ ապագայում։ Տարածաշրջանային կայունության, փոխկապակցվածության և բարգավաճման համատեքստում ընդգծվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևորությունը։
Այցի ընթացքում կողմերը համաձայնել են շարունակել կարծիքների և դիրքորոշումների փոխանակումը տարածաշրջանային, բազմակողմ և միջազգային հարցերի շուրջ։
14:57 01.08.2025
Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետելՊարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...
14:47 01.08.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-ԶուտերինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Զուտերին Ազգային տոնի կապակցությամբ։ «Մեր երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստանում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը […] ...
14:35 01.08.2025
Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...
14:23 01.08.2025
Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձրՕդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
14:13 01.08.2025
Կամբոջան ցանկանում է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակիԿամբոջան պլանավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտության կարգավորման գործում ունեցած դերի համար, Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է Կամբոջայի փոխվարչապետ Սուն Չանտոլը։ Հուլիսին Թրամփը հայտարարեց, որ խոսել է Կամբոջայի և Թաիլանդի առաջնորդների հետ։ Նա ասաց, որ Միացյալ Նահանգները առևտրային համաձայնագրեր չի կնքի այդ երկրների հետ, […] ...