Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+30.09 oC

Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում

14:50 10.06.2025

Հունիսի 7-ին` ժամը 3:30-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 41-ամյա տղամարդ: 2020 թվականի հոկտեմբերից նա հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Եթովպիայի նախագահի հետ

16:10 11.06.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Եթովպիայի նախագահի հետ

Մայիսի 10-ին աշխատանքային այցով Ադիս Աբեբայում գտնվող ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Եթովպիայի նախագահ Թայե Ացկե Սելասին: ԱԳ նախարարի տեղակալը Եթովպիայի նախագահին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության ողջույնները և պատրաստակամությունը խորացնելու երկու պետությունների միջև երկկողմ հարաբերությունները: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Եթովպիայի ժողովուրդների միջև առկա ամուր պատմական կապերին, նախագահ […] ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ծովային աղտոտվածության կանխարգելման թեմայով պանելային քննարկմանը

16:04 11.06.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ծովային աղտոտվածության կանխարգելման թեմայով պանելային քննարկմանը

Հունիսի 10-ին Նիցցայում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Բոլոր տեսակի, մասնավորապես՝ ցամաքային գործունեության արդյունքում առաջացող ծովային աղտոտվածության կանխարգելումը և զգալի նվազեցումը» խորագրով պանելային քննարկմանը: Իր խոսքում նախարարի տեղակալը ներկայացրել է ծովային աղտոտվածության հետևանքով առաջացող մարտահրավերները՝ ընդգծելով դրա բացասական ազդեցությունը կենսաբազմազանության, սննդի անվտանգության, […] ...

Երկու օր շարունակ վայելեցինք Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի արտիստների ներկայացումները. Ավինյան

15:56 11.06.2025

Երկու օր շարունակ վայելեցինք Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի արտիստների ներկայացումները. Ավինյան

Երկու օր շարունակ Թումանյանի անվան զբոսայգում՝ բաց երկնքի տակ, մենք վայելեցինք Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի արտիստների ներկայացումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Հունիսի 13-ին Երևանի բալետային փառատոնի եզրափակիչ ելույթով հանդես կգա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ ...

Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում

15:48 11.06.2025

Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 12-ին՝ ժամը 09.00-21.00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Նաիրյան փողոցի 168-189 շենքերի, Խաղաղության, Գրիբոյեդով, Գործարանային, Կոմիտաս, Բաբաջանյան, Սայաթ-Նովա, Սարգիս Սևանեցի և Ֆրանսիական փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

«Աթլետիկոն» պայմանագիր է ստորագրել Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Կլեման Լանգլեի հետ

15:41 11.06.2025

«Աթլետիկոն» պայմանագիր է ստորագրել Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Կլեման Լանգլեի հետ

Մադրիդի «Աթլետիկոն» պայմանագիր է ստորագրել Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Կլեման Լանգլեի հետ: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: Լանգլեն 2024/25 մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել մադրիդյան ակումբում: Վերջին օրերին Լանգլեն խզել էր պայմանագիրը կատալոնական «Բարսելոնայի» հետ: 2024/25 մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 34 խաղ, խփել է 3 […] ...

2024 թ. Երևանի քաղաքապետարանը սեփական եկամուտները 13,1 տոկոսով ավելի է հավաքագրել

15:35 11.06.2025

2024 թ. Երևանի քաղաքապետարանը սեփական եկամուտները 13,1 տոկոսով ավելի է հավաքագրել

2024 թվականին Երեւանի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 116 մլրդ 715 մլն դրամ կամ 103,1 տոկոս՝ բյուջեի պլանավորման նկատմամբ փաստացի կատարողական: Սեփական եկամուտները կատարվել են 113,1 տոկոսով, այսինքն՝ Երեւանի քաղաքապետարանը սեփական եկամուտները 13,1 տոկոսով ավելի է հավաքագրել, ինչը կազմել է 71 մլրդ 199 մլն դրամ: Սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը 2023 թվականի ցուցանիշից ավելի է 21 […] ...

BACK_TO_TOP