14:37 10.06.2025
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Ջրային կոմիտեի և ջրօգտագործողների ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են urban.e-gov.am հարթակով կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում ջրօգտագործողների ընկերությունների ներգրավման, նրանց կողմից սպասարկվող ջրային կառույցներին առնչվող համաձայնեցումների տրամադրման վերաբերյալ հարցեր։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական Դավիթ Դալլաքյանը ներկայացրել են գործող ընթացակարգերով urban.e-gov.am թվային հարթակում առաջնորդվելու սկզբունքները։ Նրանք առանձնահատուկ կարևորել են սահմանված ժամկետների պահպանումը՝ տեղեկացնելով այդ նպատակով հարթակում ներդրված ինքնաշխատ գործիքների մասին։
Անդրադարձ է կատարվել նաև ՋՕԸ-ների կողմից քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ծագող խնդիրներին և դրանց լուծման անհրաժեշտությանը։ Կոմիտեի և հարթակը սպասարկող ընկերության մասնագետները պատասխանել են ՋՕԸ-ների ներկայացուցիչների հարցերին, պատրաստակամություն հայտնել աջակցելու հարթակից օգտվող մասնագետներին՝ նրանց համար կազմակերպելով նաև վերապատրաստման դասընթացներ։
14:38 11.06.2025
Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ուրախ են, որ Ռոբերտ Լևանդովսկին զրկվել է ավագի թևկապիցԼեհաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ուրախ են, որ Ռոբերտ Լևանդովսկին զրկվել է ավագի թևկապից, գրում է Przegląd Sportowy-ն: Գլխավոր մարզիչ Միխալ Պրոբեժի որոշմամբ՝ «Բարսելոնայի» հարձակվողը զրկվել է ավագի թևկապից, ինչից հետո որոշել է չխաղալ ազգային ընտրանու կազմում, քանի դեռ Պրոբեժն է մարզիչը: Երբ ավագի թևկապից Լևանդովսկիին զրկելու մասին լուրը հայտնել են ֆուտբոլիստներին, հնչել են ծափահարություններ: Լևանդովսկին 85 […] ...
14:32 11.06.2025
Ճամբարակում միջգերատեսչական մակարդակով տարվում են անհրաժեշտ աշխատանքներ. ՆԳՆՃամբարակի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած գազի պայթյունի կապակցությամբ Ներքին գործերի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները համատեղ իրականացնում են իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ։ Միջգերատեչական մակարդակով, մարզային և համայնքային իշխանությունների ներգրավմամբ, աշխատանքներ են տարվում տարբեր, այդ թվում՝ շենքի բնակիչների կարիքների գնահատման, անհրաժեշտ դեղորայքի, սննդի, կարիքն առաջանալու դեպքում կացարանով ապահովելու, պատահարի հետևանքների չեզոքացման և […] ...
14:25 11.06.2025
Արայիկ Հարությունյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքինՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի՝ ծանոթացել «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Աշխատակազմի ղեկավարին ուղեկցել են պատկան մարմինների ներկայացուցիչներն ու կառուցապատման պատասխանատուները: Շրջայցի ընթացքում ներկայացվել են կատարված և ընթացիկ աշխատանքները: Զեկուցվել է նախատեսվող ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Անդրադարձ է կատարվել առաջիկա անելիքներին ու կառուցապատման աշխատանքների հետ կապված այլ ընթացիկ […] ...
14:18 11.06.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 11-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները` հատուկ ուշադրություն դարձնելով միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցերին: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր թեմաների: ...
14:12 11.06.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Nokia ընկերության ներկայացուցիչներինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Nokia ընկերության ավագ փոխնախագահ Ռոլֆ Վերներին և ընկերության փոխնախագահ Փիթեր Վուկովիցին: Հանդիպմանը ներկա էին նաև «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Արտյոմ Խաչատրյանը և Արամ Խաչատրյանը, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հանդիպման ընթացքում փոխվարչապետին ներկայացվել է հեռահաղորդակցության ոլորտում Nokia և Ucom ընկերությունների առաջիկա համագործակցության, մասնավորապես՝ 5G ցանցի ենթակառուցվածքների ներդրման ներկա և […] ...
14:07 11.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․82 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.90 դրամ: ...