15:40 10.06.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր:
Ներկայացվել են նախանշվող նպատակները, որոնց իրագործմանը պետք է միտված լինի հարկային քաղաքականությունը, ինչպես նաև այն հարցադրումները, որոնց ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացվեն: Քննարկման առարկա են եղել հարկաբյուջետային քաղաքականությանը, հարկման համակարգերին, հարկային արտոնություններին, ուղղակի և անուղղակի հարկերին վերաբերող հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև շահութահարկի, եկամտային հարկի, հայտարարագրման, գույքային հարկերի համակարգերին վերաբերող թեմաների: Ներկայացվել են վերոնշյալ ուղղություններով առաջարկվող լուծումները:
Քննարկման արդյունքում Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացված հարցադրումների ուղղությամբ շարունակել աշխատանքները և անհրաժեշտ քայլեր իրականացնել նախատեսված նպատակներին հասնելու համար:
15:17 11.06.2025
9 ֆուտբոլիստ ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»9 ֆուտբոլիստ ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբից կհեռանան Ջոնի Էվանսը, Վիկտոր Լինդելյոֆը, Քրիստիան Էրիկսենը և ակադեմիայի սաներ Հուբերտ Գրաչիկը, Ջեք Քինգդոնը, Սեմ Մարեյը, Թոմ Մայլսը, Ջեյմս Նոլանն ու Թոմ Ուոսթերը: Անգլիական ակումբը բանակցություններ է վարում՝ փորձելով նոր պայմանագիր կնքել դարպասապահ Թոմ Հիթոնի հետ, որը ևս հուլիսի 1-ին կարող […] ...
15:12 11.06.2025
Կարիբյան ծովում հայտնաբերվել է խորտակված նավ՝ 16 միլիարդ ֆունտ ստեռլինգի գանձերովԿարիբյան ծովի հատակին հայտնաբերվել է խորտակված նավ, որում գտել են ոսկու, արծաթի և գոհարների շտեմարան՝ 16 միլիարդ ֆունտ ստեռլինգ (21 միլիարդ դոլար) արժողությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Telegraph պարբերականը։ Իսպանական «Սան Խոսե» նավի գանձերը, թվում էր, մեկընդմիշտ կորել էին 1708 թվականին նավի խորտակումից հետո: Բրիտանական թագավորական նավատորմի սպա Չարլզ Վեյջերի կողմից ղեկավարվող […] ...
15:06 11.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Sophia Antipolis տեխնոպարկՖրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նիցցայի մոտակայքում գտնվող «Sophia Antipolis» տեխնոպարկ, որը համարվում է Եվրոպայի առաջատար տեխնոլոգիական կենտրոններից մեկը։ Նախագահին հյուրընկալել են կենտրոնի նախագահ Ջան Փիերին և տեխնոպարկի գլխավոր տնօրեն Ֆիլիպ Սերվետը, որոնք ներկայացրել են տեխնոպարկի գործունեության հիմնական ուղղությունները, ինովացիոն հնարավորություններն ու զարգացման հեռանկարները։ Այցի ընթացքում Հանրապետության նախագահը շրջել […] ...
14:55 11.06.2025
Թրամփը չի բացառել, որ կհաշտվի Մասկի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել գործարար Իլոն Մասկի հետ հաշտվելու հնարավորությունը, որի հետ ավելի վաղ հեռակա վեճի մեջ էր մտել սոցիալական ցանցերում։ «Միգուցե, Կարծում եմ՝ կարող եմ», – ասել է Թրամփը Pod Force One փոդքասթի ժամանակ՝ պատասխանելով Մասկի հետ հաշտեցման հնարավորության մասին լրագրողի հարցին։ ...
14:50 11.06.2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն ԲերսեինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։ Ողջունելով Ալեն Բերսեի այցը՝ վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը՝ կարևորելով դրա դերը ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ամրապնդման գործընթացներում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շարունակական աջակցության համար։ Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, […] ...