Կառավարությունը 13,8 մլրդ դրամ է հատկացրել տրանսպորտային օբյեկտների, ճանապարհների հիմնանորոգման, նորոգման ու կառուցման աշխատանքների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+25.09 oC

Կառավարությունը 13,8 մլրդ դրամ է հատկացրել տրանսպորտային օբյեկտների, ճանապարհների հիմնանորոգման, նորոգման ու կառուցման աշխատանքների համար

16:40 05.06.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է պետբյուջեից 13,8 մլրդ դրամի վերաբաշխում կատարել և դա ուղղել տրանսպորտային օբյեկտների, ճանապարհների հիմնանորոգման, նորոգման ու կառուցման աշխատանքները ֆինանսավորելուն, ինչպես նաև դրանց նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը, փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերմանը, նաև արդեն ավարտված աշխատանքների՝ 5 տոկոսի ու պատրաստի նախագծերի համար վճարմանը:

Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 58 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 16.1 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 25 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ՝ 16.9 կմ, իսկ տրանսպորտային օբյեկտներից՝ հիմնանորոգվող կամուրջների քանակը 2 հատ։ Նախարարը տեղեկացրել է նաև չզեկուցվող փաթեթով ընդունված որոշմամբ նախատեսված է նաև 2,3 մլրդ դրամի վերաբաշխում կատարել, որն ուղղվելու է միջին նորոգման աշխատանքների ֆինանսավորմանը:

Նիկոլ Փաշինյանը թվարկել է այն նախագծերը, որոնք վերաբաշխման արդյունքում պետք է ֆինանսավորվեն: Այսպիսով՝ գումար կհատկացի հետևյալ աշխատանքների համար. Գյումրի քաղաքից դեպի Քեթի գյուղ տանող ճանապարհի 4.4 կմ հատվածի հիմնանորոգում, Շինուհայր-Հալիձոր-Սատանի կամուրջ շուրջ 19 կմ հատվածի հիմնանորոգում, Մեղրու լեռնանցքով անցնող ավտոճանապարհի 2 կմ հատվածի հիմնանորոգում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի Վանաձոր քաղաքի միջով անցնող 6 կմ հատվածի հիմնանորոգում, Սելիմի լեռնանցքի 1,53 կմ երկարությամբ հատվածի վերակառուցում, Սելիմի լեռնանցքով անցնող 14 կմ ճանապարհի հիմնանորոգում, Ջրվեժից դեպի Գառնի տանող ավտոճանապարհի 14.7 կմ հատվածի հիմնանորոգում, Մեծամոր – ՀԱԷԿ- Մեծամոր 10.7 կմ ճանապարհի հիմնանորոգում, Վարդաղբյուր – Մուսայելյան ճանապարհի 5 կմ հատվածի հիմնանորոգում, Թթուջուր բնակավայրից դեպի Նավուր տանող ավտոճանապարհի 15.1 կմ հատվածի հիմնանորոգում, Ավան բնակավայրից դեպի Խնուսիկ տանող ավտոճանապարհի 2.2 կմ հատվածի հիմնանորոգում, Հացաշեն բնակավայրից դեպի Սորիկ տանող ավտոճանապարհի 5.1 կմ հատվածի հիմնանորոգում, Զարինջա բնակավայրից դեպի Ձիթհանքով տանող ավտոճանապարհի 4.3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Վանաշեն գյուղից դեպի Այգավան գյուղ տանող 2.5 կմ ճանապարհի հիմնանորոգում, Գավառից դեպի Սարուխան տանող 12.9 կմ ճանապարհի հիմնանորոգում, Ալավերդուց դեպի Սանահին թաղամաս և Ակներ տանող ավտոճանապարհի 10.12 կմ ընդհանուր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցի 1.725կմ հատվածի և Արևելյան փողոցի 0.120 կմ հատվածի հիմնանորոգում, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրի հանրապետական նշանակության «Ամրոց» պատմության և մշակույթի անշարժ հուշարձան տանող ճանապարհի նորոգում, Նավուր գյուղից Չինչինով դեպի Վարագավան-Տավուշ գնացող ավտոճանապարհի 10 կմ հատվածի հիմնանորոգում, միջպետական նշանակության ավտոճանապարհից (Մ-2) դեպի Հարժիս տանող շուրջ 7.2 կմ հատվածի հիմնանորոգում, Մ-6 ավտոճանապարհից դեպի Աթան գնացող 27 կմ ավտոճանապարհի հիմնանորոգում: Գումար կհատկացվի հետևյալ տրանսպորտային օբյեկտների շինաշխատանքների համար՝ Նոր Հաճնի կամուրջի վերանորոգում, Մ-6 ավտոճանապարհը Ախթալա բնակավայրի հետ կապող 2-րդ կամրջի կառուցում, Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգում: Ավարտված աշխատանքների վճարում՝ Սպիտակի ոլորանների 7.7 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Աբովյան քաղաքից դեպի Արզնի տանող ավտոճանապարհի 1.4 կմ հատվածի հիմնանորոգում, Հ-70-ից դեպի Լորուտ գնացող ավտոճանապարհի հիմնանորոգում: Նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայություններ՝ Մ-6 – Այրում կայարան ճանապարհի վրա Դեբետ գետի հետ հատման հատվածում քանդված կամրջի փոխարեն ժամանակավոր կամրջի կառուցման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացում, Ծղուկից դեպի Սառնակունք և Սպանդարյան բնակավայրերի տարածքով անցնող 7.47 կմ հատվածի հիմնանորոգում, Էջմիածնի Զվարթնող թաղամասից Էջմիածնի խճուղով դեպի Ակնալիճ և Մեծամոր տանող 5.6 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի առանձին հատվածների հիմնանորոգում, Մեղրու լեռնանցքով անցնող ավտոճանապարհի 2 կմ հատվածի հիմնանորոգում, Կուրթան – Ձորագյուղ 15.2 կմ հատվածի հիմնանորոգում, Ենոքավանից Ջուջևան տանող 65.5 կմ ավտոճանապարհի հիմնանորոգում, դեպի Ծաղկաձորի ճոպանուղի տանող ավտոճանապարհի 5 կմ հատվածի հիմնանորոգում, Հ-70-ից դեպի Ահնիձոր տանող ավտոճանապարհի 4 կմ հատվածի հիմնանորոգում, Կոտայքի մարզի Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհից դեպի Կորեայի Ձոր տանող 1.1 կմ հատվածի հիմնանորոգում, Դսեղի կամուրջի հիմնանորոգում (տեխնիկական և հեղինակային հսկողության համար չվճարված գումարի վճարման համար):

