14:10 10.06.2025
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «International Journal of Armenian Genocide Studies» գիտական ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Սա կարևոր և նշանակալի ձեռքբերում է ոչ միայն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, այլև հայոց ցեղասպանագիտության ոլորտի համար, որը վկայում է Հայոց ցեղասպանության հետազոտության զարգացող միջազգային արժեքի և գիտական հնչեղության մասին։
International Journal of Armenian Genocide Studies–ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի երկու գիտական ամսագրերից մեկն է։ Այն անգլերեն պարբերական է, հիմնադրվել է 2014 թվականին։ Մինչև 2021 թ. ամսագիրը լույս է տեսել տարեկան մեկ համարով, իսկ 2021 թվականից սկսած՝ երկու համարով։ Ամսագիրը բաց հասանելիության է:
Ամսագրի խմբագրական խորհրդի կազմը միջազգային է. անդամների մոտ 80 տոկոսը արտասահմանյան գիտական հաստատությունների գիտնականներ են։ Ներկայացվող բոլոր հոդվածներն անցնում են կրկնակի կույր գրախոսություն՝ ապահովելով գիտականության բարձր մակարդակ։
2022 թվականից ամսագիրն ունի առանձին կայքէջ, որը կառուցված է Open Journal Systems (OJS) հարթակի վրա։ Կայքը համապատասխանում է գիտական ամսագրերի միջազգային պահանջներին՝ հնարավորություն տալով հոդվածների ներկայացման, գրախոսման և խմբագրման ամբողջ գործընթացն առցանց կազմակերպելու։
Կայքէջում մանրամասնորեն ներկայացված են հոդվածների պահանջները, գրախոսման և տպագրման ընթացքը, տեղեկություն կա խմբագրական խորհրդի մասին, որում ներառված են միջազգային բարձր հեղինակություն ունեցող գիտնականներ:
Ամսագիրը գրանցված է DOAJ, Crossref և Ebsco համակարգերում:
Ամսագրում հրատարակվող նյութերի կեսից ավելին ներկայացված են արտասահմանցի գիտնականների կողմից։ Տարեկան միջինում լույս են տեսնում 12–13 գիտական հոդված և գրախոսություն։
Ինչպես հայտնում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը, ամսագիրը վայելում է զգալի հեղինակություն գիտական համայնքում, ինչի մասին վկայում են նաև նաև միջազգային հղումների աճը։
Անդրադառնալով ինդեքսավորման գործընթացին՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենը նշում, որ բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարելուց հետո՝ 2024 թվականի նոյեմբերին, ամսագրի խմբագրությունը պաշտոնապես դիմել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկվելու համար։ Մոտ վեց ամիս անց ստացվել է դրական պատասխանը․
«Հատկանշական է, որ Scopus-ի կողմից ինդեքսավորման վերաբերյալ դրական եզրակացության մեջ կցված գրախոսություններում հատուկ ընդգծված էր ամսագրի հոդվածների գիտական բարձր արժեքը, ինչը մեզ համար հատկապես ուրախալի և կարևոր գնահատական է»,- նշել Էդիտա Գզոյանը։
Բացի վերոնշյալ գիտական ամսագրից՝ Scopus միջազգային հեղինակավոր գիտատեղեկատվական շտեմարանում ներկա պահին ընդգրկված է ևս 4 հայաստանյան պարբերական, որից 3-ը՝ Armenian Journal of Mathematics (սկսած 2008 թ․-ից), New Armenian Medical Journal (սկսած 2009թ․-ից), Bulletin of Stomatology and Maxillofacial Surgery (2019-2020, 2022-2025 թթ․) վերաբերում են բնական գիտությունների և բժշկագիտության ոլորտներին, իսկ 4-րդը՝ ԵՊՀ հրատարակչության «Translation Studies: Theory and Practice» ամսագիրն է, որը պաշտոնապես ընդգրկվել է «Scopus» գիտատեղեկատվական հեղինակավոր շտեմարանում 2025 թվականի մարտին և վերաբերում է հումանիտար և հասարակագիտական ոլորտին։
Հաշվի առնելով հայաստանյան գիտական արդյունքի միջազգայնացման առաջնահերթությունը, այդ թվում՝ հայագիտության ոլորտում, ԿԳՄՍ նախարարությունը խրախուսում է հայաստանյան ամսագրերի ընդգրկումը միջազգային հեղինակավոր գիտատեղեկատվական շտեմարանում, որի համատեքստում ներկայում մշակվում են հայաստանյան ամսագրերի մրցունակության բարձրացման և Scopus/WebOfScience շտեմարաններում ինդեքսավորման աջակցությանն ուղղված ծրագրի կարգն ու պայմանները։
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...