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես անդրադառնալով Բջնի բնակավայրի ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգմանը, նշել է, որ աշխատանքները նախատեսվում է մեկնարկել և ավարտել այս տարի. «Սրանով կամբողջացնենք Բջնիի զբոսաշրջային կլաստերում մեր կապիտալ ներդրումներն այս փուլում:

«Պիտի գոհունակությամբ ընդգծեմ, որ Բջնիի եկեղեցու վնասված պատն արդեն վերականգնված է», -ասել է վարչապետը՝ հավելելով, Բջնիի ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգումը կնպաստի զբոսաշրջային այս շատ կարևոր ուղղության զարգացմանը:

Միջին նորոգման ենթակա ճանապարհահատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 64,253 կմ՝ Սևանից դեպի Գավառ տանող 2,5 կմ հատված, Ագարակ-Յաղդան ճանապարհի 15,7 կմ հատված, Օձուն – Արևածագ՝ 14,8 կմ հատված, Պառավաքար-Վարագավան- Վարագավանքի պատմական հուշարձան՝ 8,27 կմ հատված, Վարագավան-Բերդ՝ 13,4 կմ հատված, Զառիթափ-Նոր Ազնաբերդ՝ 9,5 կմ հատված:

Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է նաև, որ այս տարի արդեն 48 կմ ճանապարհ է ասֆալտապատվել. «Մոտավորապես 350-ի մասով ունենք պայմանագրեր՝ կնքված կապալառուի հետ, և ավելի քան 200-ի մասով այս պահին աշխատանքներ են իրականացվում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի փոխքաղաքապետը մասնակցել է ՀՀ և ՌԴ միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովին

20:19 06.06.2025

Երևանի փոխքաղաքապետը մասնակցել է ՀՀ և ՌԴ միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովին

Երևանում մեկնարկած Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովին մասնակցել է նաև Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Ելույթի իր խոսքում վերջինս անդրադարձել է Երևանի ամենանշանակալի ենթակառուցվածքային նախագծերից մեկին՝ «Աջափնյակ» մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցմանը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է «Աջափնյակ» մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագիծը, որն ամրագրված է դեռևս խորհրդային […] ...

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է Կոմիտեի խորհրդակցական մարմին

20:11 06.06.2025

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է Կոմիտեի խորհրդակցական մարմին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խնդիրների իրականացման, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր հրաման է ստորագրել խորհրդակցական մարմին (Կոլեգիա) ստեղծելու մասին: Նույն հրամանով հաստատվել է նաև խորհրդակցական մարմնի գործունեության կարգը: Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից: Կոլեգիայի ստեղծմամբ Հակակոռուպցիոն կոմիտեն կապահովի գործունեության առավել հրատապ և արդիական հիմնահարցերի քննարկումը, դրանց արագ և […] ...

SHANTNEWS

20:00 06.06.2025

SHANTNEWS

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

19:54 06.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հունիսի 6-ի ցերեկը, 7-ին գիշերը և կեսօրից հետո, 9-11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 8-ին, 9-11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 6-ի ցերեկը, 7-11-ին աստիճանաբար կբարձրանա […] ...

Բեռնատար ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

19:50 06.06.2025

Բեռնատար ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Հունիսի 6-ին՝ ժամը 16։18-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ հանրակացարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Howo» մակնիշի բեռնատարի շարժիչի հատվածում։ Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: […] ...

Ապարանում բախվել են «Renault»-ն ու «Toyota RAV4»-ը. կան տուժածներ

19:46 06.06.2025

Ապարանում բախվել են «Renault»-ն ու «Toyota RAV4»-ը. կան տուժածներ

Այսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Ապարան քաղաքի Խաչատուր Աբովյան-Ծաղկունյաց փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota RAV4» և «Renault» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բնակչի հողամասի փայտե ցանկապատը և հայտնվել բնակչի տակ հողամասում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը 9 […] ...

BACK_TO_TOP